Ժաննա Մարի Դարե (հուլիսի 30, 1905(1905-07-30)[1][2][3], Ժիվե - հունվարի 26, 1999(1999-01-26)[1][2][3], Le Port-Marly), ֆրանսիացի դաշնակահարուհի։ Ավարտել է Փարիզի կոնսերվատորիան (1919), Իզիդոր Ֆիլիպի և Մարգրիտ Լոնգի աշակերտուհին է։ Իր դեբյուտը կատարել է 14 տարեկան հասակում, 16 տարեկանում կատարել է առաջին ձայնագրությունները, 21 տարեկանում կատարել է (Լամուրի նվագախմբի հետ Պոլ Պարեի ղեկավարությամբ) Կամիլ Սեն–Սանսի բոլոր հինգ ֆորտեպիանոյի կոնցերտները մեկ երեկոյի ընթացքում (հետագայում Դարեն կրկնել է այդ ծրագիրը մի քանի անգամ, 1955 թվականին այն ձայնագրել է Լուի Ֆուրեստե դիրիժորի հետ և ընդհանրապես հայտնի է եղել հարգալից–ծաղրական) «տիկին Սեն–Սանս»[4] մականունով։ Ելույթ է ունեցել Եվրոպայում, առաջին անգամ այցելել է ԱՄՆ միայն 1962 թվականին (Կարնեգի հոլլում համերգ Բոստոնյան սիմֆոնիկ նվագախմբի հետ Շառլ Մյունշայի ղեկավարությամբ)։ Դարեի երգացանկի զգալի մասը զբաղեցրել է ֆրանսիական երաժշտությունը, քանի որ երիտասարդ տարիքում նրա հետ աշխատել են հենց հեղինակները, հատկապես՝ Սեն–Սանսը, Գաբրիել Ֆորեն, Մորիս Ռավելը, բացի այդ Ֆերենց Լիստի ստեղծագործության սիրահար Դարեն խորհրդակցում է նրա աշակերտ Իշտվան Տոմանի հետ։ Նրա ձայնագրություններում բացի Սեն–Սանսի կոնցերտներից մեծ հաջողությամբ օգտագործվել են Վենսան դը Էնդիի ֆրանսիական երգի թեմայով Սիմֆոնիան (Լամուրեի նվագախմբի հետ Լուի Ալբեր Վոլֆի ղեկավարությամբ, 1931) Ֆերենց Լիստի և Ֆրեդերիկ Շոպեն ստեղծագործությունները։ 1958–1975 թվականներին Փարիզի կոնսերվատորիայի պրոֆեսորը, երկար տարիների ընթացքում անցկացրել է ամառային մաստեր–կլասներ Նիսում։

Ժաննա Մարի Դարե
Բնօրինակ անունֆր.՝ Jeanne-Marie Darré
Ծնվել էհուլիսի 30, 1905(1905-07-30)[1][2][3]
Ժիվե
Երկիր Ֆրանսիա
Մահացել էհունվարի 26, 1999(1999-01-26)[1][2][3] (93 տարեկան)
Le Port-Marly
ԳերեզմանCimetière Sud de Saint-Mandé
Մասնագիտությունդաշնակահարուհի և համալսարանի դասախոս
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՓարիզի կոնսերվատորիա
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա
Պարգևներ
 Jeanne-Marie Darré Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. Bryce Morrison. Champagne piano // The Guardian, 20 February 1999.(անգլ.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժաննա Մարի Դարե» հոդվածին։