Ժորժ Աբյադ, (արաբ․՝ جورج أبيض‎‎, մայիսի 5, 1880(1880-05-05)[1], Բեյրութ, Լիբանան - փետրվարի 12, 1959(1959-02-12)), արաբ դերասան։ Դերակատարումներով հանդես է եկել թատրոնում, կինոյում, այդ թվում՝ առաջին եգիպտական երաժշտական ֆիլմում։ Եգիպտոսում երկար տարիներ ղեկավարել է դերասանների ընկերակցությունը։

Ժորժ Աբյադ
արաբ․՝ جورج أبيض‎‎
Ծնվել էմայիսի 5, 1880(1880-05-05)[1]
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
Մահացել էփետրվարի 12, 1959(1959-02-12) (78 տարեկան)
Քաղաքացիություն Եգիպտոս
Մասնագիտությունդերասան, impresario, թատերական ռեժիսոր և թատրոնի տնօրեն

Ծնվել է Լիբանանի Բեյրութ քաղաքում, 18 տարեկանում գաղթել է Եգիպտոս, որտեղ սկզբնական շրջանում աշխատել է Ալեքսանդրիայի երկաթուղում։ 1904 թվականին Ալ-Խատյու Աբբասը նրան տեսել է քաղաքային թատրոնում խաղալիս, հավանել և ուղարկել Փարիզ, որպեսզի արվեստ սովորի։ Թատերական բարձրագույն կրթություն ստանալով՝ Աբյադը 1910 թվականին վերադարձել է Եգիպտոս՝ իր հետ բերելով ֆրանսիական թատերախումբ, որը ներկայացրել է ֆրանսերեն պիեսներ։ 20 տարվա ընթացքում բեմադրել ու ներկայացրել են ավելի քան 130 թարգմանված և ինքնագիր թատերգություն։ Ժորժ Աբյադը թատրոն է բացել նաև Թունիսում և 1921-1922 թվականներին ղեկավարել է այն։ 1943 թվականին նա ընտրվել է Եգիպտոսի դերասանների ընկերակցության առաջին ղեկավար։ Աբյադը մինչև իր մահը դասավանդել է թատերական ինստիտուտում։ Նրա լավագույն դերակատարումերից են Մակբեթը, Օթելլոն (Շեքսպիրի հանրահայտ ողբերգություններում), Էդիպը (Սոփոկլեսի «Էդիպ արքա» ողբերգությունում), Քինը (Դյումա-հոր թատերգությունում)։

Պիեսներից են խմբագրել

  • Էդիպ արքա
  • Լուի 11-րդ
  • Ժողովրդի թշնամին
  • Ջահը
  • Առաջին տասը
  • Փոթորիկ Նոյան տան և տապանի վրա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժորժ Աբյադ» հոդվածին։