Ժողովրդական ճարտարապետության թանգարան (Սանոկ)

բացօթյա թանգարան Լեհաստանում

Ժողովրդական ճարտարապետության թանգարան (լեհ.՝ Muzeum Budownictwa Ludowego), Եվրոպայի բացօթյա ամենամեծ թանգարաններից մեկն է։ Գտնվում է Լեհաստանի Սանոկ քաղաքի մոտակայքում։ Գրանցված է թանգարանների պետական գրանցամատյանում։ Կառույցների թվով պայմանավորված՝ համարվում է Լեհաստանի ամենամեծ այգին։ 38 հեկտար տարածքում ներկայացված է լեհ-ուկրաինական մշակույթը Կարպատների արևելյան սահմանին։

Ժողովրդական ճարտարապետության թանգարան
Տեսակբացօթյա թանգարան
Երկիր Լեհաստան
ՏեղագրությունՍանոկ
ՎայրՍանոկ
ՀասցեŻwirki i Wigury 6a
Հիմնադրվել է1958
Այցելուներ80 000 մարդ
Կայքmbl.sanok.pl
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Թանգարանը հիմնադրվել է 1958 թվականին Ալեքսանդր Ռիբիցկու և Եժի Տուրի նախաձեռնությամբ[1]։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Լեհաստանում հիմնադրված առաջին ազգագրական այգին է, որը, արտասահմանյան շփումների շնորհիվ, դեռևս 1970-ական թվականներին ստացել է անկախ գիտական և վարչական հաստատության ստատուտ։ Սանոկի ազգագրական այգու կանոնադրությունը հիմք ծառայեց նմանատիպ հաստատությունների հաջորդականությանը։ Սկանսենը հանրության համար բացվեց 1966 թվականի հուլիսի 25-ին։ Ալեքսանդր Ռիբիցկու նախաձեռնությամբ ազգագրական այգում հիմնադրվել է Լեհաստանում առաջին փորձնական կայանը, որը զբաղվում է պատմական բնափայտի պահպանմամբ։ Սանոկի ազգագրական այգում կազմակերպվում են նաև տարատեսակ երաժշտական, ժողովրդական խոհանոցների, ասեղնագործության փառատոներ։ Հրավիրվում են ժողովրդական երաժշտության խմբեր տարբեր երկրներից, մասնավորապես՝ Հունգարիայից, Սլովակիայից, Ուկրաինայից։

Գալիսեական շուկա խմբագրել

Փոքր քաղաք կառուցելու նախագիծը ծրագրվել է դեռևս XX դարի 80-ական թվականներին Ալեքսանդր Ռիբիցկու արվեստանոցում։ Պատմաբանը իր առջև նպատակ էր դրել ցույց տալու XIX-XX դարերի շինարարության օրինակներ, վերականգնել պատմական Գալիսեական շուկան իր բոլոր գործառույթներով։ Այս ծրագիրն իրականացվել է 2009 թվականին Եվրոպական Միության միջոցներով։ Այն XIX դարի երկրորդ կեսի և 20-րդ դարասկզբի քաղաքամաս է, քանի որ այդ ժամանակահատվածում են ստեղծվել շուկայի շուրջ կամարաշարերով բուրժուական տները։ Գալիսեական շուկայի տարածքում գտնվում են 26 շինություններ։ Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2011 թվականի սեպտեմբերի 16-ին։

Այգու գործունեություն խմբագրել

Տիպիկ գյուղական և ֆերմերային քաղաքիկ ստանալու համար թանգարանում հավաքվել են XVII-XX դարերի ավելի քան 100 փայտե կառույցներ։ Բացի բնակելի, տնային տնտեսությունները, այգում կան նաև սրբազան շինություններ (XVII դարի կաթոլիկ եկեղեցի, 18-րդ դարի երկու բոյկիների եկեղեցիներ, XIX դարի մեկ լեմկո եկեղեցի և մի քանի գեղատեսիլ մատուռներ), հասարակական շենքեր (գյուղի դպրոց, հյուրանոց) և արդյունաբերական շենքեր (ջրաղաց, դարբնոցներ)։ Եկեղեցիները, ինչպես նաև բնակելի և առևտրային շենքերը հասանելի են զբոսաշրջիկների համար։ Ազգագրական այգու տարածքում գործում է սրբապատկերների մշտական ցուցահանդես, որը կոչվում է «Կարպատյան իկոն», որտեղ կարելի է տեսնել XV-XIX դարերի ավելի քան 220 սրբապատկերներ։ Այգում կազմակերպվում են նաև ժամանակավոր ցուցադրություններ։ Տոնավաճառներում և թանգարանային հարթակներում ներկայայցվում են ազգային մշակույթի, Կարպատյան քաղաքների բնակիչների մշակույթի, այդ թվում սրբապատկերների հարուստ հավաքածու, ժամացույցներ, պղնձե պարագաներ, խեցեղեն և այլ առարկաների մոտ 30000 ցուցանմուշներ։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Jerzy Czajkowski. Muzeum Budownictwa Ludowego w Sanoku z perspektywy 45 lat. streszcz. w jęz. ang. [w։] Materiały Muzeum Budownictwa Ludowego w Sanoku. - Nr 36 (2004), 2005.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Etnografia polska. PAN. 1989. t. 33

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժողովրդական ճարտարապետության թանգարան (Սանոկ)» հոդվածին։