Իզակիաս Կայրո
Իզակիաս Կեյրոս դուս Սանտուս (բրազ.-պորտ.՝ Isaquias Queiroz dos Santos, հունվարի 3, 1994[2], Ուբաիտաբա, Իտամարաժու, Բրազիլիա), կանոեի բրազիլացի թիավար[3][4], 2020 թվականի օլիմպիական չեմպիոն և 2016 թվականի Օլիմպիական խաղերի եռակի մեդալակիր, աշխարհի բազմակի չեմպիոն, 2015 թվականի Պանամերիկյան խաղերի կրկնակի չեմպիոն։
Իզակիաս Կայրո | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Ամբողջական անուն՝ | պորտ.՝ Isaquias Queiroz dos Santos[1] |
Բնօրինակ անուն՝ | պորտ.՝ Isaquias Guimarães Queiroz[1] |
Մասնագիտացում՝ | կանոեի թիավար |
Երկիր՝ | Բրազիլիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունվարի 3, 1994[2] (30 տարեկան) |
Ծննդավայր՝ | Ուբաիտաբա, Իտամարաժու, Բրազիլիա |
Հասակ՝ | 1,75 մետր |
Քաշ՝ | 85 կիլոգրամ |
Կարիերա
խմբագրելԿանոե Քեյրոսը թիավարել սկսել է 11 տարեկանում՝ իր հայրենի քաղաքում թիավարության զարգացման հատուկ ծրագրի շնորհիվ։
2011 թվականին նշել է նորամուտը միջազգային մակարդակում, հանդես է եկել աշխարհի գավաթի էտապներում, ինչպես նաև առաջին անգամ մասնակցել է Սեգեդում ընթացող աշխարհի առաջնությանը, որտեղ 5000 մետր ստայերական մրցատարածությունում դուրս է եկել եզրափակիչ և այնտեղ գրավել է 6-րդ տեղը։
Երկու տարի անց Գերմանիայի Դույսբուրգ քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում մեկ կիլոմետրանոց մրցատարածությունում նվաճել է բրոնզե մեդալ[5]՝ դառնալով աշխարհի առաջնության մեդալակիր առաջին բրազիլացին պատմության մեջ։ Մեկ օր անց նվաճել է ոսկե մեդալ երկու անգամ կարճ մրցատարածությունում՝ դառնալով աշխարհի չեմպիոն տասնինը տարեկան հասակում։
Մոսկվայում անցկացված աշխարհի առաջնությունում պաշտպանել է չենպիոնի տիտղոսը կեսկիլոմետրանոց մրցատարածությունում, ինչպես նաև Էռլոն Սիլվայի հետ նվաճել է բրանզե մեդալ 200 մետր մրցատարածությունում[6]։ 2015 թվականին Միլանում նվաճել է ոսկե և բրոնզե մեդալներ[7]։ 2015 թվականի արդյունքներով ճանաչվել է տարվա մարզիկ Բրազիլիայում։
2016 թվականի Օլիմպիական խաղերում արժանացել է երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալներ՝ դառնալով առաջին բրազիլացին, որը նվաճել է երեք մեդալ նույն Օլիմպիական խաղերում, ինչպես նաև առաջին կանոեիստը, որ հասել է նման արդյունքի Օլիմպիական խաղերի պատմության մեջ[8]։
2020 թվականի Օլիմպիական խաղերում արժանացել է ոսկե մեդալի։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.canoeicf.com/athlete/isaquias-guimaraes-queiroz
- ↑ 2,0 2,1 https://www.olympedia.org/athletes/132801
- ↑ Isaquias Queiroz Արխիվացված 6 Օգոստոս 2016 Wayback Machine at the Rio 2016 official website
- ↑ Gabriel Fricke (2016 թ․ օգոստոսի 14). «"Sem rim", vaidoso, fã de arrocha, arteiro: 10 fatos sobre Isaquias Queiroz». Globosesporte.com (պորտուգալերեն). Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Isaquias fatura o bronze no Mundial e Brasil faz história na canoagem». Globosesporte.com (պորտուգալերեն). 2013 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ ISAQUIAS QUEIROZ DOS SANTOS at the ICF official site
- ↑ «Isaquias Queiroz e Erlon de Souza levam Brasil a ouro inédito no Mundial de Canoagem». Mais Esporte (պորտուգալերեն). 2015 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Ao lado de Erlon, Isaquias leva a prata e se consagra nas águas da Lagoa». Globo (պորտուգալերեն). 2016 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իզակիաս Կայրո» հոդվածին։ |