Իլյա Վալով (բուլղար․՝ Илия Вълов, դեկտեմբերի 29, 1961(1961-12-29)[1], Knezha, Պլևենի մարզ, Բուլղարիա - հուլիսի 13, 2024(2024-07-13)[2], Վրացա, Բուլղարիա[2]), բուլղարացի ֆուտբոլիստ, խաղացել է որպես դարպասապահ։ Հանդես է եկել Վրացայի «Բոտև» և Սոֆիայի «ԲԿՄԱ» ակումբներում, ինչպես նաև Բուլղարիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։ Ֆուտբոլային կարիերայի ավարտից հետո զբաղվել է մարզիչական գործունեությամբ։

Իլյա Վալով
բուլղար․՝ Илия Вълов
Քաղաքացիությունը  Բուլղարիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 29, 1961(1961-12-29)[1]
Ծննդավայր Knezha, Պլևենի մարզ, Բուլղարիա
Մահվան ամսաթիվ հուլիսի 13, 2024(2024-07-13)[2] (62 տարեկան)
Մահվան վայր Վրացա, Բուլղարիա[2]
Հասակ 188 սանտիմետր
Դիրք դարպասապահ

Ակումբային կարիերա

խմբագրել

Իլյա Վալովն իր նորամուտը մեծահասակների ֆուտբոլում նշել է 1981 թվականին՝ Վրացայի «Բոտև» որտեղ անցկացրել է յոթ մրցաշրջան։

Այդ ակումբում իր խաղով նա գրավել է Սոֆիայի «ԲԿՄԱ» ակումբի մարզչական շտաբի ներկայացուցիչների ուշադրությունը և 1988 թվականին հրավիրվել ԲԿՄԱ։ Նա իր խաղային կարիերայի հաջորդ երկու մրցաշրջաններում հանդես է եկել Սոֆիայի բանակային ակումբում, որում անցկացրած ժամանակի մեծ մասը եղել է թիմի հիմնական դարպասապահը։

Այնուհետև նա սկսեց հանդես գալ արտասահմանում, 1990-1994 թվականներին խաղացել է Բեռլինի «Դինամո», Վիեննայի «Աուստրիա Վիեննա» և Թուրքիայի «Կարսյակա» ակումբներում։

1994-1995 թվականներին Թուրքիայի «Դենիզլիսպոր» ակումբում ավարտել է իր պրոֆեսիոնալ խաղային կարիերան։

Կարիրան ազգային հավաքականում

խմբագրել

1983 թվականին Իլյա Վալովն իր նորամուտը նշել է Բուլղարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում պաշտոնական խաղերում։ Հավաքականում իր կարիերայի ընթացքում, որը տևել է 8 տարի, նա 31 հանդիպում է անցկացրել։

Հավաքականի կազմում Իլյա Վալովը մասնակցել է 1986 թվականին Մեքսիկայում կայացած աշխարհի առաջնությանը[3]։ Այդ մրցաշարում, ինչպես նաև ազգային հավաքականում իր ողջ կարիերայի ընթացքում, նա եղել է պահեստային դարպասապահ։

Մարզչական կարիերա

խմբագրել

Իլյա Վալովն իր մարզչական կարիերան սկսել է 1999 թվականին։ Նա եղել է հայրենի Վրացա քաղաքի «Բոտև» ակումբի մարզիչը։

Հետագայում եղել է Վառնայի «Չեռնո Մորե» (2002-2004) և Սոֆիայի «ԲԿՄԱ» (2006—2007) ակումբների դարպասապահների մարզիչը։

Իլյա Վալովը մահացել է 2024 թվականի հուլիսի 13-ին Վրացայում, թոքերի հիվանդությունից[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Бившият вратар на Ботев (Враца), ЦСКА и националния отбор Илия Вълов е починал тази нощ на 62-годишна възрастBulgarian News Agency.
  3. «FIFA Tournaments - Players & Coaches - Ilia VALOV» (անգլերեն). FIFA.com. Արխիվացված է օրիգինալից 2018-06-24-ին. Վերցված է 2018-06-24-ին.
  4. «Разкриха причината за внезапната смърт на Илия Вълов». Blitz.bg/sport (բուլղարերեն). Վերցված է 2024-07-14-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել