Ժամանակակից արվեստի թանգարան (Ժնև)


Ժամանակակից արվեստի թանգարան[2][3] (ֆր.՝ Musée d’art moderne et contemporain, MAMCO; գերմ.՝ Museum für moderne und zeitgenössische Kunst), գեղարվեստի թանգարան Շվեյցարիայի Ժնև քաղաքում` 1973 թվականին հիմնադրված «Association pour un Musée d’Art Moderne» (AMAN) ասոցիացիայի նախաձեռնությամբ։ 1994 թվականից գտնվում է Ժնևի Փլենպալեյս շրջանի սեփական շենքում՝ գիտական գործիքների նախկին ֆաբրիկայի շենքում։ Թանգարանը և նրա հավաքածուն ընդգրկված են Շվեյցարիայի ազգային (դաշնային) նշանակության մշակութային արժեքների ցանկում։

Ժամանակակից արվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ և հիշողությանն առնչվող հաստատություն
Երկիր Շվեյցարիա[1]
ՏեղագրությունPlainpalais?
Մասն էԺնևի մշակութային արժեքների ցանկ և Q55713931?
ՀասցեRue de Vieux-Grenadier 10, 1205 Genève1205[1]
Հիմնադրվել է1973
Կայքmamco.ch(անգլ.)(ֆր.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն և նկարագրություն խմբագրել

Շենք խմբագրել

1973 թվականից տեղական «Ժամանակակից արվեստի թանգարանների ասոցիացիան» (Association pour un Musée d ' Art Moderne, AMAN) ձգտում է հիմնել «Ժամանակակից արվեստի թանգարան» Ժնև քաղաքում։ Ի վերջո, թանգարանը իր ներկայիս տեղում բացվել է միայն 1994 թվականի սեպտեմբերի 22-ին։ Նրա առաջին տնօրենն է դարձել Քրիստիան Բեռնարդը (ծնված. 1950), որին 2015-2016 թվականներին այդ պաշտոնում փոխարինել է Լայոնել Բովյեն (ծնվ. 1970): «Ժամանակակից արվեստի թանգարանների ասոցիացիան» բացել է նաև «Association des amis du MAMCO» ասոցիացիան (MAMCO ընկերների ասոցիացիա), որն այսօր ունի մոտ 1000 անդամ։ 2005 թվականի հունվարի 1-ից թանգարանը ղեկավարում է «FONDAMCO» հասարակական հիմնադրամը, որը պատկանում է Ժնև կանտոնի (շրջան) և քաղաքի թանգարանային հիմնադրամին։

MAMCO թանգարանը գտնվում է ժնևյան նախկին գործարանի՝ «Société genevoise d’instruments de physique» (SIP) տարածքում, գիտական գործիքներ արտադրող շենքերի համալիրը ստացել է «Bâtiment d' art contemporain» (Bac) անվանումը։ Այստեղ է նաև գտնվում «Ժամանակակից արվեստի կենտրոն» (CAC) գեղարվեստական պատկերասրահը, որը 2010 թվականից ասոցացվում է Ժամանակակից Լուսանկարչական Արվեստ Կենտրոնի հետ (Centre pour l ' Image Contemporaine, CIC).

Շենքը, որտեղ այսօր գտնվում է MAMCO-ն, SIP ընկերության հարթակն էր, որը հիմնադրվել է 1862 թվականին՝ Օգյուստ դե լա Ռիվի (Auguste de la Rive) և Մարկ Տուրիի (Marc Thury) կողմից։ 1921 թվականին ներտաշիչ շաղափահաստոցի մշակման շնորհիվ, որը թույլ է տվել արտադրել հաստոցներ և սարքավորումներ մինչև միլիմետրի հազարերորդ մասի ճշգրտությամբ, SIP-ը զգալի ներդրում է ունեցել գիտական սարքավորումների մեխանիկական արտադրության մեջ՝ հաստատուն պահին ընկերությունը զգալի տեղ է զբաղեցրել մեքենաշինության համաշխարհային շուկայում։ Տնտեսական խնդիրների պատճառով, 1983 թվականին SIP ընկերությունը վաճառել է գործարանի շենքը, որը հետաքրքրել է արվեստագետներին և արվեստասերներին։ Արդյունքում՝ 1987 թվականին, Ժնև քաղաքի իշխանությունները ձեռք են բերել տվյալ անշարժ գույքի մի մասը, որպեսզի քաղաքի կենտրոնում ստեղծեն ցուցահանդեսների համար տարածք։ Շենքի ճարտարապետությունը զգալի փոփոխությունների չի ենթարկվել ոչ միայն ֆինանսական պատճառով, այլ նաև այն պատճառով, որ Բեռնարդը ցանկանում էր առավելագույնս պահպանել իրական արդյունաբերական տարածքը։

Արվեստի և տարածության «դեսակրալիզացման» գաղափարի շրջանակներում, որտեղ այն ներկայացված է, MAMCO-ի պաշտոնական բացումից դեռ երեք ամիս առաջ՝ 1994 թվականին, նրա տարածքում կազմակերպվել էր «Le Musée est dans l’Escalier» ժամանակավոր ցուցահանդեսը։ Որպես ցուցահանդեսի տարածք օգտագործվել է նույնիսկ սանդուղքը։

Հավաքածու խմբագրել

Վերջին 20 տարվա ընթացքում MAMCO-ն անցկացրել է ավելի քան վեց հարյուր ցուցահանդես։ Թանգարանն ունի նաև մշտական հավաքածու։ Այն բաղկացած է ժամանակակից արվեստի 2000 աշխատանքներից, որոնք ներկայացված են չորս հարկերում՝ 3500մ² ընդհանուր ցուցահանդեսային տարածքում։ Առաջին հարկը նվիրված է 1990-2000 թվակականների արվեստին, երկրորդ հարկը՝ 1980-1990-ականներին ստեղծված աշխատանքներին, երրորդ հարկը ներառում է XX դարի կեսերի աշխատանքներ (1960-1970-ական թվականների արվեստ), չորրորդ հարկը նախատեսված է հատուկ ժամանակավոր ցուցահանդեսների համար, որոնք անցկացվում են մոտավորապես չորս ամիսը մեկ։ Ի թիվս այլոց, թանգարանում կան նաև Սիա Արմաջանի («Dictionary for Building», 1974-1975) և Մարտին Կիպպենբերգերի (Moma’s Project avec des œuvres de Lukas Baumewerd, Hubert Kiecol, Christopher Wool, Michael Krebber, Ulrich Strothjohann) աշխատանքները։ Առանձին ցուցադրված է բնակարանը («L’Appartement»), որտեղ 1975-1991 թվականներին ապրել և աշխատել է արվեստաբան Գիսլեն Մոլլե-Վիեվիլը (Ghislain Mollet-Viéville, ծնվ. 1945)։

Բեռնարդն առաջարկել է չհետևել ցուցահանդեսների կազմակերպման ժամանակագրական և անհատական մոտեցմանը։ Իր ղեկավարության ավելի քան 20 տարիների ընթացքում նա մշակել է ուղեցույցներ, որոնք թանգարանը փորձում է պահպանել առ այսօր, մասնավորապես, Բեռնարդը ցանկացել է ավելի սերտ կապ ստեղծել թանգարանային աշխատանքների և այցելուների միջև, նաև ցանկացել է ընդգծել կապը աշխատանքների մեջ։ Նրա պատկերացմամբ, թանգարանն ավելի շուտ տուն է (մտերիմ վայր), քան հանրային վայր։

Իր հիմնադրումից ի վեր MAMCO-ն հրապարակել է ժամանակակից արվեստի տպագիր աշխատանքների մի ամբողջ շարք, փորձելով նպաստել այս երևույթի ուսումնասիրությանը։ Թանգարանն աջակցում է ինչպես անհատ նկարիչների նախագծերը, այնպես էլ ժամանակակից արվեստագիտության և պատմության վերաբերյալ աշխատանքները։ MAMCO թանգարանը և նրա ժամանակակից արվեստի հավաքածուն ընդգրկված են Շվեյցարիայի ազգային նշանակության մշակութային արժեքների գույքացուցակում (բարձր «Ա» կատեգորիա)։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություն խմբագրել

  1. 1,0 1,1 Swiss GLAM Inventory, 16 September 2016 — 2016.
  2. Олег Леонидович Лейкинд, Кирилл Васильевич Махров Художники русского зарубежья 1917-1939: Биографический словаря. — Нотабене, 1999. — С. 549. — 728 с. — ISBN 9785871701102
  3. Михаил Юрьевич Герман Парижская школа. — Слово, 2003. — С. 137. — 276 с.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Ժամանակակից արվեստի թանգարան (MAMCO)». geneve.com (ռուսերեն). Geneva Tourism. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  • «Mamco, Musée d'art moderne et contemporain». museum.de (գերմաներեն). Uwe Strauch. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժամանակակից արվեստի թանգարան (Ժնև)» հոդվածին։