Ժանետ Շամլյան
Ժանետ Շամլյան (անգլ.՝ Janet Shamlian. ծնված 1962 թվականի մայիսի 14-ին), ամերիկահայ ժուռնալիստուհի, CBS News- ի թղթակից, ով մասնավորապես հաղորդումներ է պատրաստում CBS This Morning-ի և CBS Evening News-ի համար։ Նախկինում նա NBC News-ի թղթակից էր և նյութեր է պատրաստել The Today Show-ի, NBC Nightly News-ի և MSNBC-ի համար։
Ժանետ Շամլյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 14, 1962 (62 տարեկան) |
Ծննդավայր | Օուկ պարկ, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Միսուրիի համալսարան և Maine South High School? |
Մասնագիտություն | լրագրող |
Janet Shamlian Վիքիպահեստում |
Վաղ տարիք և կրթություն
խմբագրելՋանետ Շամլյանը ծնվել է Իլինոյս նահանգի Օուք Փարք քաղաքում, մեծացել, հասակ է առել նույն նահանգի Փարք Ռիջ բնակավայրում, որտեղ էլ միջնակարգ կրթություն է ստացել՝ ավարտելով Մեյնի Հարավային միջնակարգ դպրոցը[1] : Ժուռնալիստիկայի ասպարեզում բակալավրի աստիճան ստացել է[1] Միսսուրիի ժուռնալիստիկայի դպրոցում, որտեղ եղել է 2016 թվականի սկզբի խոսնակը։
Մասնագիտական կարիերա
խմբագրելCBS News- ում աշխատելու ժամանակ հոդվածներ, ռեպորտաժներ, թղթակցություններ է գրել Էլ Պասո Ուոլմարթում տեղի ունեցածզանգվածային փոխհրաձգության, Կալիֆորնիայի հրդեհների մասին։ Նախքան NBC News- ում աշխատանքի անցնելը Շամլյանը արձակուրդում է գտնվել՝ որպես հինգ երեխաների մայր։ Իսկ ընտանիքավորվելուց առաջ նա աշխատել է որպես Չիկագոյի WBBM-TV- ի, Հյուստոնի KHOU-TV-ի ու KPRC-TV-ի և Միչիգանի նահանգի Գրանդ Ռապիդս քաղաքի WOOD-TV- ի թղթակից։
2016 թվականի հոկտեմբերին Շամլյանը հարցազրույց վերցրեց դերասանուհի Արիաննա Ցուկերից, ում դեռևս 2005 թվականին թողարկած Access Hollywood տեսահոլովակի մասին Դոնալդ Թրամփը ենթադրական մեկնաբանություններ էր արել։ 2016 թվականին ժուռնալիստուհին ռեպորտաժներ է հաղորդել Օռլանդոյի գիշերային ակումբի հրաձգության վայրից և Ֆրանսիայից՝ 2016 թվականին Նիսում բեռնատարի հարձակումից մի քանի ժամ անց. ի դեպ, Նիսում նա այդ ժամանակ նա հանգստանում էր իր ընտանիքի հետ։ Նախկինում նա NBC-ի համար հաղորդումներ է պատրաստել ազգային և միջազգային բազմաթիվ ուշագրավ իրադարձությունների մասին, ներառյալ Deepwater Horizon նավթի արտահոսքը և Կատրինա փոթորիկը։ 2007 թվականին Շամլյանը NBC Nightly News- ի եթերում անց է կացրել առաջին երեկոյան հեռուստատեսային հարցազրույցը նախագահի այն ժամանակվա թեկնածու Բարաք Օբամայի կնոջ՝ Միշել Օբամայի հետ։
2019 թվականի հուլիսին Շամլյանը աշխատանքի է անցել CBS News- ում որպես Հյուսթոնում հանգրվանած թղթակից[2]։
Անձնական կյանք
խմբագրելՇամլյանն ամուսնու հետ ապրում է Հյուսթոնում, ունի 5 երեխա։ Նա դեռահասության տարիներին մրցունակ գեղասահորդուհի էր և լուսաբանել է սպորտը NBC News-ի համար։ Նա հայկական և իռլանդական արմատներ ունի։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Cole, Anna (2020 թ․ հոկտեմբերի 19). «Janet Shamlian, Journalism, BJ '84». Alumni:Profiles in Success. Missouri School of Journalism. Վերցված է 2022 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «NBC News Vet Reported Heading For CBS News». News Blues (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.