Ժան-Ժոզեֆ Սանֆուրշ

ֆրանսիացի նկարիչ

Ժան-Ժոզեֆ Սանֆուրշ (ֆր.՝ Jean-Joseph Sanfourche, հունիսի 25, 1929(1929-06-25)[1][2][3], Բորդո - մարտի 13, 2010(2010-03-13)[1], Սեն Լեոնարդ դե Նոբլատ, arrondissement of Limoges, Օտ-Վյեն, Նոր Ակվիտանիա, Ֆրանսիա), ֆրանսիացի նկարիչ, բանաստեղծ, դիզայներ և քանդակագործ։

Ժան-Ժոզեֆ Սանֆուրշ
ֆր.՝ Jean-Joseph Sanfourche
Ծնվել էհունիսի 25, 1929(1929-06-25)[1][2][3]
ԾննդավայրԲորդո
Վախճանվել էմարտի 13, 2010(2010-03-13)[1] (80 տարեկան)
Մահվան վայրՍեն Լեոնարդ դե Նոբլատ, arrondissement of Limoges, Օտ-Վյեն, Նոր Ակվիտանիա, Ֆրանսիա
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ և դիզայներ
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Բորդոյում 1929 թվականի հունիսի 25-ին։ Երբ Ժան-Ժոզեֆը 4 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվեց Ռոշֆոր քաղաք՝ ծովափնյա Շարանտի դեպարտամենտ։ Արթուրը՝ Ժան Ժոզեֆի հայրը, մեխանիկ ու գծագրիչ էր, և հենց ինքը տվեց նրան իր առաջին գեղարվեստական վարպետության ​​դասերը։ 1942 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկումից և նացիստների կողմից Ֆրանսիայի օկուպացիայից հետո, ընտանիքը ձերբակալվեց գեստապոյի կողմից։ 1943 թվականին հայրը գնդակահարվել է, Իսկ Ժան-Ժոզեֆն ու մայրը ազատ են արձակվել և աքսորվել Լիմոժ քաղաք։ Այստեղ նա ապրել է մինչև չափահաս դառնալը՝ սովորելով հաշվապահություն և միաժամանակ փայտի փորագրություն և նկարչություն պետական ​​արհեստագործական ուսումնարանում։ Չնայած աչքի աճող հիվանդությանը, որը նրան ժամանակի ընթացքում հաշմանդամ է դարձրել, սկսել է զբաղվել նաև գեղանկարչությամբ[4][5][6]։

Հասուն տարիքում տեղափոխվել է Փարիզ, որտեղ որոշ ժամանակ անց դարձել է տեքստիլ գործարանի տեխնիկական տնօրեն, իսկ արդեն քսանհինգ տարեկան հասակում՝ կարի արտադրության ղեկավար։ Արդյունաբերական ոլորտում 20 տարի աշխատելուց հետո անցել է քաղաքացիական ծառայության և որոշ ժամանակ աշխատել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում։ Հետագայում բնակվել է իր մանկության քաղաքում ՝ Լիմոժում, իսկ 1975 թվականից՝ ոչ հեռու գտնվող Սեն Լեոնար դե Նոբլա փոքրիկ քաղաքում։ 1992 թվականին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանը նրան դարձրեց Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ[4][5][6]։

Մահացել է 2010 թվականի մարտի 13-ին՝ 80 տարեկան հասակում, Սեն Լեոնար դե Նոբլա քաղաքի հիվանդանոցում[4]։

Ստեղծագործություն

խմբագրել

Ժան-Ժոզեֆ Սանֆուրշը գեղարվեստական կրթություն չուներ և իր մասին ասում էր. «Ես նկարիչ չեմ, այլ մարդ, ով արվեստի եզրին բաներ է անում»[6]։

Նա Ար բրյուտ արվեստի շարժման նշանավոր ներկայացուցիչն էր։ Արդեն 6 տարեկանում նա սկսեց նկարել, իսկ ավելի ուշ գեղարվեստական ​​ստեղծագործությունը դարձրեց իր կյանքի հիմնական զբաղմունքը։ Սանֆուրշը բազմակողմանի հեղինակ էր, նա գրաֆիկական և գեղանկարչական աշխատանքների, քարից, փայտից և բրոնզից պատրաստված քանդակների հեղինակ է։ 1960-ական թվականների վերջից նա օգտագործել է անսովոր նյութեր, ինչպիսիք են կայծքարն ու ոսկորը, որոնց վրա պատկերել է փոքրիկ գունավոր մարդկանց։ Սանթուրշի աշխատանքները գտնվում են բազմաթիվ թանգարաններում և մասնավոր հավաքածուներում, որոնց թվում են Լոզանի Ար-բրյուտի հավաքածուն, Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանը, Բրյուսելի գեղարվեստի պալատը և այլն[4][5][6]։

Ժան-Ժոզեֆ Սանֆուրշը համագործակցել և սերտ շփվել է բազմաթիվ հայտնի արվեստագետների հետ, որոնց թվում են նկարիչ Գաստոն Շեսակը, գրող Անտոնեն Արտոն, քանդակագործ Ժան Դյուբյուֆեն[4][5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 Delarge J. Le Delarge (ֆր.)Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 G. C (2010 թ․ մարտի 27). «Jean-Joseph Sanfourche». Le Monde (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 14-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Sanfourche, Jean Joseph». Collection de l'art brut. Lausanne (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 14-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Turhan Demirel (2017 թ․ դեկտեմբերի 19). «Serie Outsiderkunst: Sanfourche (1929-2010)». Eppendorfer (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 15-ին.

Գրականություն

խմբագրել