Ժոզեֆ Ժակ Ժան Կրետիեն (ֆր.՝ Joseph Jacques Jean Chrétien, հունվարի 11, 1934(1934-01-11)[1][2][3][…], Շավինիգան, Mauricie, Քվեբեկ, Կանադա), կանադացի քաղաքական գործիչ, 1993-2003 թվականներին Կանադայի 20-րդ վարչապետ, 1980-1982 թվականներին Կանադայի արդարադատության նախարար, 1990-2003 թվականներին Կանադայի Լիբերալ կուսակցության ղեկավար։

Ժան Կրետիեն
ֆր.՝ Jean Chrétien
 
Կուսակցություն՝ Կանադայի լիբերալ կուսակցություն
Կրթություն՝ Faculté de droit de l'Université Laval? և Séminaire Saint-Joseph de Trois-Rivières?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, փաստաբան, դիվանագետ և ինքնակենսագիր
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր հունվարի 11, 1934(1934-01-11)[1][2][3][…] (90 տարեկան)
Ծննդավայր Շավինիգան, Mauricie, Քվեբեկ, Կանադա
Քաղաքացիություն  Կանադա
Ի ծնե անուն ֆր.՝ Joseph Jacques Jean Chrétien
Հայր Վիլի Կրետիեն[4]
Մայր Մարի Բուազվերտ[4]
Ամուսին Ալին Կրետիեն
Զավակներ Միշել Կրետիեն, Ֆրանս Կրետիեն Դեմարե և Հուբերտ Կրետիեն
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

Ժան Կրետիենը եղել է 19 երեխաներից 18-րդը՝ թղթի գործարանի աշխատակից Ուիլի Կրետիենի և Մարի Բուազվեր-Կրետիենի ընտանիքում։ Չնայած ակադեմիական միջին հաջողություններին, ծնողները նրան ուղարկել են Տրուա Ռիվիերայի քոլեջ[7]։ Կրթությունը շարունակել է Լավալի համալսարանում, որից հետո 1958-1963 թվականներին զբաղվել է իրավաբանությամբ[8]։ Երկու տարի անց է կացրել Օտտավայում՝ անգլերենը բարելավելու համար։ 1984 և 1986 թվականներին երկու անգամ փորձել է դառնալ Լիբերալ կուսակցության առաջնորդ, բայց չի կարողացել և դուրս է եկել համայնքների պալատից՝ մասնավոր պրակտիկայով զբաղվելու համար։ 1990 թվականին կրկին վերադարձել է քաղաքականություն։

Քաղաքական կարիերա

խմբագրել

1963 թվականին Ժան Կրետյենը դարձել է Կանադայի Համայնքների պալատի պատգամավոր։ 1965 թվականից հետո նախարարների կաբինետում Լեսթեր Փիրսոնը զբաղեցրել է նախարարի պաշտոնը առանց պորտֆելի՝ աշխատելով ֆինանսների նախարարի ղեկավարությամբ, 1968 թվականից մինչև 1974 թվական Պիեռ Թրյուդոյի կաբինետում եղել է հնդկացիների հարցերով պատասխանատու, 1977-1980 թվականներին՝ ֆինանսների նախարար, իսկ 1980-1984 թվականներին՝ արդարադատության նախարար։

1969 թվականին հնդկացիների հարցերով նախարարի պաշտոնում Ժան Կրետիենը Պ. Թրյուդոյի հետ առաջ է քաշել մի օրինագիծ՝ հնդկացիների իրավունքները Կանադայի այլ քաղաքացիների հետ լիովին հավասարեցնելու մասին, բայց նախագիծը մերժվել է հենց հնդկացիների կողմից՝ որպես «մշակութային ձուլման» փորձ։ Ժան Կրետիենը դարձել է առաջին ֆրանկոկանադացին ֆինանսների նախարարի պաշտոնում։ Որպես արդարադատության նախարար՝ 1980 թվականի Քվեբեկի անկախության հանրաքվեում նա հանդես է եկել ֆեդերացիայի կողմնակիցների անունից, ինչպես նաև աշխատել է նոր սահմանադրության և իրավունքների ու ազատությունների խարտիայի վրա։ 1986 թվականին՝ Լիբերալ կուսակցության ղեկավարի պաշտոնում երկրորդ անընդմեջ պարտությունից հետո, Կրետիենը ժամանակավորապես հեռացել է քաղաքականությունից։

1990 թվականին Ջոն Թյորները թողել է կուսակցության ղեկավարի պաշտոնը, իսկ նրա տեղը զբաղեցրել է Ժան Կրետիենը՝ ընտրություններում հաղթելով Փոլ Մարտինին։ Նույն թվականին նա վերադարձել է Համայնքների պալատ՝ դառնալով պատգամավոր Նյու Բրանսուիկի «Beauséjour» շրջանից, ինչպես նաև դառնալով ընդդիմության առաջնորդ։ 1993 թվականի ընտրություններին Կրետիենը վերադարձել է հայրենի Սենտ Մորիս ընտրատարածք[9]։ Ընտրությունները մեծ հաջողություն են ունեցել Լիբերալ կուսակցության համար, որը Համայնքների պալատում զբաղեցրել է 178 տեղը։ Ժան Կրետիենը դարձել է Կանադայի 20-րդ վարչապետը։

1997 թվականին նա նշանակել է արտահերթ ընտրություններ այն ժամանակահատվածում, երբ մրցակից կուսակցությունները հիմնականում տարածաշրջանային էին և կրկին հաղթել է ընտրություններում՝ 301 տեղերից զբաղեցնելով 155-ը։ 2000 թվականին Կրետիենը, տեսնելով ընդդիմադիր կուսակցությունների աճող ուժը, կրկին նշանակել է արտահերթ ընտրություններ։ Կանադական միությունն այդ ժամանակ ընտրել է նոր առաջնորդ, ինչը թույլ է տվել Ժան Կրետիենին մնալ իր պաշտոնում։

2003 թվականի նոյեմբերին Կրետիենը հայտարարել է քաղաքական կարիերան ավարտելու մասին և մեկ ամիս անց հեռացել է վարչապետի և Լիբերալ կուսակցության ղեկավարի պաշտոնից։

Պարգևներ

խմբագրել
  • 2008 թվականի փետրվարի 22-ին Ժան Կրետիենը դարձել է «Կանադայի շքանշան»-ի ուղեկիցը՝ ակտիվ քաղաքական կարիերայի, Կանադայի սահմանադրության, ինչպես նաև իրավունքների և ազատությունների խարտիայի մշակմանը մասնակցելու, վարչապետի պաշտոնում աշխատելու համար, որը ներառում է սոցիալական բարեփոխումներ և մարդու իրավունքների նախաձեռնություններ[10]։
  • 2013 թվականի հունվարի 19-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել՝ Կրետիենին «Բարեկամության շքանշան»-ով պարգևատրելու մասին՝ Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության և համագործակցության ամրապնդման և զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար[11]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
  • Профиль Жана КретьенаԱրխիվացված 2011-12-11 Wayback Machine Парламент Канады
  • «Jean Chrétien» (անգլերեն). CBC News. 2009 թ․ հուլիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 24-ին.