Իգուասու (ազգային պարկ, Բրազիլիա)

Իգուասու (իսպ.՝ Parque nacional del Iguazú), ազգային պարկ՝ տեղակայված Պարանա նահանգում, Բրազիլիա։ Զբաղեցնում է 185262.5 հա տարածք։ Արգենտինայի համանուն պարկի հետ միասին զբաղեցնում են 260000 հա տարածք[1]։ Իգուասու ազգային պարկը ստեղծվել է 1939 թվականի հունվարի 10-ին՝ դաշնային 1035 հրամանագրով, և այն 1986 թվականից ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Այն գտնվում է Չիկո Մենդեսի անվան Կենսաբազմազանության պահպանման ինստիտուտի վերհսկողության տակ։

Picto infobox plant.png
Իգուասու ազգային պարկ
Parque nacional del Iguazú
Garganta del Diablo or Devil Throat Iguazu Falls Argentina Luca Galuzzi 2005.JPG
Տեսակազգային պարկ
ԵրկիրԲրազիլիա
ՎարչատարածքՊարանա և Ֆոս դո Իգաչու
ՏեղագրությունՊարանա
Հիմնվել էհունվարի 10, 1939
Մակերես185 262,5 հեկտար և 169 695,88 հեկտար
Անվանված էԻգուասու
ԿառավարումChico Mendes Institute for Biodiversity Conservation?
Իգուասու (ազգային պարկ, Բրազիլիա)ը գտնվում է Բրազիլիաում
Իգուասու (ազգային պարկ, Բրազիլիա)

Պարկի հարակից արգենտինյան Իգուասու ազգային պարկում են գտնվում աշխարհի ամենամեծ ջրվեժներից մեկը, որն ունի 2700 մետր բարձրություն։ Ջրվեժի ջրի ցայտերը նպաստում են փարթամ բուսականության աճին։ Ազգային պարկը բազմաթիվ հազվագյուտ և վտանգված բուսական և կենդանական տեսակների հայրենիքն է, ինչպիսիք են՝ հսկա ջրասամույրն ու հսկա մրջնակերը։

ՊատմությունԽմբագրել

 
Իգուասու ազգային պարկի անցուղի

Իգուասու անունը ծագում է Իգուասու գետի անունից, որը կարևոր տարածք է։ Մոտավորապես 50 քառ. կմ երկարությամբ գետից սկիզբ է առնում Իգուասու ջրվեժը։ Այն Պրատա ավազանի ամենակարևոր ազգային պարկն է, քանի որ բուսական ու կենդանական տեսակների ապաստարանն է և ունի զգալի առանձնահատկություններ։ Բրազիլիայում առաջին պարկն է, որ ստացել է կառավարման ծրագիր։ Պարկի հիմնական նպատակը բնապահպանական և բնական էկոհամակարգերի պահպանումն է, ինչը թույլ է տալիս բնապահպանական կրթության և ուսումնասիրությունների զարգացման համար գիտական հետազոտություններ կատարել, ինչպես նաև բնական միջավայրում հանգիստ կազմակերպել և իրականացնել էկոլոգիական զբոսաշրջություն։

Ազգային պարկի պահպանման գործում մեծ է եղել ինժեներ Անդրե Ռեբուսասի դերը։ Վերջինս իր «Պարանայի պրովինցիաներ և Մատու Գրոսոյի ու Բոլիվիայի երկաթուղիներ» գրքում կարևորում է պարկը որպես՝ «հաջորդ սերունդների համար պահպանվող և փոխանցվող տարածք, այնպիսին, ինչպիսին ստեղծվել էր Աստծու կողմից»։ 1876 թվականին նա ձեռնարկում է արշավ՝ Իգուասու ջրվեժի պահպանման համար։

1986 թվականի նոյեմբերի 17-ին Փարիզում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագումարի ժամանակ Իգուասու ազգային պարկը ընդգրկվել է Համաշխարհային ժառանգության ցանկում՝ որպես մարդկության բնական ժառանգություն և Հարավային Ամերիկայի ամենամեծ անտառային պահպանված տարածքներից մեկը։

ՏեղագրությունԽմբագրել

Բրազիլիայում պարկն ունի սահմաններ հետևյալ մունիցիպալիտետների հետ՝ Ֆոս դու Իգուասու, Մեդիանեիրա, Մատելանդիա, Սեու Ասուլ, Սաո Միգուել դու Իգուասու, Սանտա Տերեզինյա դե Իտայպու, Սանտա Թերեզա դու Օստե, Կապիտաո Լեոնիդաս Մարկ, Կապանեմա և Սերրանոպոլիս։

Ազգային պարկը գտնվում է Պարանա նահանգի արևմտյան շրջանում՝ Իգուասու գետային ավազանում, Ֆոս դե Իգուասուից 17 կմ հեռավորության վրա։ Այն սահմանակից է Արգենտինային, որի համանուն ազգային պարկը հիմնվել է 1934 թվականին։ Երկու երկրների և ազգային պարկերի սահմանի միջով հոսում է Իգուասու գետը, որի ակունքը սկիզբ է առնում Սերրա դու Մարից։ Գետը երկարությունը Պարանա նահանգում 18 կմ է։ Գետաբերանը գտնվում է ջրվեժից 18 կմ դեպի ներքև, որտեղ այն լցվում է Պարանա գետը։ Գետերը միախառնման տեղում ձևավորում է սահման Բրազիլիայի, Արգենտինայի ու Պարագվայի միջև։

Ձկնորսության համար կան սահմանված կանոններ, որոնք հրապարակվել են 2008 թվականի հոկտեմբերի 2-ին` որպեսզի պահպանվեն Պարանայի գետավազանում տարածքներն ու չեզոք գոտիները։ Դրանք էին՝ Մորրո դու Դիաբո պետական պարկը, Ռիո դու Պեյսի պարկը, Ագուապեի պետական պարկը, Միկո Լեոն Պրիտո էկոլոգիական կայանը, Ռիո Իվինեմա պետական պարկը, Իլյա Գրանդե ազգային պարկը, Կայուա էկոլոգիական կայանը և Իգուասու ազգային պարկը։ Սանտա Մարիա միջանցքը միացած է Իգուասու ազգային պարկին՝ Իտայպու լճի պաշտպանված հատվածների ու Իլյա Գրանդե ազգային պարկի հետ։ Ազգային պարկը լինելու է Տրինացիոնալ կենսաբազմազանության միջանցքի մի մասը, որի նպատակն է պահպանել անտառային կապերը Բրազիլիայի, Պարագվայի և Արգենտինայի միջև Վերին Պարանա էկոշրջանում։

ԶբոսաշրջությունԽմբագրել

Պարկի տարածքը բաց է այցելությունների համար, այստեղ են գտնվում Կատարատաս դու Իգուասու թույլատրելի տարածքները, որոնք կազմում են պարկի մոտավորապես 0.3%-ը։

Պարկի ամենագրավիչ տեսարժան վայրը Իգուասու ջրվեժն է, որը կազմում է 2700 մետր բարձրությամբ լայն կիսաշրջան, որտեղ ջուրը թափվում է 72 մետրից։ Ջրվեժների թիվը 150-ից 300 է, որոնք կախված են Իգուասու գետի հոսքից։ Բացի ջրվեժներից կան այլ տեսարժան վայրեր, ինչպիսիք են Պոկո Պրետոն՝ հարուստ կենդանական աշխարհով, Մակուկո ջրվեժը, Այցելուների կենտրոնը, Սանտոս Դյումոնի արձանը։ 2014 թվականին պարկ է այցելել 1550700 այցելու։

Տես նաևԽմբագրել

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Brasil Portal։ «Parque Nacional do Iguaçu é sítio do Patrimônio Mundial Natural»։ Portal Brasil (pt-BR)։ Վերցված է 2017-04-12 

Արտաքին հղումներԽմբագրել