Ժան-Մարի Լը Պեն

ֆրանսիացի քաղաքական գործիչ

Ժան-Մարի Լը Պեն (հունիսի 20, 1928(1928-06-20)[1][2][3][…], La Trinité-sur-Mer), ֆրանսիացի քաղաքական գործիչ, Եվրախորհրդարանի պատգամավոր։ 1972-2011 թվականներին եղել է աջակողմյան ազգայնական «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ[4], 2011-2015 թվականներին՝ պատվավոր նախագահ[5]։

Ժան-Մարի Լը Պեն
 
Կուսակցություն՝ Front national?, Front national pour l'Algérie française?, Comités Jeanne? և Ազգային ճակատ
Կրթություն՝ Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ և Պանթեոն-Ասսաս համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր հունիսի 20, 1928(1928-06-20)[1][2][3][…] (95 տարեկան)
Ծննդավայր La Trinité-sur-Mer
Դինաստիա Le Pen family?
Քաղաքացիություն  Ֆրանսիա
Հայր Jean Le Pen?
Մայր Anne Hervé?
Ամուսին Jany Le Pen?
Զավակներ Մարին Լը Պեն, Marie-Caroline Le Pen? և Yann Le Pen?
 
Կայք՝ jeanmarielepen.com
 
Ինքնագիր Изображение автографа

Կենսագրություն խմբագրել

Լը Պենը ծնվել է Ֆրանսիայի Բրետան նահանգի ատլանտյան ափի փոքրիկ գյուղերից մեկում, ձկնորսի և զգեստագործի ընտանիքում։ 1942 թվականին նրա հայրը ձկնորսության ժամանակ ականի վրա պայթեց և Լը Պենը դարձավ այսպես ասած «ազգային որբ» (pupille de la nation), այսինքն նա մեծացավ պետական միջոցների հաշվին։ Պետական միջոցների հաշվին նա սովորել է Վանի ճիզվիթական քոլեջում։ Գերմանական օկուպացիայի տարիներին Լը Պենը ցանկացել է միանալ դիմադրության շարժմանը, սակայն նրան մերժել են։ Ճեմարանն ավարտելուց հետո Լը Պենն ընդունվեց Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և դարձավ դրա ուսանողական ասոցիացիայի նախագահը։

1953 թվականին ստեղծեց կամավոր ուսանողների խումբ, որը պետք է օգներ Նիդերլանդներում ջրհեղեղից տուժածներին։

Համալսարանը ավարտելուց հետո Լը Պենը մեկնեց ծառայության, իսկ 1954 թվականին տեղափոխվեց Հնդկաչին։ Հրադադարի պայմանագրի կնքումից անմիջապես հետո նա ծառայությունը շարունակել է Սուեզի ջրանցքում։

Լը Պենը քաղաքական կարիերան սկսել է պուջիստների շարքերում և 1956 թվականին դարձել է խորհրդարանի ամենաերիտասարդ անդամը։

Որպես պատգամավոր ՝ նա երկարատև արձակուրդ վերցրեց ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Արտերկրյա լեգիոնի 1-ին պարաշյուտային գնդի կազմում նա մասնակցել է Սուզեի գործողությանը և Ալժիրի անկախության պատերազմին։ Լը Պենին քաղաքական հակառակորդները մեղադրել են ալժիրցի ապստամբներին կտտանքների ենթարկելու մեջ, սակայն այս մեղադրանքները չհաստատվեցին, իսկ Լը Պենը անձամբ ժխտեց այդ ամենը։

Ծառայության ավարտից հետո նա շարունակեց ուսումն իրավաբանական ֆակուլտետում, նաև սկսեց ուսումնասիրել քաղաքագիտություն։

1960 թվականի հունիսի 26-ին նա ամուսնացավ Լոլա Պերետտի հետ։ Նրանք ունեցան երեք աղջիկ, իսկ 1985 թվականին բաժանվեցին։

1962 թվականի խորհրդարանական ընտրություններում պարտվելուց հետո Լը Պենը հիմնել է SERP (ֆր. Société d'étude et de relations publiques - Հասարակության հետ կապերի ուսումնասիրության կազմակերպություն) կազմակերպությունը։ Քաղաքականորեն աջ ազգայնականների կոմնակից Լը Պենը 1965 թվականի Նախագահական ընտրությունների ժամանակ ղեկավարել է Ժան-Լուի Տիկսե-Վինյանկուրի նախընտրական շտաբը, միաժամանակ Ազատության և առաջընթացի հանրապետական դաշինքի սեղծումից հետո նա միացավ դաշինքին։

1972 թվականից մինչև 2011 թվականը եղել է Ֆրանսիայի Ազգային ճակատի ղեկավարը։

Մասնակցել է 1974, 1988 և 1995 թվականների նախագահական ընտրությունների առաջին փուլին։ 2002 թվականին նա անցել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, առաջին փուլում հավաքելով 16,86 % քվե, իսկ երկրորդ տուրում 17,8 %։ На 2007 թվականի ընտրությունների ժամանակ Լը Պենը հավաքել է 10,44 % քվե (զբաղեցրել է չորրորդ տեղը)։

Նրա դուստրը՝ Մարին Լը Պենը ներկայումս հանդիսանում է Ազգային ճակատի առաջնորդը, իսկ թոռնուհին Մարեշալ Մարիոն Լը Պենը մասնակցել է Փարիզի արվարձաններից մեկի ընտրություններին[6]։ 2012 թվականի ապրիլին 22 ամյա Մարիոնը դարձավ վերջին 15 տարվա ընթացքում Ազգային ճակատից Ֆրանսիայի խորհրդարան անցած առաջին պատգամավորը[7]։

2014 թվականի հունիսին Ժան-Մարի Լը Պենը «Ազգային ճակատ» կուսակցության կայքի իր վիդեոբլոգում նկարագրեց իր կուսակցության ընդդիմախոսներին՝ ասելով, որ հրեա ծագմամբ երգիչ և դերասան Պատրիկ Բրուելը երկիմաստ արտահայտություն է արել ասելով. «On fera une fournée la prochaine fois» («հաջորդ անգամ մենք կկազմենք մի ամբողջ կուսակցություն»)։

2015 թվականի մայիսի 4-ին Ֆրանսիայի Ազգային ճակատը Լը Պենին վռնդեց կուսակցությունից։ Ի պատասխան սրան Լը Պենը հայտարարեց, որ հրաժարվում է իր աղջկանից, ով այդ ժամանակ գլխավորում էր կուսակցությունը[8][9]։

2015 թվականի օգոստոսի 20-ին Ազգային ճակատը հայտարարեց, որ նախկին առաջնորդը հեռացվել է կուսակցությունից։

2015 թվականի սեպտեմբերի 5-ին Լը Պենը ստեղծեց նոր կուսակցություն «Կապույտ-սպիտակ-կարմիր միություն» անվանումով, անվանումը դրվել է ի պատիվ Ֆրանսիայի դրոշի գույների։ Հայտնի է, որ կուսակցությունը ունի նույն նպատակները, որոնք ունի Ազգային ճակատը[10]։

2016 թվականի ապրիլի 6-ին Փարիզի դատարանը Լը Պենին մեղավոր ճանաչեց մարդկության դեմ հանցագործությունները ժխտելու փորձ կատարելու մեջ և տուգանեց նրան 30 հազար եվրոյով[11]։

2018 թվականի փետրվարի 9-ին նա պաշտոնապես հեռացվեց «Ազգային ճակատ» կուսակցությունից, սակայն պահպանեց կուսակցության Պատվավոր նախագահի կարգավիճակը[12]։

2018 թվականի մարտի 11-ին «Ազգային ճակատ» կուսակցության համագումարում Պատվավոր նախագահի պաշտոնը վերացվեց։

2018 թվականի ապրիլի 5-ին նա Ժան-Մարի Լը Պենը դարձել է «Խաղաղության և ազատության դաշինք» կուսակցության անդամ[13]։

2024 թվականի ապրիլին Ժան Մարի Լը Պենը իր ընտանիքի խնդրանքով հայտնվեց «իրավական պաշտպանության ներքո»[14]։։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.senat.fr/senateur-communaute/le_pen_jean_marie0105sc.html
  2. 2,0 2,1 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. Le Pen, son univers impitoyable Արխիվացված 24 Փետրվար 2012 Wayback Machine, Radio France Internationale, 1 September 2006 (fr)
  5. LE CORRE, PHILIPPE (2017 թ․ ապրիլ). «FRANCE: A CRITICAL PLAYER IN A WEAKENED EUROPE» (PDF). brookings.edu.
  6. Enkelin strebt in die Politik(գերմ.)
  7. «Внучка создателя «Нацфронта» Ле Пена избрана в парламент Франции». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 17-ին.
  8. Батырев, Иван (2015 թ․ մայիսի 4). «Французский Национальный фронт приостановил членство в партии Жан-Мари Ле Пена». ТАСС. Վերցված է 2015 թ․ մայիսի 5-ին.
  9. «"Национальный фронт" приостановил членство Ле Пена». Русская служба Би-би-си. 2015 թ․ մայիսի 5. Վերցված է 2015 թ․ մայիսի 5-ին.
  10. «Жан-Мари Ле Пен создал новую партию». Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.
  11. «Chambres à gaz qualifiées de «détail»: Le Pen condamné à 30.000¤ d'amende». lefigaro.fr. 2016 թ․ ապրիլի 6.
  12. «Французский суд подтвердил исключение Жан-Мари Ле Пена из "Национального фронта"». Интерфакс. 2018 թ․ փետրվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  13. «AFP: Жан-Мари Ле Пен вступил в европейскую партию националистов "Альянс за мир и свободу"». ТАСС (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
  14. «Jean-Marie Le Pen, placé "sous régime de protection juridique", annonce le vice-président du RN». France Bleu (ֆրանսերեն). Վերցված է 3-4-2024-ին.

Արտաքին հղումներ խմբագրել