Իդա Բարբեր (գերմ.՝ Ida Barber, ի ծնե՝ ֆոն Պունիցեր, հուլիսի 19, 1842(1842-07-19)[1][2][3][…], սեպտեմբերի 4, 1842(1842-09-04)[4], հուլիսի 9, 1842(1842-07-09)[5], հուլիսի 12, 1842(1842-07-12)[6][7][8] կամ հոկտեմբերի 1, 1842(1842-10-01)[6], Բեռլին, Գերմանական միություն[6][1][2][…] - հոկտեմբերի 5, 1931(1931-10-05)[9][6], Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[4][6]), գերմանացի վիպասան, որ գրել է «Ivan Baranow» կեղծանունով, լրագրող, խմբագիր։

Իդա Բարբեր
գերմ.՝ Ida Barber
Ծնվել էհուլիսի 19, 1842(1842-07-19)[1][2][3][…], սեպտեմբերի 4, 1842(1842-09-04)[4], հուլիսի 9, 1842(1842-07-09)[5], հուլիսի 12, 1842(1842-07-12)[6][7][8] կամ հոկտեմբերի 1, 1842(1842-10-01)[6]
ԾննդավայրԲեռլին, Գերմանական միություն[6][1][2][…]
Վախճանվել էհոկտեմբերի 5, 1931(1931-10-05)[9][6] (89 տարեկան)
Վախճանի վայրՎիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[4][6]
Մասնագիտությունգրող և քաղաքական գործիչ
Լեզուգերմաներեն
Քաղաքացիություն Գերմանիա
Ժանրերարձակ
ԱնդամակցությունVerein der Schriftstellerinnen und Künstlerinnen Wien?[4]
ԶավակներArnold Barber?[10]

Կենսագրություն խմբագրել

Իդա Բարբերը ծնվել է 1842 թվականի հուլիսի 19-ին Բեռլինում։ 1873 թվականին ամուսնացել է և տեղափոխվել Լայպցիգ, որտեղ 1877 թվականին հիմնել է Լայպցիգի տնային տնտեսուհիների կանանց ակումբը։ Աշնանն ակումբ ուներ ավելի քան 1500 անդամ։

1879 թվականի աշնանը ընտանիքի հետ տեղափոխվել է Վիեննա, որտեղ շարունակել է լրագրողական գործունեությունը։ 1880 թվականից որպես նորաձևության լրագրող համագործակցել է տարբեր ամսագրերի հետ, այդ թվում Pester Lloyd ամսագրի հետ, եղել է Illustrierte Zeitung հրատարակչության թղթակիցը Համբուրգում և Ավստրիայում, մի քանի տարի խմբագրել է Wiener Bazar ամսագրի համար։

1880 թվականից նա պարբերաբար «Die Presse», «Neue Freie Presse», ինչպես նաև «Wiener Salonblatt» (1884-1889) և «Sport und Salon» (1900-1918) ամսագրերի համար գրել է նորաձև իրերի մասին։ 1881 թվականից «Vom Fels zum Meer» ամսագրում վարել է «Ժամանակի զգեստները» սյունակը։ 1910-1911 թվականներին աշխատել է որպես Պրահայում «Selbstwehr» («Ինքնապաշտպանություն») հրեական շաբաթաթերթի «Für unsere Frauen» («Մեր կանանց համար») ամենամսյա առդիրի պատասխանատու խմբագիր։

1885 թվականին եղել է Վիեննայի ուսանողների աջակցության ասոցիացիայի համահիմնադիր[11], 1886 թվականից՝ Վիեննայի գրողների և նկարիչների ասոցիացիայի անդամ։

1898 թվականից ապրել է Վիեննայի մերձակայքում գտնվող Պուրկերսդորֆ քաղաքում, որտեղ էլ մահացել է 1931 թվականին։

Ստեղծագործություն խմբագրել

Իդա Բարբերի գրական գործունեությունն սկսվել է 1872 թվականին «Die Gartenlaube» և «Vossischen Zeitung» թերթերում։ Լայպցիգում տպագրվել է նրա առաջին՝ «Կոտրված սրտեր» (1878) վեպը։

1881 թվականից, երբ Բրեսլաուում տպագրվել է «Ռուսական գաղտնիքներ» վեպը, սկսել է օգտագործել «Ivan Baranow» կեղծանունը։

1882 թվականին լույս է տեսել նրա «Կյանքի պատկերներ» («Կրոնական պատերազմների երեք պատմություն») պատմվածքների ժողովածուն, իսկ 1900 թվականին՝ «Ժանրային նկարներ հրեական ընտանիքի կյանքից» գիրքը։

1890 թվականից Ի. Բարբերի գրական գործունեության մեջ նկատվել է հուդայականության հարցերին դիմելը։

Ի թիվս այլ գործերի, նա գրել է մի շարք աշխատանքներ նորաձևության մասին։

Ընտրյալ ստեղծագործություններ խմբագրել

  • 1881 – Lebensbilder
  • 1884 – Gerächt, doch nicht gerichtet
  • 1885 – Mann zweier Frauen
  • 1885 – Verkaufte Frauen
  • 1885 – Versöhnt
  • 1887 – Aus der russischen Gesellschaft
  • 1887 – Gebrochene Herzen
  • 1891 – Der neue Monechristo
  • 1895 – Genrebilder aus dem jüdischen Familienleben
  • 1895 – Wandlungen
  • 1896 – Ihr Schwiegersohn (վեպ)
  • 1896 – Arbeit adelt
  • 1900 – Glaubenskämpfe
  • 1919 – Die rechte Liebe war es nicht
  • Der neue Montekristo.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Biographien der österreichischen Dichterinnen und Schriftstellerinnen (գերմ.) — 1893. — S. 8.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Pataky S. Lexikon deutscher Frauen der Feder (գերմ.) — 1898.
  3. 3,0 3,1 Brümmer F. (unspecified title) (գերմ.)L: 1885.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Baumgartner M. 8 // Der Verein der Schriftstellerinnen und Künstlerinnen in Wien (գերմ.)Böhlau Verlag, 2015. — ISBN 978-3-205-20168-7, 978-3-205-79702-9 — doi:10.7767/9783205201687
  5. 5,0 5,1 Eisenberg L. (unspecified title) (գերմ.)
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 Ավստրիական կենսագրական բառարան (գերմ.)ÖAW. — doi:10.1553/0X003477B7
  7. 7,0 7,1 [Ida Barber Frauen in Bewegung 1848–1938] (գերմ.)Österreichische Nationalbibliothek, 2006.
  8. 8,0 8,1 Deutsch-österreichisches Künstler- und Schriftsteller-Lexikon / H. C. KoselVienna. — Vol. 1. — P. 228.
  9. 9,0 9,1 9,2 512 // Handbuch österreichischer Autorinnen und Autoren jüdischer Herkunft 18. bis 20. JahrhundertDe Gruyter, 2011. — P. 67. — ISBN 978-3-11-094900-1doi:10.1515/9783110949001
  10. http://www.biographien.ac.at/oebl/oebl_B/Barber_Ida_1842_1931.xml
  11. Կենսագրություն(գերմ.)

Գրականություն խմբագրել

  • Franz Brümmer: Lexikon der deutschen Dichter und Prosaisten vom Beginn des 19. Jahrhunderts bis zur Gegenwart. Band 1. Brockhaus, Leipzig 1913, S. 118–119.
  • Elisabeth Friedrichs: Die deutschsprachigen Schriftstellerinnen des 18. und 19. Jahrhunderts. Ein Lexikon. Metzler, Stuttgart 1981, ISBN 3-476-00456-2, (Repertorien zur deutschen Literaturgeschichte 9), S. 15.

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Բարբեր, Իդա». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Կենսագրություն(գերմ.)