Ժան Տատլյան
Ժան Հարությունի Տատլյան (օգոստոսի 1, 1943, Սալոնիկ, Հունաստան), հայ խորհրդային և ֆրանսիացի երգիչ։ Ըստ իր կարծիքի՝ Տատլյանը Խորհրդային Միության առաջին շանսոն երգիչն է[1]։
Ժան Տատլյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 1, 1943 (81 տարեկան) Սալոնիկ, Հունաստան |
Երկիր | Հունաստան, ԽՍՀՄ, Ֆրանսիա, Ռուսաստան և Հունաստանի թագավորություն |
Ժանրեր | էստրադա և շանսոն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և երգիչ |
Գործիքներ | վոկալ |
Կայք | tatlian.ru |
Jean Tatlian Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԺան Տատլյանը ծնվել է 1943 թվականի օգոստոսի 17-ին Հունաստանի Սալոնիկ քաղաքում[2]։ Ընտանիքի երեք զավակներից կրտսերն է եղել։ 1947 թվականին ընտանիքը ներքաղթել է Խորհրդային Հայաստան։
Երաժշտությամբ սկսել է զբաղվել մինչև չափահաս դառնալը։ Ավարտել է Կիևի էստրադային-կրկեսային ուսումնարանը[3][4][5]։ 1956 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Սուխում, որտեղ աշխատել է տեղի ֆիլհարմոնիայում։ 1961 թվականին դարձել է Հայաստանի պետական ջազ նվագախմբի մենակատար։ Հետագայում տեղափոխվել է Լենինգրադ և աշխատել Լենհամերգում (ռուս.՝ Ленконцерт), ստեղծել է իր նվագախումբը, որի երաժշտական ղեկավար է հրավիրել Գրգորի Կլեյմիցին։
Նրա հիթերից են «Փողոցային լապտերներ», «Աշնանային լույս», «Երկ կաթիլի մասին», «Հին աշտարակ» երգերը։ Ձայնասկավառակների տիրաժը անցել է 50 միլիոնից։
1971 թվականին ֆրանսուհու հետ կեղծ ամուսնություն ձևակերպելով արտագաղթել է Ֆրանսիա[6][7][8]։ Երգել է Փարիզի «Ռասպուտին»կաբարեում, «Մոսկովյան աստղ» ռեստորանում։ Ավելի ուշ, Փարիզի կենտրոնում՝ Հաղթական կամարի հարևանությամբ իր սեփական՝ «Երկու կիթառ», ռեստորանն է բացել, որի երգացանկում սեփական երգերից բացի, կատարել է նաև հայկական, գնչուական և ռուսական ժողովրդական երգեր։ Արագ է տիրապետել ֆրանսերենին և ծանոթություն է հաստատել հայտնի անձանց հետ, որոնց թվում էին՝ Միշել Մերսյեն, Շառլ Ազնավուրը, Լայզա Մինելլին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Летопись газетных статей, Выпуски 1-13. Всесоюзная книжная палата. 1994.
- ↑ Жан Татлян выступил в Москве
- ↑ «20 ноября в Абхазской государственной филармонии состоится концерт эстрадного певца Жана Татляна». Государственное информационное агентство Апсныпресс. 2012 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Сегодня в Абхазской государственной филармонии состоится концерт эстрадного певца Жана Татляна». Государственное информационное агентство Апсныпресс. 2012 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Жан Татлян: "Я еще молод, мне остался 31 год до ста лет!"». Государственное информационное агентство Апсныпресс. 2012 թ․ նոյեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.
- ↑ Федор Раззаков (2004). Жизнь замечательных времен, 1970-1974 гг: время, события, люди. Eksmo.
- ↑ «New York Magazine, 19 October 1987».
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ «В Москве состоится концерт звезды 60-х Жана Татляна». PanArmenian Network. 2009 թ․ հունվարի 22.
Արտաքին հղումներ
խմբագրել- Երգչի պաշտոնական կայքը
- [1] Պաշտոնական YouTube ալիքը
- Ժան Տատլյանը «Встречи на Моховой» հեռուստահաղորդումում - 2009թ․ փետրվարի 11-ի ձայնագրություն
- Կենսագրությունը popsa.info կայքւմ
- Ժան Տատլյան ճակատագիր և երգեր
- Ժան Տատլյան «ԽՍՀՄ-ում իմ անունը տալ արգելել էին․․․»
- Ժան Տատլյան «Մարդ չի կարող օվկիանոսի վրա միայն տանիկ կառուցել» Արխիվացված 2016-03-11 Wayback Machine
- Ժան Տատլյանի հարցազրույցներից
- Ժան Տատլյան, Կարևորը երևակայությունն ու աշխատանքն են․․․
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Տատլյան» հոդվածին։ |