Ժորդի Մբուլա

իսպանացի ֆուտբոլիստ

Ժորդի Մբուլա (իսպ.՝ Jordi Mboula, մարտի 16, 1999(1999-03-16)[1], Գրանոլյերս, Վալլես Օրիենտալ), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Մոնակոյի կազմում։ Խաղում է աջ վինգերի դիրքում[2]։

Ժորդի Մբուլա
Jordi Mboula
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Jordi Mboula Queralt
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Կոնգոյի Հանրապետություն Կոնգոյի Հանրապետություն
Ծննդյան ամսաթիվ մարտի 16, 1999(1999-03-16)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Գրանոլյերս, Վալլես Օրիենտալ
Հասակ 183 սմ
Քաշ 71 կգ
Դիրք աջ վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Մոնակո
Համար 22
Պատանեկան կարիերա
2008-2009 Իսպանիա Ամելյա դել Վալյես
2009-2010 Իսպանիա Գրանոլյերս
2010-2017 Իսպանիա Բարսելոնա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2017 Իսպանիա Բարսելոնա B 3 (0)
2017-ներկա Ֆրանսիա Մոնակո II 9 (1)
2018-ներկա Ֆրանսիա Մոնակո 5 (1)
Ազգային հավաքական
2014-2015 Իսպանիա Իսպանիա Մ16 9 (5)
2015-2016 Իսպանիա Իսպանիա Մ17 16 (4)
2016-ներկա Իսպանիա Իսպանիա Մ19 14 (6)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 25-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 25-ի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

Բարսելոնա խմբագրել

Մբուլան Բարսելոնայի ակադեմիայի սան է[3]։ 2017 թվականի փետրվարի 22-ին[4] նա գեղեցիկ անհատական գոլի հեղինակ դարձավ ՈՒԵՖԱ Երիտասարդական գավաթի Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում[5][6], ինչից հետո այս գոլը առաջադրվեց ՖԻՖԱ Պուշկաշի մրցանակի համար[7][8]։ Իր դեբյուտը Բարսելոնա B-ի կազմում Մբուլան նշեց մարտի 4-ին՝ Ատլետիկո Լևանտեի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[9]։

Մոնակո խմբագրել

2017 թվականի հուլիսի 21-ին Մբուլան 5 տարվա պայմանագիր կնքեց Մոնակոյի հետ[10][11][12]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2018 թվականի ապրիլի 28-ին՝ փոխարինելով Ռոնի Լոպեշին Ամյենի դեմ խաղում[13][14]։ Իր առաջին գոլը խփեց մայիսի 19-ին՝ Տրուայի դեմ խաղում[15]։ Օգոստոսի 4-ին Մբուլան խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի սուպերգավաթի Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում, սակայն Մոնակոն պարտվեց 4-0 հաշվով[16][17]։ Իր առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում իսպանացին անցկացրեց օգոստոսի 11-ին՝ Նանտի դեմ խաղում[18]։

Միջազգային կարիերա խմբագրել

Մբուլան ներկայացրել է Իսպանիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2016 թվականին նա մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնացկեց Եվրոպայի առաջնությանը՝ դառնալով 1 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ անցկացրած 6 խաղերում[19]։ Իսպանիան հասավ մրցաշարի եզրափակիչ[20], որտեղ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվեց Պորտուգալիային[21][22]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ[23]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բարսելոնա B 2016–17 Սեգունդա Դիվիզիոն B 3 0 3 0
Մոնակո 2017–18 Լիգա 1 3 1 0 0 0 0 0 0 3 1
2018–19 2 0 0 0 0 0 1 0 3 0
Ընդհանուր 5 1 0 0 0 0 1 0 6 1
Կարիերայի ընդհանուր 8 1 0 0 0 0 1 0 9 1

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Spain - Jordi Mboula - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  3. «Jordi Mboula: What you need to know about Monaco's new wonderkid - Planet Football». Planet Football (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հունիսի 22. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  4. «FC Barcelona UEFA U19 - Borussia Dortmund UEFA U19, Feb 22, 2017 - UEFA Youth League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  5. «Barcelona youngster scores Messi-esque wonder goal against Dortmund». The Independent (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  6. Bristow, Thomas (2017 թ․ փետրվարի 23). «Barca wonderkid Jordi Mboula scores stunning solo goal Messi would be proud of». mirror. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  7. «Puskas Award 2017: Nominees, videos & voting for the goal of the year | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  8. «The Best: Boateng and Mboula are candidates for the Puskas award - MARCA in English». MARCA in English (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  9. «FC Barcelona B - Atlético Levante UD, Mar 4, 2017 - Segunda División B - Grupo III - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  10. UEFA.com. «Youth League wonderkid Mboula signs for Monaco». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  11. «Monaco sign Jordi Mboula from Barcelona». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  12. «Monaco complete signing of wonderkid Jordi Mboula from Barcelona». Mail Online. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  13. «AS Monaco - SC Amiens, Apr 28, 2018 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  14. «LFP.fr - Ligue de Football Professionnel - Ligue 1 Conforama - Saison 2017/2018 - 35ème journée - AS Monaco / Amiens SC». www.lfp.fr (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  15. «ES Troyes AC - AS Monaco, May 19, 2018 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  16. «Paris Saint-Germain - AS Monaco, Aug 4, 2018 - Trophée des Champions - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  17. «PSG 4-0 Monaco: Neymar makes his return». Mail Online. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  18. «FC Nantes - AS Monaco, Aug 11, 2018 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  19. uefa.com. «Under-17 - Technical report - Team analysis - Spain – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  20. UEFA.com. «Under-17 - Portugal prevail on penalties against Spain». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  21. «Portugal U17 - Spain U17, May 21, 2016 - 2016 European Under-17 Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  22. UEFA.com. «Under-17 - Portugal-Spain». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
  23. «Jordi Mboula». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել