«ժաննա դ'Արկ» (անգլ.՝ Joan of Arc), ամերիկական պատմական ֆիլմ՝ նկարահանված 1948 թվականին։ Ֆիլմի հեղինակը Վիկտոր Ֆլեմինգն է, սցենարի հեղինակն է Մաքսվել Անդերսոնը։

Ժաննա դ'Արկ
անգլ.՝ Joan of Arc
ԵրկիրԱՄՆ
Ժանրդրամա[1][2] և կենսագրական ֆիլմ
Թվական1948, նոյեմբերի 11, 1948[3], սեպտեմբերի 2, 1950[3] և հոկտեմբերի 15, 1950[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՎիկտոր Ֆլեմինգ[1][4][2]
ՊրոդյուսերՈւոլթեր Վոնգեր
Սցենարի հեղինակՄաքսվել Անդերսոն
ԴերակատարներԻնգրիդ Բերգման[4][2], Խոսե Ֆեռեր, Ֆրենսիս Լ. Սալիվան[4], Ջորջ Քուլուրիս, Ջին Լոքհարթ, Ջ. Քերոլ Նեյշ[4], Ուորդ Բոնդ[4], Հարդ Հեթֆիլդ, Սեսիլ Քելաուեյ, Ջիմմի Լայդոն, Ռենդ Բրուքս, Այրին Ռիչ, Ջոն Այրլենդ, Ֆրենկ Պուլիա, Լեյֆ Էրիքսոն, Ալան Նափիե, Ուիլյամ Քոնրադ, Ստյուարտ Հոլմս, Ջեյմս Քիրքվուդ, Ստելլա ԼեՍենթ, Մեթ Մուր, Շեփերդ Սթրադվիք, Ջոն Էմերի, Սելենա Ռոյլ, Ռոբերտ Բարաթ, Նեստոր Պայվա, Ռիչարդ Նեյ, Հենրի Բրենդոն, Դենիս Հոուի, Հերբերթ Ռադլի, Ֆրեդերիկ Ուորլոք, Ջորջ Զուկկո, Ջոն Էմերի, Լոն Փոֆ, Ռիչարդ Դեր, Ռոման Բոնեն, Ռասել Սիմփսոն, Թեյլոր Հոլմս, Մեթ Մուր[5], Հաուսլի Սթիվենսոն[5], Ջեֆ Քորի[5], Հերբերթ Ռոուլինսոն[5], Ջորջ Բերրոուզ[5], Ռիչարդ Ալեքսանդր[5], Ֆրենսիս Մորիս[5], Լեսթեր Դոր[5], Միներվա Ուրեքալ[5], Չարլզ Վագենհեյմ[5], Ֆրենկ Մարլոու[5], Էթան Լայդլոու[5], Ռոբերտ Բայս[5], Ջորջ Մարգիլ[5], Ուիլյամ Վագներ[5], Մորիս Անքրում[5], Հերման Հեք[5], Ֆրենկ Հեգնի[5], Մերի Ֆիլդ[5], Բոբ Բարնս[5], Ֆիլիպ Բուրնյուֆ[5], Նիքոլաս Ջոյ, Քլենսի Քուփեր, Արթուր Սփեյս, Վերնոն Սթիլ, Ռեյ Սոնդերս, Ռեյ Թիլ, Թոմաս Բրաուն Հենրի, Գրեգ Բարթոն, Քոլին Քիթ-Ջոնսթոն, Օբրի Մեթեր, Բիլ Քեննեդի և Լուիս Փեյն
ՕպերատորՈւինթոն Հոխ, Ուիլյամ Բ. Սքոլ և Ժոզեֆ Վալենթայն
ԵրաժշտությունՀյուգո Ֆրիդհոֆեր
ՄոնտաժՖրենկ Սալիվան
ԿինոընկերությունRKO Pictures
Տևողություն132 րոպե
Բյուջե4 650 506 $
 Joan of Arc (1948 film) Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Ֆիլմը պատմում է ֆրասնիական Հարյուրամյա պատերազմի հերոսուհու՝ Ժաննա դ'Արկի մասին։ Նա վստահ էր, որ ուղարկված էր Աստծո կողմից ՝ փրկելու համար Ֆրանսիան Անգլիայից։

Դերերում խմբագրել

  • Ինգրիդ Բերգման — ժաննա դ'Արկ
  • Ֆրանսիս Սալլիվան — Պիեր Կոշոն
  • Քերոլ Նեշ  — կոմս Լյուքսեմբուրգ
  • Ուրորդ Բոնդ — Էտյեն դ'Բինյոլ
  • Շեպերդ Ստրադուիկ — հայր Մասյե
  • Ջին Լոկհարդ — Ջորջ Տրեմույ
  • Ջոն Էմերի — դուքս Անալսոն
  • Լեյֆ Էրիկսոն — Ժան դ'Դյունուա
  • Սեսիլ Քելլուեյ— 'Ժան լ'Մեստր
  • Խոսե Ֆերեր — Կարլ VII
  • Սելենա Ռոիլ — Իզաբել դ’Արկ
  • Ռոբերտ Բերրատ— Ժակ դ'Արկ
  • Ջեմմի Լայդոն — Պիեր դ'Արկ
  • Ռուեն Բրուսկ —Ժան դ'Արկ
  • Ռոման Բոեն — Դյուրան Լասկար
  • Այրին Ռիչ—Եկատերինա Ռոյերա
  • Նեստոր Պայվի  — Անրի Ռոյերա
  • Ջոն Այրլենդ[ — կապիտան Ժան դ'Բուսսակ
  • Հենրի Բրենդոն—կապիտան Ժիլ դ'Ռե
  • Վիլյամ Կոնրադ  — Գիյոմ Էրար
  • Ջորջ Կուլուրիս — ս'ր Ռոբեր դ'Բոդրիկուր
  • Ռասսել Սիմսոն — ծերունի
  • [Ռիչարդ Դերր — Ժան դ'Մեց, ժաննայի համախոհ
  • Ալեն Նապյե — դուքս Ուորիկ
  • Թեյլոր Հոլմս  —Ջոն, եպիսկոպոս
  • Ջորջ Զուկկո  — ոստիկան Կլերվո
  • Ֆրանկ Ապուլի — Նիկոլյա Ուպվիլ
  • Ֆրեդերիկ Վորլոկ  — դուքս Բեդֆորդ
  • Հերբերդ Ռուդլի  — Իսամբարդ դ'լաՊիեր
  • Դեննիս Հոյ  — ս'ր Վիլյամ Գյասդեյլ
  • Ռիչարդ Նեյ —Շարլ Բուրբոն

Քննադատական ընկալում խմբագրել

Ֆիլմի վերաբերյալ ժամանակակից քննադատների հիմնական դիտարկումներից մեկն այն է, որ նկարահանումների ժամանակ Բերգմանը 33 տարեկան էր, գրեթե կրկնակի մեծ, քան պատմական հերոսուհին։ Շվեդ դերասանուհին ավելի ուշ՝ 39 տարեկանում իտալական ֆիլմում 1954 թվականին կատարում է իր դերը Giovanna d’Arco al rogo: Սակայն գրաքննադատները 1948 թվականին այս փաստին քննադատորեն չեն մոտեցել. այս ժամանակաշրջանում մեծահասակ դերասանուհիները հաճախ էին դեռահասների դերեր խաղում։ Այս երևույթը բավական տարածված էր ոչ միայն ամերիկյան ֆիլմերում, օրինակ, քսանչորսամյա Ջենիֆեր Ջոնսը 1943 թվականին «Բերնադետտի երգը» ֆիլմի համար ստացել է «Օսկար»՝ որպես լավագույն դերասանուհի։ ԽՍՀՄ-ում միևնույն ժամանակ Յանինա Ժեյմոն 37 տարեկանում խաղացել է 16 տարեկան Մոխրոտի դերը։

Որոշ գրախոսներ քննադատում էին ֆիլմը սյուժեի դանդաղ ընթացքի և զարգացման համար։ Ըստ նրանց` ֆիլմը լի էր երկխոսություններով[6][7]։ Այս կարծիքին էր հիմնականում ժամանակակից քննադատ Լեոնարդ Մելտինը։ Նրա խոսքերով` ֆիլմում քիչ են տեսարանային և սյուժետային հատվածները[8]։

Ֆիլմի վարձույթի վնասը կազմել է շուրջ 2.48 միլիոն դոլար[9]։

Անվանակարգեր և մրցանակներ խմբագրել

Չնայած վարձույթի վնասին և քննադատների կարծիքներին՝ ֆիլմը առաջադրվել է մի շարք անվանակարգերում է ստացել մի քանի մրցանակ.

ԱՄՆ Ֆիլմերի քննադատների ազգային խորհրդի մրցանակ
1948 թվականին «10 լավագույն ֆիլմ» անվանակարգ[10]
1949 թ. Ամերիկյան կինեմատոգրաֆիայի ակադեմիայի մրցանակ («Օսկար»)
  • «Երկրորդ պլանի լավագույն տղամարդու դեր» անվանակարգում (Խոսե Ֆերրեր)
  • « Բեմադրող ռեժիսորի լավագույն աշխատանք (գունավոր ֆիլմ)» անվանակարգում (Ռիչարդ Դեյ,Քեյսի Ռոբերտս, Յոզեֆ Քիշ)
  • «Լավագույն մոնտաժ» անվանակարգում (Ֆրենկ Սալլիվան)
  • «Դրամատիկական կամ երգիծական ֆիլմերում լավագույն երաժշտություն» անվանակարգում «Հյուգո Ֆրիդխոֆեր»
  • «Լավագույն օպերատորական աշխատանք (գունավոր ֆիլմ)» անվանակարգում (Ժոզեֆ Վալենտայն, Վիլյամ Սկալլ, Ուինտոն Խոուկ)
  • «Հագուստի լավագույն դիզայն (գունավոր ֆիլմ)» անվանակարգում (Դոտորի Ժենիքս Բարբարա Կարինսկա)
  • Հատուկ մրցանակ ֆիլմի պրոդյուսեր Վոլտեր Վագներին
1950թ. «Բեմբի» պրեմիա Գերմանիայում
Երկրորդ' տեղ «'Լավագույն կանացի դերակատար» անվանակարգում (Ինգրիդ Բերգման)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0040491/
  2. 2,0 2,1 2,2 http://www.filmaffinity.com/en/film992218.html
  3. 3,0 3,1 3,2 Internet Movie Database — 1990.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=8882.html
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 5,18 5,19 5,20 ČSFD (չեխերեն) — 2001.
  6. Crowther, Bosley (1948 թ․ նոյեմբերի 12). «Ingrid Bergman Plays Title Role in 'Joan of Arc' at Victoria -Two Other Films Arrive». The New York Times.
  7. http://www.time.com/time/magazine/article/0,9171,853456,00.html Արխիվացված 2013-08-23 Wayback Machine>
  8. Leonard Maltin’s 2009 Movie Guide (Leonard Maltin’s Movie Guide (Mass Market)): Leonard Maltin: 9780451224682: Amazon.com: Books
  9. Matthew Bernstein, Walter Wagner: Hollywood Independent, Minnesota Press, 2000. P. 444
  10. «1948 Award Winners». nationalboardofreview.org. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել