Իլգար Մամեդով

ադրբեջանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ

Իլգար Մամեդով (ադրբ.՝  İlqar Məmmədov, հունիսի 14, 1970(1970-06-14), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ, նախկին քաղբանտարկյալ, Հանրապետական այլընտրանք կուսակցության առաջնորդ[1][2]։

Իլգար Մամեդով
 
Կուսակցություն՝ Հանրապետական այլընտրանք և Azerbaijan National Independence Party?
Կրթություն՝ Մոսկվայի պետական համալսարան և Կենտրոնական եվրոպական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունիսի 14, 1970(1970-06-14) (53 տարեկան)
Ծննդավայր Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ադրբեջան
 
Ինքնագիր Изображение автографа

2013 թվականին Մամեդովը համարվել է երկրի նախագահի հավանական թեկնածուներից մեկը, սակայն նույն տարվա փետրվարին ձերբակալվել է։ Շատ վերլուծաբաններ նշում են, որ Մամեդովը ձերբակալության պատճառը քաղաքական ենթատեսք ուներ[3]։ 2014 թվականի մարտին Մամեդովը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման։ Ներկայումս նա գտնվում է անազատության մեջ, չնայած միջազգային հանրության՝ Մամեդովը ազատմանն ուղղված կոչերին։ Մամեդովի ձերբակալությունը դատապարտվել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից։

Կրթություն և մասնագիտական գործունեություն խմբագրել

1993 թվականին Իլգար Մամեդովը ստացել է քաղաքագիտության բակալավրի աստիճան Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում, իսկ 1997 թվականին քաղաքական տնտեսության մասնագետի մագիստրոսի աստիճան Կենտրոնական եվրոպական համալսարանում։ Մամեդովը աշխատել է ազգային և միջազգային մի շարք կազմակերպությունների համար, ներառյալ Միջազգային ճգնաժամային խմբում։ Գլխավորել է Բաքվի Եվրոպայի Խորհրդի քաղաքագիտության դպրոցի տնօրենի պաշտոնը։

Քաղաքական կարիերա խմբագրել

Մամեդովի քաղաքական կարիերայի սկզբնական մասը կապված է եղել «Հանրապետության այլընտրանքային շարժման» հետ, որտեղ 1998- 2003 թվականներին զբաղեցրել է կուսակցության փոխնախագահի պաշտոնը։ Կուսակցությունը աջ կենտրոնամետ է՝ Դեմոկրատական միջազգային միության անդամ, որին անդամակցում են նաև Գերմանիայի քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունը, Ֆրանսիայի Ժողովրդական շարժման միությունը, Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցությունը և այլն։ Նա թողել է կուսակցությունը 2003 թվականին՝ քաղաքական տարաձայնությունների պատճառով։

Մամեդովին արգելել են ելույթ ունենալ հեռուստատեսությամբ և ռադիոյով՝ 2009 թվականին մարտի 19-ին կատարած ելույթի համար[4], որը հեռարձակվել է ադրբեջանական ANS TV-ով։ Նա բողոքարկել է այդ որոշումը՝ մեղադրելով Ալիևին ցմահ կառավարման ցանկությունների մեջ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Greenberg, Ilan (2006 թ․ դեկտեմբերի 26). «Many Azeris see Iranian hand behind wave of unrest». The New York Times. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 18-ին.
  2. «Azerbaijan is a very typical Middle Eastern dictatorship». Financial Times. 2011 թ․ մարտի 14.
  3. Sultanova, Shahla (2013 թ․ փետրվարի 5). «Two Opposition Leaders Arrested in Azerbaijan Allies say they are being framed for spontaneous protest by exasperated residents of provincial town». IWPR. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 14-ին.
  4. https://www.youtube.com/watch?v=DTnWHDG7oeg
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլգար Մամեդով» հոդվածին։