Ինգա Ժոլուդե
Ինգա Ժոլուդե (լատիշ․՝ Inga Žolude, օգոստոսի 9, 1984, Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի արձակագիր։
Ինգա Ժոլուդե Inga Žolude | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 9, 1984 (40 տարեկան) |
Ծննդավայր | Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | վիպասան, թարգմանչուհի, գրող, քննադատ և ակնարկագիր |
Լեզու | լատիշերեն |
Քաղաքացիություն | Լատվիա |
Կրթություն | Լատվիայի համալսարան |
Պարգևներ | |
Inga Žolude Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Ռիգայում 1984 թվականին։ Սկսած 2002 թվականից՝ տպագրվում է մշակութային և գրական տարբեր հանդեսներում։ Նրա պատմվածքներն ընդգրկված են լատվիերեն և այլ լեզուներով՝ գերմաներեն, ֆրանսերեն, շվեդերեն, լեհերեն, հունգարերեն, չեխերեն, լիտվիերեն լույս տեսած անթոլոգիաներում։ 2008 թվականին լույս է տեսել նրա առաջին վեպը՝ «Տաք հող» վերնագրով, 2010 թվականին՝ «Հանգստություն Ադամի ծառին» պատմվածքների ժողովածուն, ուր մեկտեղված են 13 պատմվածք կյանքի ու մահվան մասին։ Ժողովածուն 2011 թվականին ստացել է Եվրամիության գրական մրցանակ։ 2012 թվականին լույս է տեսել «Կարմիր երեխաներ» վեպը, որն արժանացել է Լատվիայի գրողների միության և Ռայմոնդ Գերկենի սահմանած մրցանակի «Լավագույն ձեռագիր» անվանակարգում, «Արծաթյա թանաքաման» մրցանակին, 2012 թվականի «Դիենա» թերթի Տարվա մշակութային մրցանակին։ Ապրում է Ռիգայում[2]։
Ինգա Աբելեն հայերեն
խմբագրել- Հանգստություն Ադամի ծառին։ Լատվիայի ժամանակակից արձակ, Ե., «Անտարես», 2013, էջ 33-43։ Լատվիերենից թարգմ.՝ Նաիրա Խաչատրյան։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://web.archive.org/web/20191219125649/https://www.euprizeliterature.eu/sites/default/files/EUPL_2011_Inga_Zolude_Latvia.pdf
- ↑ Լատվիայի ժամանակակից արձակ, Ե., «Անտարես», 2013, էջ 32։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինգա Ժոլուդե» հոդվածին։ |