Ժամանակակից արվեստի կենտրոն (Ժնև)

թանգարան Ժնևում, Շվեյցարիա

Ժամանակակից արվեստի կենտրոն (ֆր.՝ Center d'Art Contemporain Genève, CAC, գերմ. ՝ Kunsthalle Genf) գեղարվեստի թանգարան շվեյցարական Ժնև քաղաքում, որը հիմնադրվել է 1974 թվականին[3]։ ֆրանսախոս Շվեյցարիայի ամենահին թանգարանն է՝ նվիրված ժամանակակից արվեստին, որը չունի իր հիմնական սեփական հավաքածուն, և իր տարածքը (1300 մ²) տրամադրում է նկարիչներին` փորձերի և հետազոտությունների անցկացման համար։ Երրորդ (վերին) հարկում կա կինոթատրոն (Կինո Դինամո) և գրախանութ[4]։

Ժամանակակից արվեստի կենտրոն
Տեսակպատկերասրահ և արվեստի պատկերասրահ
Երկիր Շվեյցարիա[1]
ՏեղագրությունԺնև[1]
Մասն էQ55713931?
ՀասցեRue des Vieux-Grenadiers 10, 1205 Genève[1]1205[1]
Հիմնադրվել է1974
ՏնօրենԱնդրեա Բելինի[2]
Կայքcentre.ch(ֆր.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն և նկարագրություն խմբագրել

Ժնևի Ժամանակակից արվեստի կենտրոնը հիմնադրվել է 1974 թվականին Ադելին ֆոն Ֆյուրստենբերգի կողմից[5]։ Կենտրոնի առաջին ցուցահանդեսը նկարիչ Յանոշ Ուրբանի (Janos Urban) աշխատանքների ցուցադրությունն էր։ Ֆյուրստենբերգը դահլիճի ցուցահանդեսային քաղաքականության մեջ ձգտում էր միջկարգապահության։ Նա փորձում էր գեղարվեստական տարբեր դրսևորումներ ներկայացնել ժնևյան հանդիսատեսին։ Կենտրոնում կերպարվեստի ցուցադրություններն էին՝ ճարտարապետություն, վիդեոարտ, ինչպես նաև անց էին կացվում պարային ծրագրեր և երաժշտական փորձարարական համերգներ։ Ենթադրվում էր, որ տարվա ընթացքում պետք է կազմակերպվեր 7-8 ժամանակավոր ցուցահանդես։ 1982 թվականին կենտրոնը գրանցվեց որպես գեղարվեստի միություն։ 1983 թվականի դեկտեմբերի 21-ին քաղաքային խորհրդի որոշմամբ այն սկսեց ստանալ տարեկան ֆինանսավորում և, այդպիսով, ճանաչվեց Ժնևի քունստխալլե (գերմ.՝ Kunsthalle — ցուցասրահ)։

Գոյության առաջին տասնհինգ տարվա ընթացքում կենտրոնը չուներ մշտական տարածք։ Միջոցառումները տեղի էին ունենում քաղաքի տարբեր տարածքներում։ 1977-1979 թվականներին այն գտնվում էր Ռյու Պլանտամուր, տուն 6 հասցեում, 1979-1982 թվականներին տարածքներ է զբաղեցնում Ռուե դ’Իտալիա, տուն 16 հասցեում, 1983-1986թթ. եղել է Պոն-դ'Արվի զբոսայգու ցուցահանդեսների նախկին Պալատում, 1987 թվականի օգոստոսի 1-ի հրդեհից առաջ այն տեղավորվել է Վիլսոնի պալատում (Palais Wilson), այնուհետև Ռաթի թանգարանում և Ժնևի 12-րդ քաղաքապետարանի շենքում։

1989 թվականի աշնանը քաղաքային իշխանությունները կենտրոնին տարածքը հատկացրին «Société genevoise d’instruments de physique» (SIP) ընկերության նախկին գործարանում, որը հիմնադրվել է 1862 թվականին Օգյուստ դե լա Ռիվոյի (Auguste de la Rive) և Մարկ Թուրիի (Marc Thury) կողմից և արտադրում էր գիտական գործիքներ։ Շենքերի համալիրն անվանվել է «Bâtiment d’art contemporain» (Bac): Նույն շենքում բացվեց Ժամանակակից արվեստի թանգարան։

Նկարիչ և համակարգող Պաոլո Կոլոմբոն (Paolo Colombo) 1989 թվականին ստանձնեց կենտրոնը ղեկավարելու առաքելությունը՝ նախապատվություն տալով այն նկարիչներին, «որոնք (նրա կարծիքով) ինտելեկտուալ հարցեր էին քննում, այլ ոչ թե նրանց, ովքեր հպարտանում էին իրենց իսկ կողմից տրված պատասխաններով»։ Իր ղեկավարության տասներեք տարիների ընթացքում կենտրոնում անցկացվեցին տասնյակ անհատական ցուցադրություններ (ներառյալ այնպիսի նկարիչների, ինչպիսիք են Քիքի Սմիթը, Ալլան Մաքքոլումը, Թոնի Ուեսլերը, Լուիզա Լոուլերը, Ռոզեմարի Թրոքելը, Գևին Թյուրքը և Ուգո Ռոնդինոն) և հավաքական ցուցանմուշների մի ամբողջ շարք։ 2002 թվականին համակարգող Կատյա Գարսիա-Անտոնն (Katya García-Antón) է գլխավորում կենտրոնը։ Նա մտածում էր, որ կենտրոնը «մարդկանց և գաղափարների միաձուլման» մի վայր է, որտեղ արվեստը ոչ միայն ներկայացվում, այլև հետազոտվում, ինչպես նաև ստեղծվում է։ Նոր տնօրենը կցանկանար հրաժարվել ցուցասրահի՝ որպես «արվեստի տաճարի» գաղափարից։ Մինչ 2012 թվականը այս պաշտոնում գտնվելով՝ Գարսիա-Անտոնը մշակեց ծրագիր, որում միաժամանակ ներկայացված էին ինչպես սկսնակ, այնպես էլ հայտնի հեղինակներ։ Կենտրոնի ցուցասրահներում կայացել են այնպիսի հեղինակների անհատական ցուցահանդեսներ, ինչպիսիք են Սանտիագո Սիերրան, Ֆիլիպպ Դեկրաուզատը, Մարտին Բոյսը, Ջորջ Շոուն, Պամելա Ռոզենկրանցը, Ջոան Յոնասը, Թարին Սայմոնը և Ստերլինգ Ռուբին։

2012 թվականից ի վեր արվեստագետ, համակարգող և արվեստաբան Անդրեա Բելլինին (Andrea Bellini, ծնվ.՝ 1971) դառնում է ժնևյան  Ժամանակակից արվեստի կենտրոնի ղեկավար։ Նրա օրոք բացվում է Կինո Դինամո «Cinema Dynamo»կինոթատրոն (անհատական կինոդահլիճ կինոթատրոնի շենքի վերին հարկում՝ նախատեված երեսուն հոգու համար) և նկարիչների համար աշխատավայր՝ մեկ տարվա ընթացքում երեք հոգու հյուրընկալող։ Նա նաև կյանքի կոչեց բիեննալեն «Biennale de l’Image en Mouvement» (BIM), որը կայացավ 2014 թվականի սեպտեմբերին։ Բելլինին ձգտում էր ուժեղացնել կենտրոնի հեղինակությունը նաև միջազգային մակարդակով՝ ընդլայնելով համագործակցությունը Եվրոպայի, ԱՄՆ-ի և ամբողջ աշխարհի մշակութային հաստատությունների հետ։

Նոր կինոդահլիճի բացմամբ հնարավոր դարձավ ներածական դասընթացների կազմակերպումը վիդեոարտի արվեստի պատմության վերաբերյալ, ինչպես նաև գիտաժողովների և բանավեճերի անցկացումը։ Կենտրոնի գործունեությունն իրականացվում է հատուկ հիմնադրամի և «Ժամանակակից արվեստի կենտրոնի ընկերների միության» կողմից, որը հիմնադրվել է 2010 թվականին։ Ժնևի լուսանկարչական արվեստի կենտրոնը (Centre pour l’image contemporaine) նույնպես դարձավ ցուցասրահի մի մասը։ Բացի այդ՝ CAC- ն իրականացնում է «Le Project Space» նախագիծը, որի շրջանակում մոտ 60 քմ ցուցասրահ է տրամադրում տեղի (տարածաշրջանային և շվեյցարական) սկսնակ նկարիչների առաջխաղացման համար։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Swiss GLAM Inventory, 16 September 2016 — 2016.
  2. https://centre.ch/en/about/
  3. «Centre d’Art Contemporain Genève»։ centre.ch (անգլերեն)։ Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1 
  4. «Centre d'Art Contemporain Genève, Женева: лучшие советы перед посещением»։ Tripadvisor (ռուսերեն)։ Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3 
  5. «Centre d'Art Contemporain, Genève - art for sale from artlead's official partner | artlead»։ artlead.net (անգլերեն)։ Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1 

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

«Centre d'art contemporain»։ museums.ch (գերմաներեն)։ Swiss Museums Association; ICOM Switzerland։ Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 5-ին։ Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4