Ժվանեց
Ժվանեց (ուկրաիներեն՝ Жванець), գյուղ Ուկրաինայի Խմելնիցկիի մարզի Կամենեց-Պոդոլսկիի շրջանում, Մոլդովայից Ուկրաինա տանող նախկին առևտրական ճանապարհի վրա։ Հիմնադրվել է 1431 թվականին։
Գյուղ | |||||
---|---|---|---|---|---|
Ժվանեց | |||||
ուկրաիներեն՝ Жванець | |||||
| |||||
Երկիր | Ուկրաինա | ||||
Մարզ | Խմելնիցկիի մարզ | ||||
Շրջան | Կամենեց-Պոդոլսկիի շրջան | ||||
Հիմնադրված է | 1431 թ. | ||||
Մակերես | 2995[1] կմ² | ||||
ԲԾՄ | 159 մետր | ||||
Կլիմայի տեսակ | բարեխառն-մայրցամաքային | ||||
Խոսվող լեզուներ | Ուկրաիներեն | ||||
Բնակչություն | 1 529[2] մարդ | ||||
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | ||||
Փոստային դասիչ | 32365 | ||||
Ավտոմոբիլային կոդ | BX / 23 | ||||
Պաշտոնական կայք | w1.c1.rada.gov.ua/pls/z7502/A005?rf7571=36096 | ||||
| |||||
Չճշտված տվյալներով Ժվանեց գյուղում բնակվում էր 1 529 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 2995 կմ²։
Հայերը Ժվանեցում խմբագրել
XVII դ. 70-ական թթ. Ժվանեցում հիմնադրվում է հայկ. գաղութ (100 ընտանիք)։ Գաղթելով Մոլդովայից, Վալախիայից, մասամբ նաև Հայաստանից և հաստատվելով Ժվանեցում՝ հայերն զբաղվել են արհեստներով ու առևտրով։ 1672–99-ին, թուրքական տիրապետության ժամանակ, թողել են Ժվանեցը և վերադարձել թուրքերի հեռանալուց հետո։ Ավերվածի փոխարեն կառուցել են պարսպապատ նոր եկեղեցի։ 1768-ին, թուրքերի հարձակման ժամանակ, հայերն ստիպված նորից են լքել իրենց բնակավայրը և հաստատվել Կամենեց-Պոդոլսկում։ Հետագայում նրանց մի մասը վերադարձել է Ժվանեց։ Գաղութը քայքայվել է XIX դ. սկզբներին։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Համայնքի հիմնական տվյալները Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում։ (ուկր.)
- ↑ ««2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ուկրաինայի բնակչության քանակական տեղեկություններ» ժողովածու, պատրաստված է Ուկրաինայի վիճակագրության պետական կոմիտեի կողմից». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 2-ին. (ուկր.)
Արտաքին հղումներ խմբագրել
- Բնակավայրերի ամբողջական ցանկը Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, www.rada.gov.ua (ուկր.)
- 2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները, ukrcensus.gov.ua (ուկր.)
- Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարներ և քարտեզներ, maps.vlasenko.net (ուկր.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 301)։ |