Իլյա Ռիպս
Իլյա Ռիպս (եբրայերեն՝ אליהו (איליה) רִיפְּס; անգլ.՝ Eliyahu Rips, также Ilya Rips, դեկտեմբերի 12, 1948, Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), իսրայելցի մաթեմատիկոս, որը հայտնի է խմբերի երկրաչափական տեսության իր աշխատանքներով։ Հայտնի դարձավ հանրությանը, որպես Աստվածաշնչում կոդավորված տեղեկատվության հոդվածի համահեղինակ։
Իլյա Ռիպս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 12, 1948 (74 տարեկան) Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Դավանանք | հուդայականություն և աթեիզմ |
Մասնագիտություն | մաթեմատիկոս |
Հաստատություն(ներ) | Երուսաղեմի հրեական համալսարան |
Գործունեության ոլորտ | խմբերի տեսություն, R-tree? և Bible code? |
Ալմա մատեր | Լատվիայի համալսարան և Երուսաղեմի հրեական համալսարան |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Գիտական ղեկավար | Շիմշոն Ամիցուր |
Եղել է գիտական ղեկավար | Ցլիլ Սելա, Lev Birbrair?[1], Marcelo Firer?[1] և Inna Bumagin?[1] |
Հայտնի աշակերտներ | Ցլիլ Սելա |
Պարգևներ | |
![]() |
Ռիպսը մեծացել է Լատվիայում (այն ժամանակ ԽՍՀՄ կազմում էր), մաթեմատիկայի ուսուցիչ Արոն Զալմանովիչ Ռիպսի ընտանիքում։ Նա առաջին լատվիացի աշակերտն էր, որը մասնակցում էր Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադային։ Ութ տարվա ընթացքում ոսկե մեդալով ավարտել է Ռիգայի թիվ 23 միջնակարգ դպրոցը (այժմ Լոմոնոսովյան վարժարան)։ 1969 թվականի ապրիլի 9-ին Ռիգան (այն ժամանակ Լատվիայի համալսարանի 20-ամյա ուսանող) ինքնահրկիզման փորձ կատարեց Ռիգայի կենտրոնում Ազատության հուշարձանի մոտ ի նշան բողոքի Վարշավյան պայմանագրի զորքերի՝ Չեխոսլովակիա ներխուժման դեմ[2]։
Հարկադիր բուժման է անցել հատուկ տիպի հոգեբուժարանում դանդաղ շիզոֆրենիա ախտորոշմամբ[3]։ Երկու տարի բանտարկության մեջ է մնացել, իսկ 1972 թվականին արևմտյան մաթեմատիկոսների ճնշման տակ խորհրդային իշխանությունները նրան թույլ են տվել արտագաղթել Իսրայել։ Նախկինում, աթեիստ, Ռիպսը հետագայում դարձավ ուղղափառ հրեա[4]։
Բուժվելուց և ասպիրանտուրայի ավարտից հետո Ռիպսը աշխատանքի է ընդունվել Երուսաղեմի Հրեական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետում։ 1979 թվականին Ռիպսը ստացել է Իսրայելի մաթեմատիկական միության Էրդյոշի մրցանակը։ Ռիպսի զգալի աշխատանքները (հիմնականում չհրապարակված) նվիրված են R-ծառերի խմբերի գործողություններին։
Աստվածաշնչի կոդ Խմբագրել
1994 թվականին Ռիպսը Դորոն Վիցտումի (Doron Witztum) և Յոավ Ռոզենբերգի (Yoav Rosenberg) հետ համատեղ հոդված է հրապարակել Statistical Science ամսագրում, որտեղ ասվում էր, որ «Ծննդոց» գրքի (Աստվածաշնչի մաս կազմող) տեքստում եբրայերեն պարունակվում է կոդավորված տեղեկատվություն։ 1997 թվականին լրագրող Մայքլ Դրոսնին (Michael Drosnin) այս վարկածը նկարագրել է հայտնի The Bible Code գրքում[5]։ Ռիպսը պաշտոնապես հեռացել է Դրոսնինի գրքում իր արդյունքների մեկնաբանությունից[6]։ Գրքի հրապարակումից հետո աստվածաշնչյան կոդի վարկածը ստացել է ոչ միանշանակ, այդ թվում՝ բացասական գնահատականներ[7]։
Ընտրված հոդվածներ Խմբագրել
- E. Rips, Group actions on R-trees, preprint
- E. Rips, Subgroups of small cancellation groups. Bull. London Math. Soc. 14 (1982), no. 1, 45—47.
- Rips, E.; Sela, Z. Structure and rigidity in hyperbolic groups. I. Geom. Funct. Anal. 4 (1994), no. 3, 337—371.
- Rips, E. Sela, Z. Canonical representatives and equations in hyperbolic groups. Invent. Math. 120 (1995), no. 3, 489—512.
- Rips, E.; Sela, Z. Cyclic splittings of finitely presented groups and the canonical JSJ decomposition. Ann. of Math. (2) 146 (1997), no. 1, 53—109.
- Sapir, Mark V.; Birget, Jean-Camille; Rips, Eliyahu, Isoperimetric and isodiametric functions of groups. Ann. of Math. (2) 156 (2002), no. 2, 345—466.
- Birget, J.-C.; Ol'shanskii, A. Yu.; Rips, E.; Sapir, M. V., Isoperimetric functions of groups and computational complexity of the word problem. Ann. of Math. (2) 156 (2002), no. 2, 467—518.
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Хроника текущих событий, вып. 8, 30 июня 1969 г.
- ↑ Кравчик Е. (19 октября 2006). Порядок, сокрытый в хаосе // Еврейский мир. Архивировано из первоисточника 27 Հոկտեմբերի 2006.
- ↑ Bible Code Digest.com — Bible Code Website Links Archived 2010-02-26 at the Wayback Machine. (չաշխատող հղում — պատմություն, կրկնօրինակ)
- ↑ ««Библейский код. В Библии разгадан древний код»»։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-18-ին։ Վերցված է 2014-10-20
- ↑ Public Statement by Dr. Rips on Michael Drosnin’s theories.
- ↑ Scientific Refutation of the Bible Codes by Brendan McKay and Friends.