Իլուլիսատ Իսֆյորդ (դան․՝ Ilulissat Isfjord, գրենլանդ․՝ Ilulissat Kangerlua), ֆյորդ Գրենլանդիայի Քաասուիտսուպ կոմունայում։ Հյուսիսային Ամերիկայի միակ ֆյորդը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում (2004 թվական)[2]։

Իլուլիսատ Իսֆյորդ
Տեսակֆյորդ և բնության հատուկ պահպանվող տարածք
Երկիր Գրենլանդիա[1]
ՎարչատարածքԱվանաատա
Մակերես402 400 հեկտար[1]
Ձևավորում2003[1]
Անվանված էIlulissat?
Քարտեզ
Քարտեզ

Նկարագրություն խմբագրել

Ֆյորդը Դիսկո ծովածոցի մի մասն է, որն իր հերթին գտնվում է Բաֆֆինի ծովում։ Նրա երկարությունը 40 կմ է, լայնությունը՝ 5-10 կմ, ընդգրկում է 402,4 կմ² տարածք։ Ֆյորդն ավարտվում է Գրենլանդիայի սառցե վահանի սահմաններից մոտ 40 կմ հեռավորության վրա։ Ֆյորդի հյուսիսարևմտյան մասում գտնվում է Գրենլանդիայի երրորդ խոշոր քաղաքը` Իլուլիսատը, որը համարվում է «Գրենլանդիայի զբոսաշրջային մայրաքաղաք»։ Ֆյորդն ավարտվում է Յակոբսհավնի սառցադաշտով, որը մոլորակի հյուսիսային կիսագնդի ամենաակտիվ սառցադաշտն է։ Դրա տարածքը 110,000 կմ² է, սառույցի հաստությունը՝ մոտ 2 կմ, այնտեղ ձևավորվում են Գրենլանդիայի բոլոր այսբերգների մոտ 10 %-ը՝ տարեկան 35 կմ³-ից ավելի սառույց թափելով ֆյորդի մեջ[2]։ Սառույցի որոշ կտորներ ունեն ավելի քան մեկ կիլոմետր տրամագիծ, այդ պատճառով դրանք չեն կարող լողալ և անշարժանում են ֆյորդի մասում՝ չհալվելով տարիներ շարունակ։ Այդպիսով Իլուլիսատ ֆյորդը գրեթե ամբողջությամբ ծածկված է սառույցով, ինչն արտացոլված է նրա անվան մեջ․ դան․՝ Isfjord թարգմանաբար նշանակում է Սառցե ֆյորդ։ Սառցադաշտից պոկված սառցակտորի՝ ֆյորդի 40 կմ երկարությունը հաղթահարելու և Դիսկո ծովածոց դուրս գալու համար պահանջվում է 12-15 ամիս։ Դրանից հետո այդ սառցաբեկորները շարունակում են շարժվել դեպի հարավ՝ հասնելով հյուսիսային լայնության 45-րդ և նույնիսկ 40-րդ զուգահեռականներին[3]։

Ֆյորդը հարուստ է ձկներով, մասնավորապես այնտեղ որսում են զգալի քանակությամբ վահանակաձկներ ու ծովախեցգետին։

2012 թվականին Իլուլիսատ Իսֆյորդը ցուցադրվել է ամերիկյան «Հետապնդելով սառույցը» (անգլ.՝ «Chasing Ice») վավերագրական ֆիլմում[4][5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Nationally designated areas (CDDA)
  2. 2,0 2,1 Ilulissat Icefjord(անգլ.)whc.unesco.org
  3. Ганс-Герд Маас, Рейнхард Дитрих, Эллен Швальбе, Михаэль Башлер, Патрик Вестфельд. Analysis of the Motion Behaviour of Jakobshavn Isbræ Glacier in Greenland by Monocular Image Sequence Analysis, выпуск XXXVI, часть 5, Дрезден, 25—27 сентября 2006
  4. Официальный сайт фильма «В погоне за ледниками»(անգլ.)
  5. В погоне за ледниками(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում

Գրականություն խմբագրել

  • Найя Миккельсен, Торстен Ингерслев. «Nomination of the Ilulissat Icefjord» (2002), изд. Geological Survey of Denmark and Greenland, ISBN 87-7871-106-1
  • Оле Беннике, Найя Миккельсен, Грег Мак-Коллам, Хенрик Клинге Педерсен и Анкер Вейдик. «Ilulissat Icefjord: A World Heritage Site» (2004), изд. Geological Survey of Denmark and Greenland, ISBN 87-7871-136-3

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլուլիսատ Իսֆյորդ» հոդվածին։