Սետ (ֆր.՝ Sète [sɛt], օքս.՝ Seta [ˈseta]. մինչև 1927 թվականը անվանումը գրվում էր Cette), համայնք Ֆրանսիայի հարավում, նավահանգիստ Լիոնի ծոցի ափին, Էրո դեպարտամենտում (Լանգեդոկ-Ռուսիլյոն)։ Համարվում է Սետ կանտոնի կենտրոնը և միակ համայնքը։ Համայնքի օկրուգը՝ Մոնպելիե[2]։ Համայնքի INSEE կոդը՝ 34301։ Բնակչությամբ համայնքը 3-րդն է դեպարտամենտում և 2-րդը՝ օկրուգում[3]։

Համայնք
Սետ
ֆր.՝ Sète
օքս.՝ Seta
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԵրկրամասԼանգըդոկ-Ռուսիլյոն
ԴեպարտամենտԷրո
ՀամայնքապետՖրանսուա Կոմանե
Մակերես24,2 կմ²
ԲԾՄ4 մ
Բնակչություն44 558 մարդ (2012)
Խտություն1840 մարդ/կմ²
Ագլոմերացիա88 116
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Փոստային ինդեքս34200
Փոստային դասիչ34200[1]
Կոդ INSEE34301
Պաշտոնական կայքville-sete.fr (ֆր.)
Սետ (քաղաք) (Ֆրանսիա)##
Սետ (քաղաք) (Ֆրանսիա)

Սետ համայնքի նավահանգիստը չափերով Ֆրանսիայում երրորդն է։ Նավահանգստի ապրանքաշրջանառությունը տարեկան կազմում է ավելի քան 3,6 միլիոն տոննա (2005)։

Աշխարհագրություն խմբագրել

Քաղաքը կառուցված է Սեն-Կլեր բլրի վրա և շուրջը։ Միջերկրական ծովի ափին գտնվող նավահանգիստը ընդգրկում է Տո լճի հարավարևելյան մասը և բավակաին մեծ ծովափնյա տարածքներ։ Քաղաքում կան ծովը լճին միացնող շատ ջրանցքներ։ Բնակավայրը գտնվում է ծովի մակարդակից 0-176 մետր բարձրության վրա։ Քաղաքը սահմանակից է Բալարյուկ-լե-Բեն, Ֆրոնտինյան համայնքների հետ և տեղակայված է 26,7 կմ Մոնպելիեից և 615 կմ Փարիզից[4]։

Կլիմա խմբագրել

Քաղաքում կլիման մեղմ շոգ է։


  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Սետ
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին ջերմաստիճանը (°C) 6,2 7,1 10,1 12,6 16,0 19,8 22,4 22,0 19,5 14,9 10,4 7,1 14,0
տեղումների քանակը (մմ) 68 55 72 51 50 42 23 43 70 98 63 70 705
Աղբյուր՝ Climate Data

Բնակչություն խմբագրել

2011 թվականին քաղաքում ապրում էր 43 408 մարդ, նրանց 14,0% փոքր է 14 տարեկանից, 16,1%-ը՝ 15-ից 29 տարեկան, 16,1%-ը՝ 30-ից 44, 20,0%-ը՝ 45-ից 59 տարեկան, 33,8%-ը 60-ից բարձր։ Համայնքում ապրում է 11 765 ընտանիք (19,6%-ը ոչ լիարժեք)[5]։

Բնակչության շարժընթացը ըստ INSEE-ի․

Քաղաքի բնակչությունը 19-21-րդ դարերում[5][6]

Ընտրություններ խմբագրել

2014 թվականից համայնքապետը Ֆրանսուա Կոմանեն է, որի մանդատը գործում է 2014-2020 թվականներին։ 2014 թվականի մարտի 3-ին, քաղաքային ընտրությունների առաջին փուլում քվեարկության էին դրվել 8 թեկնածուներ։ Բնակչության մասնակցությունը կազմում էր 71,37%։ Մարտի 30-ին երկրորդ փուլ էին անցել 3 թեկնածուներ․ Ֆրանսուա Կոմանե, Ֆրանսուա Լիբերտի և Մարտ-Քրիստին Օբեր։ 47,00%-ը քվեարկել էր Ֆրանուա Կոմանեի օգտին[4]։

 
Թագավորական ջրանցք

Քույր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  2. «Commune de Sète (34301)» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 2015 թ․ հունիսի 2-ին.
  3. «Ville de Sète». Annuaire Mairie. Վերցված է 2015 թ․ հունիսի 2-ին.
  4. 4,0 4,1 «Ville de Sète» (ֆրանսերեն). Communes.com. Վերցված է 2015 թ․ հունիսի 2-ին.
  5. 5,0 5,1 «Commune de Sète (34301) - Dossier complet» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 2015 թ․ հունիսի 2-ին.
  6. Cassini.Ehess

Արտաքին հղումներ խմբագրել


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սետ (քաղաք)» հոդվածին։