Ժան Լուի Բերտո, հայտնի է ինչպես Ժան Լուի (հոկտեմբերի 5, 1907(1907-10-05)[1][2][3], Փարիզի 1-ին շրջան, Փարիզ[3] - ապրիլի 20, 1997(1997-04-20)[1][4], Փալմ Սպրինգս, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), կոստյումների հոլիվուդյան դիզայներ, որը կոստյումների լավագույն դիզայնի համար արժանացել է Օսկար մրցանակի։ Աշխատել է բազմաթիվ կինոաստղերի հետ։

Ժան Լուի Բերտո
ֆր.՝ Jean-Louis Berthault
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 5, 1907(1907-10-05)[1][2][3]
ԾննդավայրՓարիզի 1-ին շրջան, Փարիզ[3]
Մահացել էապրիլի 20, 1997(1997-04-20)[1][4] (89 տարեկան)
Մահվան վայրՓալմ Սպրինգս, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն Ֆրանսիա,  ԱՄՆ և  Հայիթի
Մասնագիտությունարվեստագետ, սցենարիստ, հագուստ ձևագծող և նորաձևության դիզայներ
ԱմուսինԼորետա Յանգ
Պարգևներ և
մրցանակներ
 Jean Louis Վիքիպահեստում

Կենսագրություն և գործունեություն խմբագրել

Ժան Լուին գեղարվեստական կրթություն ստանալուց հետո Փարիզում՝ ֆրանսիական Agnès-Drecoll նորաձևության տանը դիզայնի և կարի գործունեություն է սկսել։ 1930-ական թվականների կեսերին ժամանել է ԱՄՆ[5]։ Նախքան Հոլիվուդն աշխատել է Նյու Յորքում՝ նորաոճ ձեռնարկատեր Հեթի Քարնեգիի մոտ, որի հաճախորդներից էին Ջոան Կոնը, Columbia Pictures ստուդիայի ղեկավարի՝ Հարրի Կոնի կինը։

1937 թվականին Լուին նախագծել է Carnegie suit կոչվող կոստյումը, որն իրենից ներկայացնում էր իրանն ընդգրկող բաճկոն և երկար մատիտ-կիսաշրջազգեստ։ Դա առաջին կոստյումներից է, որը ճանաչվել է ամերիկյան բրենդ։

1944-1960 թվականներին Լուին Columbia Pictures-ում աշխատել է որպես գլխավոր դիզայներ։ Նրա ամենահայտնի աշխատանքներից են Գիլդա (1946) ֆիլմում Ռիտա Հեյուորթի առանց ուսակապի սև ատլասե զգեստը[5], Մառլեն Դիտրիխի բեմական հագուստը իր կաբարե համաշխարհային շրջագայության համար, ինչպես նաև թափանցիկ փայլուն զգեստը, որում Մերիլին Մոնրոն 1962 թվականին Ջոն Քենեդիի ծննդյան առթիվ երգել է «Happy Birthday, Mr. President» երգը[6]։

Այդ զգեստը շատ կիպ էր, և հետագայում Լուին ասել է, որ նա ստիպված է եղել կարել այն միսս Մոնրոյի վրա՝ նրա ելույթից անմիջապես առաջ[5]։ Նկարագրելով այս հանդերձանքը՝ նա ավելի ուշ հիշել է.

  Այն թափանցիկ, շատ բարակ գործվածք էր, զարդարված արհեստական ադամանդներով, որպեսզի կարողանար շողալ լուսարձակների տակ։ Նա զգեստի տակ ոչինչ չէր հագել, բացարձակապես ոչինչ։ Այն արժեր 5000 դոլար։ Հետևից այն այնքան էլ գեղեցիկ չէր երևում, բայց…  

[7] Լուին ի սկզբանե զգեստի «թափանցիկ» տարբերակը նախագծել էր Մառլեն Դիտրիխի համար, որը նա կրել է իր համերգային շոուների ժամանակ[6]։ Մոնրոն տպավորված լինելով, այդ մասին հարցրել է Դիտրիխին։ Մառլենը պատմել է Մերիլինին, թե ինչպես է գործում զգեստի անտեսանելիության պատրանքը և ուղարկել է նրան Լուիի մոտ։ 2016 թվականին այն վաճառվել է 4 800 000 դոլարով[8]։

1960-ական թվականների սկզբին Լուին խզել է հարաբերությունները ստուդիաների հետ, Կալիֆոռնիա նահանգի Բևեռլի Հիլզ քաղաքում բացել է սրահ, և որպես ֆրիլանսեր շարունակել է զբաղվել ֆիլմերի դիզայնով։ Այդպես նա աշխատել է մինչև 1988 թվականը[5]։

1933 թվականին՝ իր երկրորդ կնոջ մահից չորս տարի անց, Լուին ամուսնացել է նախկին հաճախորդ Լորետա Յանգի հետ, որոնք ամուսնացած էին մինչև նրա մահը՝ 1997 թվականը։ Լուին նախագծել է Յանգի զգեստապահարանը նրա «Լորետա Յանգի շոու» հեռուստահաղորդման համար (1953-1961), և շատերը դիտում էին շոուն՝ նրա հագուստը տեսնելու համար[5]։

Ավելի քան քառասուն տարի Լուին ստեղծել է հագուստ բազմաթիվ հոլիվուդյան աստղերի համար[5]։ 1956 թվականին «Կադիլակ մաքուր ոսկուց» ֆիլմի վրա աշխատելու համար արժանացել է «Օսկար» մրցանակի։ Բացի այդ, նա ուներ «Օսկարի» ևս տասներեք անվանակարգ։

Բացի հոլիվուդյան աստղերից, Ժան Լուիի հաճախորդներից էին Վինդզորի դքսուհի Ուոլլիս Սիմփսոնը, ինչպես նաև 1980-ական թվականների առաջին տիկին Նենսի Ռեյգանը։

Անվանակարգեր և «Օսկար» մրցանակ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://rkd.nl/explore/artists/306688
  2. 2,0 2,1 Jean Louis (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 ծննդական — P. 17.
  4. 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Jean Louis, 89; Dressed Stars and Socialites
  6. 6,0 6,1 Белоусова, Татьяна. Всё про стиль. Этикет, мода и жизнь. — М.: Издательство АСТ, 2016. — С. 21—22.
  7. Саммерс, Энтони. Глава 39 // Богиня. Тайны жизни и смерти Мэрилин Монро. — Смоленск: Русич, 1996. — 670 с. — (Женщина-миф).
  8. Новикова, Анастасия. «Платье Мэрилин Монро с дня рождения Кеннеди продали за $4,8 млн». РБК Стиль. Վերցված է 2021 թ․ հունվարի 1-ին.