Ժոզի Բարտել

լյուքսեմբուրգցի մարզիկ

Ժոզի Բարտելը (ֆր.՝ Josy Barthel, ապրիլի 24, 1927(1927-04-24)[1][2], Մամեր, Canton of Capellen, Լյուքսեմբուրգ - հուլիսի 7, 1992(1992-07-07)[2], Լյուքսեմբուրգ, Լյուքսեմբուրգ), թեթևատլետ, Լյուքսեմբուրգի միակ Օլիմպիական ոսկե մեդալակիր։

Ժոզի Բարտել
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝քիմիկոս, middle-distance runner, թեթևատլետ և քաղաքական գործիչ
Երկիր՝ Լյուքսեմբուրգ
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 24, 1927(1927-04-24)[1][2]
Ծննդավայր՝Մամեր, Canton of Capellen, Լյուքսեմբուրգ
Մահվան ամսաթիվ՝հուլիսի 7, 1992(1992-07-07)[2] (65 տարեկան)
Մահվան վայր՝Լյուքսեմբուրգ, Լյուքսեմբուրգ
173 սանտիմետր
Քաշ՝68 կիլոգրամ

Ժոզի Բարտելը ծնվել է Մամար քաղաքում։ 1947 թվականին և 1948 թվականին նա մասնակցել է աշխարհի չեմպիոնների լիգային զինվորականների միջև և միջին արագության վազքի մրցույթում ստացել է երեք ոսկե մեդալ։ 1948 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի ընթացքում ընդգրկվել է հաղթող տասնյակի մեջ։ 1952 թվականին Հելսինկիում օլիմպիական ռեկորդ է սահմանել և գրավել առաջին տեղը 1500մ վազքում, այսպիսով դարձել է երկրորդ մարզիկը պատմության մեջ, ով Լյուքսեմբուրգին բերում է Օլիմպիական շքանշան և դեռ մնում է Լյուքսեմբուրգի միակ Օլիմպիական չեմպիոնը։ Նաև նա մասնակցել է 1956 թվականի ամառային օլիմպիական խաղերին, սակայն ոչ մի տեղ չգրավելով, վերջ է դնում իր ելույթներին[3]։

1962-1972 թվականներին Բարտելը ղեկավարում է Լյուքսեմբուրգի աթլետիկայի ֆեդերացիան[4], իսկ 1973-1977 թվականներին Լյուքսեմբուրգի Օլիմպիական կոմիտեն։

Մայրաքաղաքում Ժոզի Բարտելի անունով մարզադաշտ է բացվում, որտեղ Լյուքսեմբուրգի ֆուտբոլի ազգային հավաքականը անցկացնում է իր ընկերական խաղերը[5]։

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • Նախքան Բարտելը, լյուքսեմբուրգցի մարզիկը արդեն նվաճել էր Օլիմպիական խաղերը։ Դա Միշել Թեյատոնն էր, ով 1900 թվականին հաղթել էր մարաթոնը, բայց հանդես էր եկել Ֆրանսիայի կողմից[6]։
  • Բարտելի հաջողությունը կազմակերպիչների համար անակնկալ էր։ Երբ հաղթողներին հայտարարելու ժամանակը եկավ, պարզվեց, որ Լյուքսեմբուրգի օրհներգի ձայնագրությունը չկա, և նվագախումբը սկսեց իմպրովիզ անել։ Բարտելը պատվանդանի վրա հուզվեց, բայց դա ոչ թե հաղթանակի ուրախությունից էր , այլ իր փոքր երկրի պատճառով։ Հանձնաժողովը, իհարկե, շտապեց ներողություն խնդրել, ուղղել իրավիճակը։ Այսպես, թե այնպես Լյուքսեմբուրգը օլիմպիական խաղերում ոչ մի ոսկե մեդալ էլ չի նվաճել։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 World Athletics database
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger Personen (գերմ.)
  3. «Josy Barthel Biography and Olympic Results». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 23-ին.
  4. «History of LFA». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 23-ին.
  5. Racing FC Union Lëtzebuerg > Les stades > Stade Josy Barthel Արխիվացված 2007-03-28 Wayback Machine
  6. «Michel Théato Biography and Olympic Results». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 23-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել

Жози Бартель – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)