Այրին Ռիչ (անգլ.՝ Irene Rich, իծնե Այրին Ֆրենսիս Լյուտեր (անգլ.՝ Irene Frances Luther,հոկտեմբերի 13, 1891(1891-10-13)[1][2][3][…], Բուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ - ապրիլի 22, 1988(1988-04-22)[1][2][3][…], Hope Ranch, Սանտա Բարբարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։

Այրին Ռիչ
անգլ.՝ Irene Rich
Ծնվել էհոկտեմբերի 13, 1891(1891-10-13)[1][2][3][…]
ԾննդավայրԲուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էապրիլի 22, 1988(1988-04-22)[1][2][3][…] (96 տարեկան)
Մահվան վայրHope Ranch, Սանտա Բարբարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանCalvary Cemetery
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Charles H. Rich?
Երեխա(ներ)Frances Rich?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է ԱՄՆՆյու-Յորք նահանգում՝ Բուֆֆալոյում, Մեյբլ Ռոբինսոնի և Ուիլյամ Մարտինա Լյուտերայի ընտանիքում։ Տասնութ տարեկան հասակում նա ամուսնացել է Էլվա Էլկորտա Դեֆենբեխի հետ[4], որոնք 1910 թվականին Ֆրենսիս Ռիչ անունով աղջիկ, ով հետագայում դարձել է դերասան և քանդակագործ[5]։ Ամուսնությունից երկու տարի հետո զույգը բաժանվեց[5], իսկ որոշ ժամանակ անց նա ամուսնացավ ամերիկյան բանակի լեյտենանտ Չարլզ Ռիչի հետ, ով դարձավ իր երկրորդ աղջկա հայրը[6]։ Այդ ամուսնությունը նույնպես անհաջող էր, և 1916 թվականին զույգը բաժանվեցին։

Բաժանվելուց հետո Ռիչը, մնալով երկու երեխաների հետ, աշխատեց անշարժ գույքի ոլորտում, իսկ 1918 թվականին գնաց Հոլիվուդ և սկսեց հայտնվել մեծ էկրանին[5]։

 

1930-ական թվականներին նրան սկսեցին հրավիրել խոշոր դերերի, որոնցից են «Ամենուրեք ջուր է» (1920 թվական), «Հուսահատության ճանապարհները» (1921 թվական), «Ռոզիտա» (1923 թվական), «Եվայի սիրեցյալը» (1925 թվական) և «Վախեցեք ամուսնացած տղամարկանցից» (1928 թվական)։ Ձայնային կինոյի դարաշրջանի սկզբին Ռիչը տեղափոխվեց երկրորդ պլանի դերակատարման՝ հայտնվելով այնպիսի կինոնկարներում, ինչպիսիք են «Չեմպիոն» (1931 թվական), «Նույն տարիքը» (1938 թվական), «Մահացու փոթորիկ» (1940 թվական), «Հրեշտակը և սրիկան» (1947 թվական), «Ապաչի ամրոց» (1948 թվական) и «Ժաննա դ'Արկ» (1948 թվական)։ 1930-ական թվականներին դերասանուհին շատ է խաղացել նաև ռադիոյում և թատրոնում։

1950 թվականին՝ դերասանական կարիերայի ավարտից հետո, Ռիչն իր չորրորդ ամուսնու հետ առանձնացավ Սանտա Բարբարայից ոչ հեռու գտնվող ագարակում, որտեղ էլ անցկացրեց իր մնացած կյանքը[7]։ Իրին Ռիչը մահացել է սրտի անբավարարությունից 1988 թվականի ապրիլին, 96 տարեկան հասակում[5]։ Դերասանուհին երկու աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում՝ կինոյում և ռադիոյում ունեցած ավանդի համար։

 

Ընտրված ֆիլմագրություն խմբագրել

  • 1920 թվական - Ամենուրեք ջուր է
  • 1921 թվական - Երկու աշխարհի պատմություն / A Tale of Two Worlds
  • 1921 թվական - Հուսահատության ճանապարհները — տիկին Ուոլկեր
  • 1923 թվական - Ռոզիտա
  • 1924 թվական - Գեղեցիկ Բրամել
  • 1925 թվական - Եվայի սիրեցյալը
  • 1928 թվական - Վախեցեք ամուսնացած տղամարկանցից
  • 1931 թվական - Անմիտ շքերթ / The Mad Parade
  • 1931 թվական - Չեմպիոն / The Champ
  • 1938 թվական - Նույն տարիքը
  • 1940 թվական - Մահացու փոթորիկ
  • 1947 թվական - Հրեշտակը և սրիկան
  • 1948 թվական - Ապաչի ամրոց
  • 1948 թվական - Ժաննա դ'Արկ / Joan of Arc — Եկատերինա Ռոյերա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. February 21, 1909, «Society», The Spokesman-Review, էջ 2{{citation}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  5. 5,0 5,1 5,2 5,3 Flint, Peter B. (1988 թ․ ապրիլի 25), «Irene Rich, Silent-Screen Actress And Radio Personality, Dies at 96», The New York Times
  6. «Spokane Society Woman Becomes Bride Of Lieutenant From Fort», Spokane Daily Chronicle, էջ 3, 1912 թ․ հունվարի 9
  7. «Drama», Los Angeles Times, էջ 26, 1956 թ․ մարտի 5

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այրին Ռիչ» հոդվածին։