Ժան Բոդեն (1530[1], Անժե, Ֆրանսիայի թագավորություն[2] - 1596[3][1][4][…], Լան, Ֆրանսիայի թագավորություն[5][6]), ֆրանսիացի քաղաքական մտածող և պետական գործիչ, իրավա­բան, բացարձակ միապետության գաղափարախոս։ Բոդենը հարում էր քաղաքագետների այն շրջանակին, որոնք փոխզիջողական դիրք էին գրավում կաթոլիկների եւ հուգենոտների (բողոքականների) պայքարում, ձգտելով դավանանքի ազատության ճանաչման շնորհիվ վերահաստատել խաղաղությունն ու իրավական կարգը երկրում։ Ըստ Բոդենի տարբերություն բնության, որտեղ առկա է բոլորապտույտ շարժում, հասարակությունում տեղի է ունենում առաջադիմական զարգացում։

Ժան Բոդեն
Jean Bodin
Ծնվել է1530[1]
Անժե, Ֆրանսիայի թագավորություն[2]
Մահացել է1596[3][1][4][…]
Լան, Ֆրանսիայի թագավորություն[5][6]
Քաղաքացիություն Ֆրանսիա[7]
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունիրավաբան, փիլիսոփա, տնտեսագետ, պատմաբան, քաղաքագետ, demonologist և իրավաբան-խորհրդատու
Գործունեության ոլորտքաղաքագիտություն, փիլիսոփայություն և տնտեսագիտություն
Ալմա մատերՓարիզի համալսարան, Թուլուզի համալսարան և Չորս լեզուների քոլեջ
Տիրապետում է լեզուներինլատիներեն և միջին ֆրանսերեն
 Jean Bodin Վիքիպահեստում

Բոդենի գաղափարները ընտանիքի և պետության մասին խմբագրել

Հետևելով Արիստոտելին, նա բնորոշում է պետությունն իբրև ընտանիքների ամբողջություն։ Ընտանիքը՝ պետության առաջացման և գոյության հիմքն է։ Կարգավորված ընտանիքը պետության մոդելն է։ Ազատ ընտանիքների միավորումը պետության մեջ, որպես կանոն, կատարվում է բոնի ճանապարհով, և ոչ թե մարդկանց կամավոր համաձայնությամբ։ Սակայն քաղաքական ենթարկումը չի ոչնչացնում մարդու ագատությունն առհասարակ։ Պետությունում մարդու ազատությունը սահմանափակվում է, բայց լիովին չի անհետանամ։ Քաղաքացի է յուրաքանչյուր ազատ մարդ, որը ենթարկվում է պետության իշխանությանը։ Պետությունը տարբերվում է ընտանիքից և մարդկային այլ միավորումներից այն բանով, որ օժտված է գերագույն իշխանությամբ։

Բոդենի գաղափարները ինքնիշխանության մասին խմբագրել

Համարվում է, որ քաղաքական մտքի պատմության մեջ Բոդենը առաջինը տվեց ինքնիշխանության որպես պետության կարևորագույն հատկանիշի սահմանումը, «ինքնիշխանությունը պետության մշտական ու բացարձակ իշխանությունն է»։ Ինքնիշխանությունը պատկանում է պետությանն ըստ սահմանման։ Ինքնիշխանության կրողից վեր են միայն Աստված և բնության օրենքները։ Ինքնիշխանությունը պայմանավորված չէ այն բանով, արդար են օրենքները թե ոչ, այն կախված է դրանք ստեղծելու ուժից։ Բոդենը առանձնացնում է պետության ինքնիշխանության հինգ հատկանիշ.

  1. օրենքների ստեղծում, որոնք վերաբերում են բացարձակապես բոլոր հպատակներին և պետության հաստատություններին,
  2. պատերազմի եւ խաղաղության խնդիրների լուծումը,
  3. պաշտոնատար անձանց նշանակումը,
  4. գերագույն դատարանի կարգավիճակը,
  5. ներման շնորհումը։

Բոդենի գաղափարները ժողովրդավարության և ազնվապետության մասին խմբագրել

Բոդենը սկզբունքորեն դեմ է պետության իշխանությունների տարանջատմանը, ինչը, նրա կարծիքով, քայքայում է պետությունը։ Բացի այդ, իշխանություններից մեկը դառնալու է գերիշխող։ Նա բացասաբար է վերաբերում ժողովրդավարությանը, որն առավել ենթակա է հեղաշրջումների։ Ժողովրդավարությունը Բոդենը փաստորեն նույնացնում է ամբոխավարության հետ։ Նմանապես նա դեմ է նաև ազնվապետությանը, ուր ոչ միշտ է կառավարում իրազեկ փոքրամասնությունը, ինչի պատճառով այն անչափ անկայուն է և ենթակա ներքին խռովությունների։

Ժան Բոդենի իրավափիլիսոփայական հայացքները

Նրա գլխավոր աշխատությունն է՝ «Վեց գիրք հանրապետության մասին», որը հրատարակվել է 1576 թ.:

1. Պետությունն առաջանում է պայմանագրի, դաշինքի հիման վրա, որի նպատակն է խաղաղություն հաստատել երկրում, պաշտպանել հասարակությունն արտաքին նվաճողներից ու ապահովել բարեկեցիկ կյանք հասարակության անդամներին։

2. Ըստ Բոդենի՝ պետությունն ինքնիշխան է և նրա նկատմամբ չի կարելի իրականացնել ոչ մի ոտնձգություն։ Ոչ մեկն այնպես չի հիմնավորել ինքնիշխանության գաղափարը, ինչպես Բոդենը. «Ինքնիշխանությունը բացարձակ է և մշտական, ինչը հռոմեացիները անվանում էին վեհություն (արժանապատվություն)։ Բարձրագույն իշխանությունը առկա է, երբ չի ճանաչում ոչ մի սահմանափակում` իր հզորության դրսևորման համար։ Ինքնիշխանությունը մշտական է։ ժամանակավոր իշխանությունը չի կարող հանդես գալ իբրև բարձրագույն իշխանություն։ Ինքնիշխան իշխանությունը նաև միասնական իշխանություն է, քանի որ պետության արտոնությունները պատկանում են միայն նրան։ Այդ արտոնությունները պետությունը չի կարող բաժանել ինչ-որ մեկի հետ՝ ով էլ որ լինի։ Պետությունը չպետք է հանդուրժի ոչ մի մարմնի առկայություն, որը վեր է կանգնած իրենից կամ կանգնած է նրա կողքին և մրցում է նրա հետ։

3. Պետության ինքնիշխանությունը դրսևորվում է նրանում, որ՝

- ընդունում է օրենքներ, որոնք պարտադիր են քաղաքացիների և հիմնարկներիմ համար,

- ընդունում է որոշում պատերազմի և խաղաղության հարցերի վերաբերյալ,

-նշանակում է պաշտոնատար անձանց,

-իրականացնում է բարձրագույն արդարադատությունը,

- իրականացնում է ներման որոշումը։

Ասվածին Բոդենը հավելում է որոշ դրույթներ. «Պետությունը պետք է պահպանի աստվածային և բնական օրենքները, չպետք է միջամտի հպատակների ընտանեկան գործերին, չպետք է խախտի կրոնի նկատմամբ հանդուրժողականության սկզբունքը»։ Չպետք է հպատակներից գանձի հարկեր ու տուրքեր՝ առանց նրանց համաձայնության։ Դրամահատումը ևս պետության մենաշնորհն է։

4. Բոդենը համոզված էր, որ ինքնիշխանը կարող է օրենք ընդունել, բայց չի կարող ստեղծել իրավունք։ Իրավունքը դարերի ընթացքում է ստեղծվում, իրավունքն իր մեջ կրում է արդարություն, մինչդեռ օրենքն իշխանության հրամանն է, որը կարող է լինել նաև անարդար։

Հեգելը Իսպանիային Նապոլեոնյան սահմանադրություն տալու առիթով ասել է. «Յուրաքանչյուր ժողովուրդ ունի այն պետական կառուցվածը,ինչը նրան համապատասխանում և հարմար է…»: Ժողովուրդը պետք է զգա, որ իր պետական կառուցվածքը համապատասխանում է իր իրավունքին և ռեալ վիճակին, հակառակ դեպքում այն կարող է արտաքնապես գոյություն ունենալ, սակայն չունենալ ոչ մի նշանակություն և արժեք։ Առանձին մարդու մոտ կարող է ծագել լավ պետական կառուցվածք ունենալու պահանջ և ձգտում, սակայն ողջ զանգվածի մոտ այն կարող է չլինել. դա կարող է առաջանալ ավելի ուշ։

5. Բոդենը հզոր կենտրոնացած պետության ինքնիշխան միապետի իշխանության կողմնակից է։ Նա նշում է, որ«ինչպես Աստվածն է կառավարում տիեզերքը, երկնքում իշխում է արեգակը, այդպես էլ հասարակությունը պետք է կառավարի միապետը»։

6. Պետությունները բաժանում է 3 տեսակի՝

1/ օրինական պետություն

2/հայրենակալվածքային պետություն

3/բռնապետական պետություն։

Օրինական(լեգիտիմ) է համարում այն պետությունը, որում միապետն իր իշխանությունը ստացել է օրինական եղանակով, որտեղ մարդիկ ենթարկվում են օրենքներին, իսկ նրանց ազատությունը և սեփականությունը պաշտպանված է օրենքով։

Հայրենակալվածքային պետությունն այն է պետությունն է, որը չի ստեղծվել բնականոն եղանակով՝ ինքնիշխանը զենքի ուժով տեր է դարձել տվյալ տարածքին, դրա հարստությանն ու ժողովրդին և, իբրև հայր, կառավարում է նրանց։

Բռնապետական է համարվում այն պետությունը, որտեղ ինքնիշխանը չի ճանաչում բնական իրավունքները, ազատ մարդկանց հետ վարվում է ինչպես ստրուկների և տնօրինում է նրանց ունեցվածքը։

Պետությունն ըստ Բոդենի խմբագրել

Բոդենի քաղաքական իդեալն է օրենքներով սահմանափակ միապետությունը, որն առավելապես համապատասխանում է ինքնիշխան պետության հասկացությանը։ Այստեղ ապահովված են իշխանության իրազեկությունը (քանզի խորհուրդ են տալիս շատերը) և գործունակությունը (քանզի որոշում է մեկը)։ Ընդսմին, միապետի իշխանությունը սահմանափակված է հպատակների սեփականության անձեռնմխելիությամբ և բնական ազատություններով։ Միապետի ինքնիշխանության առկայության դեպքում գերադասելի է, որ պետական կառավարումը զուգորդի ազնվապետության և ժողովրդավարության տարրեր։ Գերագույն իշխանությունը պետք է հենվի խորհրդակցական կարգավիճակ ունեցող դասային-ներկայացուցչական մարմնի վրա։ Բոդենի հայացքները զգալիորեն նպաստել են քաղաքական և իրավական գիտությունների զարգացմանը։

Հիմնական երկն է՝ «Վեց գիրք պետութ­յան մասին» (1576 թ.)։

Գրականություն խմբագրել

  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ., Երևան
  • Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ., Երևան
  • А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ., Москва

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Բոդեն» հոդվածին։