Ժենյա Ներսիսյան
Ժենյա Առաքելի Ներսիսյան (հուլիսի 26, 1931, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 4, 2021[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[2][3]), հայ դերասանուհի։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1976)։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 26, 1931 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 4, 2021[1] (90 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[2][3] |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1953) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն խմբագրել
Սովորել է Երևանի թիվ 3 իգական դպրոցում։ 1953 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը և Հրաչյա Ղափլանյանի հրավերով, ընդունվել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոն։ Խաղացել է շուրջ 150 դեր։ 1965 թվականին ընտրվել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր։ 1995 թվականին Լոնդոնի Գևորգ Թահթայան ազգային վարժարանում դասավանդել է հայ գրականություն և գեղարվեստ, բեմադրել բազմաթիվ ներկայացումներ։ 1996 թվականին անգլիական բեմում խաղացել է Մարիամի դերը «Դատավճիռ» ներկայացման մեջ, անգլերենով և արժանացել մամուլի ու հասարակության բարձր գնահատականին։ 1997-2002 թվականներին Լոնդոնի հայ համայնքում զբաղվել է հասարակական գործունեությամբ։ 2006 թվականին վերադարձել է Երևան ու հանդես եկել Թ. Ուիլյամսի՝ Վենաբլի «Անսպասելիորեն անցյալ ամռանը», Ա. Հաթավեյի՝ «Սիրո և մենության միջև» ներկայացումներում։ 2008 թվականին Թատերական գործիչների միության բեմում հանդես է եկել Տատիկի դերում՝ Օլբիի «Ամերիկյան երազանքում» պիեսում։ 2009 թվականից խաղում է Լյուսի Կուպեր՝ Դելմարի «Հիշիր վաղվա օրդ» խաղացանկային ներկայացման մեջ[4]։ 2012 թվականին Գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր թատրոն»-ում հանդես է եկել «Օսկարը և վարդագույն հագուստով տիկինը» մոնոներկայացմամբ[5]։
1995 թվականին մեկնել է Լոնդոն․ որտեղ Թահթայան ազգային վարժարանում դասավանդել է հայ գրականություն և գեղարվեստ, բեմադրել բազմաթիվ ներկայացումներ[6]։
Պարգևներ խմբագրել
- Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2011[9]
- Մովսես Խորենացու մեդալ (2012)[10]
Մեջբերումներ Ժենյա Ներսիսյանի մասին խմբագրել
Տիկին Ժենյան ֆենոմենալ երևույթ է. 80 տարեկանում 2 ժամ շարունակ բեմում միայնակ կարող է խոսել, թռվռալ, բարձրանալ, իջնել… այդքան էներգիա ունի։ Նա պրոֆեսիոնալ դերասանուհի է, ավելորդ երկխոսության մեջ չի մտնում, ուշադիր լսում է պահանջվածը և աշխատում։ - Վահան Բադալյան, ռեժիսոր[11]
|
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Մահացել է Ժենյա Ներսիսյանը
- ↑ 2,0 2,1 2,2 Լոնդոնում վախճանվել է վաստակավոր դերասանուհի Ժենյա Ներսիսյանը
- ↑ 3,0 3,1 3,2 Մահացել է Ժենյա Ներսիսյանը
- ↑ «Ժենյա Ներսիսյանի կենսագրությունը avproduction.am կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2018-02-19
- ↑ Անմնացորդ նվիրաբերում բեմին
- ↑ Արմենիա Sputnik (20211105T1508+0400)։ «Մահացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ժենյա Ներսիսյանը»։ Sputnik Արմենիա (ամհարերեն)։ Վերցված է 2021-11-05
- ↑ Մահացել է Ժենյա Ներսիսյանը
- ↑ «ORER.eu - Լոնդոնում վախճանվել է վաստակավոր դերասանուհի Ժենյա Ներսիսյանը»։ www.orer.eu։ Արխիվացված է օրիգինալից 2021-11-05-ին։ Վերցված է 2021-11-05
- ↑ Ayvazyan Gevorg (2021)։ «Մովսես Խորենացու երկասիրությունների հրատարակությունների պատկերազարդման խորհրդաբանությունը (XVII-XIX դդ.)»։ էջեր 30–38։ doi:10.52971/18294316-2021.1-29։ Վերցված է 2021-11-05
- ↑ Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին
- ↑ 80-ամյա Ժենյա Ներսիսյանը 10-ամյա տղայի դեր է խաղում
Արտաքին հղումներ խմբագրել
- Ժենյա Ներսիսյան Archived 2016-03-05 at the Wayback Machine.