Իկարիա (կղզի)
Իկարիա (հուն․՝ Ικαρία), տեղացիները հաճախ անվանում են Նիկարիա, Հունաստանին պատկանող կղզի Եգեյան ծովում։ Հարևան Սամոս կղզու հետ միասին Իկարիան ձևավորում է Հարավային Սպորադներ կղզեխմումբը[4]։
![]() | |
Տեսակ | կղզի |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Հյուսիսային Եգեյան կղզիներ |
Մասն է | Եգեյան կղզիներ և Blue Zone?[2] |
Մակերես | 255,32 կմ²[3] |
Ամենաբարձր կետը | Atheras? |
Բնակչություն | ▲8843 մարդ (2021) |
![]() | |
![]() | |
Խոշորագույն քաղաքը և ադմինիստրատիվ կենտրոնը Այոս Կիրիկոսն է[5]։
Անվան ծագումնաբանությունԽմբագրել
Ըստ հին հունական ավանդազրույցի՝ աթենացի ավանդական ճարտարապետ Դեդալոսը, իբր, նախանձից սպանելով իր աշակերտին, փախել է Կրետե, որտեղ Մինոս թագավորի հրամանով Մինոտավրոս հրեշի համար կառուցել է Լաբիրինթոս։ Բայց երբ Մինոսի դուստր Արիադնային սովորեցրել է հրեշին սպանած Թեսևսին Լաբիրինթոսից ազատելու հնարը, Իկարոս որդու հետ բանտարկվել է Լաբիրինթոսում։
Այնտեղից փախել են Դեդալոսի պատրաստած արհեստական թևերով։ Պատանի Իկարոսը շատ է մոտեցել արևին, հալվել են թևերի փետուրներն ամրացող մոմերը, և նա ընկել է Եգեյան ծով։ Հայրը որդուն թաղել է մերձակա կղզում, որն այնուհետև կոչվել է Իկարիա։
ԱշխարհագրությունԽմբագրել
Իկարիան մտնում է Հյուսիսային Եգեյան կղզիների կղզեախմբի և վարչատարածքային միավորի մեջ։ Իկարիան հիասքանչ բնությամբ գողտրիկ կղզի է, որը գտնվում է ծովի մակարդակից ավելի քան 1030 մետր բարձրության վրա և զբաղեցնում է ընդհանուր հաշվով 255,3 կմ² տարածք։
Իկարիան հայտնի է իր քարանձավների առատությամբ։ Կղզու տարածքում մինչ օրս կան բազմաթիվ չհայտնաբերված և չուսումնասիրված քարանձավներ։ Այստեղ կան նաև մի շարք հանքային աղբյուրներ, որոնց մի մասը հայտնավերրված է եղել դեռևս հին հույների օրոք։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ Buettner D. The Blue Zones: Lessons for Living Longer from the People Who've Lived the Longest
- ↑ http://dlib.statistics.gr/Book/GRESYE_01_0002_00061.pdf
- ↑ «Population & housing census 2001 (incl. area and average elevation)» (հունարեն)։ National Statistical Service of Greece։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-21-ին
- ↑ Kallikratis law Archived 2017-07-12 at the Wayback Machine. Greece Ministry of Interior (հուն.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Իկարիա (կղզի) կատեգորիայում։ |