Ժուդիտ Գոդրեշ (ֆր.՝ Judith Godrèche, մարտի 23, 1972(1972-03-23)[1][2], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի դերասանուհի, սցենարիստ և ռեժիսոր: Նա երեք անգամ պարգևատրվել է «Սեզար» կինոմրցանակով:

Ժուդիտ Գոդրեշ
Judith Godrèche 2007.jpg
Ծննդյան թիվ՝մարտի 23, 1972(1972-03-23)[1][2] (48 տարեկան)
Ծննդավայր՝Փարիզ, Ֆրանսիա
Քաղաքացիություն՝Flag of France.svg Ֆրանսիա
Մասնագիտություն՝դերասանուհի, կինոռեժիսոր, վիպասան, սցենարիստ, կինոդերասանուհի և գրող
IMDb։ID 0002105

ԿարիերաԽմբագրել

Ժուդիտ Գոդրեշը ծնվել է Փարիզում հոգեվերլուծաբանի ընտանիքում: Նա դերասանուհի դարձավ պատանի հասակում - ութ տարեկանում խաղում էր «Էմիլի Ժոլի» դպրոցական բեմադրության մեջ, իսկ տասը տարեկանում ելույթ ունեցավ մեծ էկրաններին՝ Նադին Տրենթինյանի «Ապագա ամառը» ֆիլմում, որտեղ խաղացել է Կլաուդիա Կարդինալեի աղջկա դերը[3]: Տասնչորս տարեկանում Գոդրեշը խաղաց իր առաջին գլխավոր դերը Բենուա Ժակոյի «Աղքատները» ֆիլմում: Մեկ տարի անց նա լքեց հայրական տունը՝ կինոյում նկարահանվելու և թատրոնում աշխատելու համար[4]:

Գոդրեշը նկարահանվեց Ժակ Դուայոնի «Տասնհինգամյա» ֆիլմում, որտեղ խաղացել է պատանի աղջկա գլխավոր դերը: «Հուսախաբվածը» ֆիլմում Ժուդիտը վերամիավորվեց ռեժիսոր Բենուա Ժակոյի հետ, ում օգնեց գրել սցենարը, և կատարեց մի երիտասարդ աղջկա Բետի դերը, որը իր երջանկությունն էր որոնում[4]: Այդ դերի համար Գոդրեշը արժանացել է «Սեզար» կինոմրցանակին «ամենախոստումնալից դերասանուհի» կատեգորիայում[3]: 1991 թվականին Ժուդիտը եղել է Բեռլինյան միջազգային 41-րորդ կինոփառատոնի ժյուրիի անդամ[5]:

Հետագայում Գոդրեշի կարիերայում հաջորդեցին նշանակալից դերեր Օլիվյե Ասսայասի ֆիլմերում «Փարիզն արթնանում է» (1991) և «Նոր կյանք» (1993), ինչպես նաև բարձր գնահատման արժանացավ նրա աշխատանքը «Մեծ պստլիկը» կինոնկարում քննադտնեերի կողմից (1994): 1995 թվականին Ժուդիտը հրատարակեց «Կողմնային կար» (Point de côté) սիրավեպը[4]: Գոդրեշը Սոֆի Մարսոյի կարճամետրաժ «Շրջոնք լուսաբաց» ֆիլմում կատարել է գլխավոր դերը, որը ցուցադրվել է Կաննի կինոփառատոն-ին 1995 թվականին «Հատուկ հայացք» ծրագրի սահմաաններում[6]:

Լայնածավալ հանդիսատեսներին Գոդրեշը հայտնի դարձավ Պատրիս Լեկոնտի պատմական «Ծաղրանք» ֆիլմից[4], որը ստացել է «Սեզար»-ի մի քանի մրցանակ (այդ թվում նաև որպես 1996 թվականի լավագույն ֆիլմ) և «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը ներկայացված որպես «լավագույն ֆիլմ օտարերկրյա լեզվով»: Այն նույն 1996 թվականին մեծ էկրաններին է հայտնվել մեկ այլ հաջող պատմական ֆիլմ, «Բոմարշե», որտեղ Գոդրեշը խաղաց Մարիա Անտուանետտային: Առաջին միջազգային հաջողությունից հետո դերասանուհին վերադարձավ թատերական բեմ Էդվարդ Օլբիի «Երեք բարձրահասակ կանայք» պիեսի բեմադրության մեջ[4]: Շուտով Ժուդիտը հրավեր ստացավ ամերիկյան արկածային ֆիլմ Ալեկսանդր Դյումայի սիրավեպերի հիման վրա «Մարդը երկաթյա դիմակով»[3], որում հավաքված էր ուժեղ միջազգային դերասանական խումբ — Լեոնարդո ԴիԿապրիո, Դժերեմի Այրոնս, Ջոն Մալկովիչ, Ժերար Դեպարդիե: Այս կինոնկարում, էկրաններին դուրս եկած 1998 թվականին, Գոդրեշը կաատարեց Ատոսի որդի Րաուլի սիրեցյալի դերը: Այս ֆիլմից սկսեց Ժուդիտի աշխատանքի անվերջանալի փուլն արտերկրյա կինոյում, որի ժամանակ նա նկարահանվեց «Էնտրոպիա» (1999), «Հարավային Կենսինգտոն» (2001) և «Սորուն ավազներ» (2003) ֆիլմերում:

1998 թվականին «Գեղեցկուհիներ» ֆիլմում Գոդրեշը թողեց իրեն սովոր դրամատիկական դերերը և անցավ ռոմանտիկ կատակերգության ժանրին: Կատակերգական դերը կատարյալ խաղալու համար «Իսպանուհին» (2002) կինոնկարում Ժուդիտն արժանացավ «Սեզար» մրցանակին լավագույն կանացի դերի համար երկրորդ պլանում[3]: 2002 թվականին Գոդրեշը վերադարձավ Սոֆի Մարսոյի հետ համագործակցությանը, խաղալով վերջինիս առաջին լիամետրաժ «Ասա ինձ սիրո մասին» ֆիլմում գլխավոր դերը:

2010 թվականին Ժուդիտը ներկայացրեց «Բոլոր աղջիկներն են լացում» կինոնկարը, որում կատարեց երգչուհու դերը, որտեղ հենց ինքը կատարեց երգերը, գրված հատուկ ֆիլմի համար Բենժամին Բիոլայի և Ժուլյեն Դորեյի կողմից: Ֆիլմը հիմնականում հանդիսանում է ինքնակենսագրական, հիմնված դերասանուհու կյանքի սեեփական փորձից[7]:

Անձնական կյանքԽմբագրել

Ժուդիտ Գոդրեշը ամուսնացած է եղել կատակերգական դերասան Դանի Բունի հետ, ումից ունեցավ որդի՝ Նոյին: «Հայր» ֆիլմի նկարահանումներին նա ծանոթացավ կոմիկ Մարիս Բարտելեմի հետ, ումից ունի դուստր՝ Թեսս, 2005 թվական[8]:

ՖիլմագրությունԽմբագրել

Տարեթիվ Հայերեն անվանում Օրիգինալ անվանում Դեր
1985 Ապագա ամառը L'été prochain Նիկի
1988 Հաճույքների ժամ Les saisons du plaisir Օֆելյա
1988 Աղքատները Les mendiants Կատրին
1988 Մերիդիան La méridienne Ստեֆանի
1989 Ահարկու ամառ Un été d’orages Լաուրենս
1989 Տասնհինգամյան La fille de 15 ans Ժուլյետ
1990 Որդիները Sons Ֆլորենս
1990 Հուսախաբվածը La désenchantée Բետ
1991 Փարիզն արթնանում է Paris s'éveille Լուիզա
1991 Ֆերդիդուրկա Ferdydurke Զու
1993 Տանգո Tango Մադլեն
1993 Էմմա Ցունց Emma Zunz Էմմա Ցունց
1993 Նոր կյանք Une nouvelle vie Լիզ
1994 Մեծ փոքրիկը Grande petite Բենեդիկտա
1995 Մեկ կամ երկու կյանքերի համր Pour une vie ou deux Միլա
1995 Շրջոնք լուսաբաց L’aube à l’envers
1996 Բոմարշե Beaumarchais l’insolent Մարիա-Անտուանետտա
1996 Ծաղրանք Ridicule Մատիլդա դե Բելգարդ
1997 Կարմիր և սև Le rouge et le noir Մատիլդա դե Լա Մոլ
1998 Մարդը երկաթյա դիմակով The Man in the Iron Mask Քրիստին
1998 Գեղեցկուհիները Bimboland Սեսիլ Բյուսի
1999 Էնտրոպիա Entropy Ստելլա
2001 Հարավային Կենսինգտոն South Kensington Սյուզաննա
2002 Իսպանուհին L’auberge espagnole Աննա-Սոֆիա
2002 Ասա ինձ սիրո մասին Parlez-moi d’amour Ժուստին
2003 Սորուն ավազներ Quicksand Լելա Ֆորին
2003 Շուկա France Boutique Էստել
2005 Դուք կծիծաղեք, բայց ես գնում եմ Tu vas rire, mais je te quitte Էլիզա Վերոն
2005 35 և քիչ ավել Tout pour plaire Մարի
2005 Հայր Papa Մամա
2007 Ես չեմ ուզոււմ, որ դու գնաս J’veux pas que tu t’en ailles Կառլա
2008 Տուն, սիրելի տուն Home Sweet Home Կլեր
2009 Դարձրու ինձ երջանիկ Fais-moi plaisir! Էլիզաբեթ
2009 Ալբերտ Շվեյցեր Albert Schweitzer Թերեզա Բորդեն
2010 Բոլոր աղջիկները լացում են Toutes les filles pleurent Լյուսի
2010 Հուսահատված տնտեսուհին Potiche Ժոել
2010 Հանգստյան օր Holiday Նադին Տրեմուա
2011 Հիանալի ռեյս Low Cost Նուանս
2011 Սիրելու արվեստ L'art d'aimer Ամելի
2012 Թանկագին բժիշկ Royal Pains Կլոդետ Ֆոն Յուրգենս
2013 Ախտավոր խաղեր Stoker Բժիշկ Ժակին
2015 Գիշերակաց The Overnight Շառլոտտա
2015 Ձմեռ Winter Միրիամ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Judith Godrèche: Sa biographie» (ֆրանսերեն)։ AlloCiné։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-16-ին։ Վերցված է 2013-02-13 
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Judith Godrèche- Biography» (անգլերեն)։ Yahoo! Movies։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-16-ին։ Վերցված է 2013-02-13 
  5. «Juries 1991» (անգլերեն)։ Berlinale.de։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-16-ին։ Վերցված է 2013-02-13 
  6. «L’aube à l’envers» (անգլերեն)։ Festival de Cannes։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-16-ին։ Վերցված է 2013-02-14 
  7. Genone Paola (31 марта 2010)։ «Judith Godrèche: "Ce métier m'a sauvée, mais il m'a aussi empêchée de grandir."» (ֆրանսերեն)։ L'Express։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-16-ին։ Վերցված է 2013-02-14 
  8. «Judith Godrèche rend Maurice Barthélémy papa avant Papa...» (ֆրանսերեն)։ Actustar.com։ 28 апреля 2005։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-16-ին։ Վերցված է 2013-02-14 

Արտաքին հղումներԽմբագրել