Ժան-Բատիստ Մոնիե (ֆր.՝ Jean-Baptiste Maunier, դեկտեմբերի 22, 1990(1990-12-22)[1][2], Brignoles), ֆրանսիացի երգիչ և դերասան, ով խաղացել է «Անիծված հեռախոս», «Խորիստներ» և այլ ֆիլմերում։

Ժան-Բատիստ Մոնիե
ֆր.՝ Jean Baptiste Maunier
Ծնվել էդեկտեմբերի 22, 1990(1990-12-22)[1][2] (33 տարեկան)
ԾննդավայրBrignoles
ԿրթությունԼի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, երգիչ, մոդել և հեռուստատեսային դերասան
jbmaunier.net

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1990 թվականի դեկտեմբերի 22-ին Բրինոլում Թերի և Մյուրել Մոնեների ընտանիքում։ Այժմ ապրում է Լիոնում։ Ունի փոքր եղբայր՝ Բենջամինը, ով ծնվել է 1995 թվականին։

Փոքր տարիքում Ժան Բատիստը ցանկացել է լրագրող դառնալ, սակայն երաժշտական տաղանդը նրան դերասանական կարիերա է բերել։ Վեցերորդ դասարանից հետո նա պետք է իր ուսումը շարունակեր արվեստի ինչ-որ ճյուղում։ Նա ընտրեց երգը և դարձավ «Սուրբ Մարկի փոքր երգիչներ» երգչախմբի անդամ (Petits Chanteurs de Saint-Marc)։ Նրա հայրը նույնպես այդ երգչախմբում էր երգել։

Խորիստներ խմբագրել

«Խորիստներ» ֆիլմի ռեժիսորը՝ Քրիստոֆ Բարատյեն, Ժան Բատիստին նկատել է քասթինգների ժամանակ։ Նրանք երգում էին ֆիլմի սաունդթրեքը և հենց այդտեղից էլ Բարատյեն ընտրում է նրան, որպես սոլո կատարող։ Ֆիլմը էկրաններին է հայտնվել 2004 թվականի մարտի 17-ին և ունեցել է արտառոց հաջողություն։ Ֆրանսիացի լրագրողները այդ ֆիլմի մասին մի շարք հոդվածներ են գրել, որոնք թարգմանվել են տարբեր լեզուներով։ Ֆրանսիայում վաճառվել է ֆիլմի սաունդթրեքը ներառող 800 000 ալբոմներ։

Ֆիլմի աշխատանքների հետ մեկտեղ Ժան-Բատիստը երգչախմբի հետ տարբեր համերգների է մասնակցել[3]։

2005 թվականի փետրվարին Ժան-Բատիստը լքում է երգչախումբը, որ ավելի շատ ժամանակ տրամադրի իր դերասանական վարպետությունը զարգացնելուն և սովորելուն։ Սակայն, որ մարդիկ իր ձայնը չմոռանան նա դուետ է կատարում Կլեմանս Սեն Պրյոյի հետ «Concerto Pour Deux Voix» («Համերգ երկու ձայնով»)։

Ուսումնարանն ավարտելուց հետո Ժան-Բատիստը կատարելագործում է իր դերասանական կարողությունները Լի Ստրասբերգի անվան կինոյի և թատրոնի ինստիտուտում (ԱՄՆ

Ճիչ խմբագրել

Դերասանական տաղանդի և պայծառ արտաքինի շնորհիվ (հասակը 192 սմ է), նա ֆիլմերում մեծ պահանջարկ է ունեցել։ 14 տարեկանում նա մասնակցություն է ունեցել «Ճիչ» ("Le Cri") չորս սերիայից բաղկացած հեռուստաֆիլմում, որը նկարահանվել է Էրվե Բասլեի կողմից France 2 ալիքի համար։ Ժան Բատիստը կատարել է Ռոբերը Պանոյի դերը, ով աշխատում էր մետաղաձուլական գործարանում։ Նա առաջին դրվագում էր երևում և հիշողություններում (3-րդ դրվագ)։ Ֆիլմը ցուցադրվել է 2006 թվականի փետրվար-մարտ ամիսներին։

Մեծ Մոլն խմբագրել

Երբ Էրվե Բասլեի նկարահանումները ավարտվեցին Մոնիեն շարունակեց 2006 թվականին նկարահանվել Նիկոլ Դյուվոշելի և Կլեմասն Պոեզիի հետ «Մեծ Մոլն» ֆիլմում («Le Grand Meaulnes»)։ Այս կինոնկարը նկարահանվել է Ալեն Ֆուրնյեի համանուն վեպի հիման վրա։ Ժան Բատիստը կատարում է Ֆրանսուա Սյորելի դերը[3]։

Պիկոլո, Սաքսո և Կո խմբագրել

Ժան Բատիստը մասնակցություն է ունեցել նաև կրկնօրինակման մեջ։ Նրա ձայնով խոսում էր Սաքսոն երաժշտական լիամետրաժ «Պիկոլո, Սաքսո և Կո» մուլտֆիլմում, որը նկարահանվել է 2006 թվականի դեկտեմբերի 20-ին Ֆրանսիայում։ Ժան Բատիստը խոստովանում է, որ մեծ հաճույք է ստացել հնչյունավորման ժամանակ, և եթե նրան նորից առաջարկեին հնչյունավորել ինչ-որ կերպարի, նա անխոս կհամաձայնվեր[3]։

Անիծված հեռախոս խմբագրել

2006 թվականի ամռանը Մոնյեն գլխավոր դերում է խաղացել Ջեյմս Հատի «Անիծված հեռախոս» սարսափ ֆիլմում։ Այս ֆիլմում Բատիստը խաղում է Սիդի դերը, ով AC/DC խմբի երկրպագու է, նա բջջային հեռախոս է գտնում, որը անսվոր ուժ ունի։ Դրա միջոցով նա փորձում է գրավել իր համադասարանցու՝ Էնջիի ուշադրությունը։ Այս ֆիլմը համապատասխանում է Ժան Բատիստի ոճի հետ, քանի որ այն ֆենթեզիի և սև կատակերգության խառնուրդ է։ Ժան Բատիստը նշում է, որ այս ֆիլմը դեռահասների համար է։ Իսկապես, որ «Անիծված հեռախոս»-ը ֆրանսիական ֆիլմագրության մեջ այդ ժանրերում այն էկրանին է հայտնվել 2007 թվականի ապրիլի 7-ին։

Մասնակցությունը տարբեր ծրագրերում խմբագրել

Ժան Բատիստը ակտիվորեն մասնակցում է բարեգործական կազմակերպությունների տարբեր ծրագրերի, ինչպիսիք են «Հույսի աստղեր» («Les etoiles de l’Espoir») և բոլորին հայտնի «Les Enfoirés» (համերգներ, որոնց ողջ հասույթը տրամադրվում է աղքատներին)։

Ֆիլմագրություն խմբագրել

  • 2004 - Խորիստներ / Les ChoristesՊյեր Մորանժ
  • 2005 - Կինոյի տոն / La Fête du cinémaԿլոդ Ֆրանսուա
  • 2006 - Նամակ / La LettreGuy Môquet (17 տարեկան)
  • 2006 - Մեծն Մոլն / Le grand MeaulnesFrançois Seure
  • 2006 - Ճիչ / Le Cri Robert à 15 ans
  • 2007 - Անիծված հեռախոս / HellphoneՍիդ
  • 2007 - Կարմիր հյուրանոց / L’auberge rougeOctave
  • 2011 - Իդեալական երախան / Perfect BabyԱլեքս

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 «Биография на официальном сайте актёра». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան-Բատիստ Մոնիե» հոդվածին։