Ժակ Լյուսյեն Ժան Դելոր (ֆր.՝ Jacques Lucien Jean Delors, հուլիսի 20, 1925(1925-07-20)[3][4][5][…], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ[1] - դեկտեմբերի 27, 2023(2023-12-27)[6][1], Փարիզի 5-րդ շրջան, Փարիզ[7][8][1]), ֆրանսիացի և եվրոպացի քաղաքական գործիչ։

Ժակ Դելոր
ֆր.՝ Jacques Delors[2]
 
Կուսակցություն՝ Սոցիալիստական կուսակցություն
Կրթություն՝ Paris Faculty of Law and Economics?, Q3268594? և Վոլտերի լիցեյ
Մասնագիտություն՝ տնտեսագետ, քաղաքական գործիչ, արհմիութենական գործիչ, բանկիր, պաշտոնյա և քաղաքապետ
Դավանանք ռոմանական կաթոլիկ
Ծննդյան օր հուլիսի 20, 1925(1925-07-20)[3][4][5][…]
Ծննդավայր Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ[1]
Վախճանի օր դեկտեմբերի 27, 2023(2023-12-27)[6][1] (98 տարեկան)
Վախճանի վայր Փարիզի 5-րդ շրջան, Փարիզ[7][8][1]
Թաղված Q110359740?[9]
Քաղաքացիություն  Ֆրանսիա[8]
Ի ծնե անուն ֆր.՝ Jacques Lucien Jean Delors[1]
Հայր Pablo valencia?[10]
Մայր La mou?[10]
Զավակներ Martine Aubry?[8] և Jean-Paul Delors?
 
Պարգևներ
«Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվո նշանի I աստիճանի մեծ խաչ Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա[16] Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ[16] «Գերմանիայի Դաշնային Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ վաստակի խաչ Մարիայի երկրի խաչի առաջին կարգի շքանշան Հունգարիային մատուցած ծառայությունների շքանշանի Մեծ խաչ Կաթոլիկ Իզաբելի շքանշանի մեծ խաչ[12] Լեհաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար շքանշանի Մեծ խաչի ասպետ Դոմ Հենրի մանկան մեծ խաչ[14] Քրիստոսի զինվորական շքանշանի մեծ խաչ[14] Պերի արևի օդենի մեծ խաչ
Կարլ Մեծի միջազգային շքանշան[11]
«Վաստակների համար» բավարիական շքանշան

Էրնստ Ռյոյտերի մեդալ

Էրազմի պարգև

Աստուրիական արքայադուստրի մրցանակ միջազգային համագործակցության համար

Չորս ազատությունների մրցանակ - ազատության մեդալ

Հանս Բյոքլերի մրցանակ

Ռոբերտ Շումանի մրցանակ

Լեոնարդո մրցանակ

Կատալոնիայի միջազգային մրցանակ

Համաշխարհային տնտեսական մրացանկ

Եվրոպայի պատվավոր քաղաքացի

[13]

Պորտուի համալսարանի պատվավոր դոկտոր

Լուվենի կաթոլիկ համալսարանի պատվավոր դոկտոր

Սալամանկայի համալսարանի պատվավոր դոկտոր

[15]

Կեյոյի համալսարանի պատվավոր դոկտոր

honorary doctor of the Catholic University of Paris?

German citizenship price?

«Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասին մատուցած ծառայությունների համար» շքանշան և

National tribute?

[17]

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և Բանկային ծառայողների պատրաստման բարձրագույն դպրոցը։ Իր մասնագիտական գործունեությունը սկսել է Ֆրանսիայի բանկում, որտեղ աշխատել է 1945-ից մինչև 1962 թվականը և անցել է մեծ ճանապարհ, աշխատելով որպես պարզ ծառայող և հասնելով մինչև ղեկավար պաշտոնի։ Բանկի աշխատանքը համատեղում էր Ֆրանսիայի խոշորագույն համալսարաններում ակտիվ հետազոտական գործունեությամբ զբաղվելու հետ։ 1962-1973 թվականներին պետական ապարատում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ, 1973-1979 թվականներին՝ Ֆրանսիայի բանկի խորհրդի անդամ (վարչության)։

Որպես Ֆրանսիական կոնֆեդերացիա քրիստոնեական աշխատավորների պրոֆմիության անդամ ձախ կաթոլիկների հետ միասին մասնակցել է նրա տարանջատմանը և Աշխատանքի ֆրանսիական ժողովրդավարական կոնֆեդերացիայի ստեղծմանը։ Նաև եղել է Ֆրանսիայի վարչապետ Շաբան Դելմասի տնտեսական խորհրդականը։ 1973 թվականին ընդունվել է Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցություն, 1976-1981 թվականներին՝ կուսակցության արտաքին տնտեսական հարցերի ղեկավարության պատասխանատու։

1979-1981 թվականներին Եվրախորհրդարանի պատգամավոր։ Պիեռ Մորուանի կառավարությունում Էկոնոմիկայի և ֆինանսների նախարար (1981-1984)։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ (1985-1995)։ Նրա անվան հետ է կապված եվրոպական ինտեգրման նոր փուլ։ 1985 թվականին նրա ղեկավարությամբ մշակված «1992 Ծրագիրը» թույլ է տվել Եվրոպական միությանը ձեռնամուխ լինել ստեղծելու միասնական ներքին շուկա, 1986 թվականին ընդունված Միասնական եվրոպական ակտն էապես փոխեց համայնքների ինստիտուցիոնալ կառուցվածքը և  նրանց որոշումների կայացման գործընթացը, Դելորի հայտնի պլանը թույլ է տվել եվրոպացիներին լուծել պատմական մասշտաբի խնդիրները՝ միասնական եվրոպական արժույթի ստեղծումը։

Այս պահին հանդիսանում է «Մեր Եվրոպա» ասոցիացիայի նախագահ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի   XXI-րդ դարում կրթության խնդիրներին նվիրված Միջազգային հանձնաժողովի նախագահ։

Ժակ Դելորը  եվրոպական արժութային-ֆինանսական ինտեգրման հարցերով մի քանի հարյուր գիտական և հրապարակախոսական հոդվածների հեղինակ է։ Նրա հուշերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով և Եվրոպայի պատմության, տեսության և պրակտիկայի ինտեգրման գործընթացների բնագավառի հետազոտողների համար հանդիսանում են թանկարժեք աղբյուր։

Նրա դուստրը` Մարտին Օբրին, Լիլի քաղաքապետն է Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության նախկին առաջին քարտուղարը։

Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի Գիտական խորհրդի 1998 թվականի ապրիլի 27-ի որոշմամբ,  միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ներկայացմամբ, պրոֆեսոր Ժակ Դելորին շնորհվել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի Պատվավոր դոկտորի կոչում[18]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Fichier des personnes décédées
  2. Bibliothèque nationale de France Record #11899417j // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  5. 5,0 5,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
  6. 6,0 6,1 6,2 Portugal R. e. T. d. Morreu Jacques Delors, ex-presidente da Comissão Europeia (порт.) — 2023.
  7. 7,0 7,1 7,2 Jacques Delors, figure de la construction européenne, est mort à l'âge de 98 ans - France Bleu (ֆր.) — 2023.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  9. https://www.landrucimetieres.fr/spip/spip.php?article6595
  10. 10,0 10,1 Pas L. v. Genealogics — 2003.
  11. Der Karlspreisträger 1992 Jacques Delors (գերմ.)
  12. Real Decreto 1316/1985, de 24 de julio, por el que se concede la Gran Cruz de la Orden de Isabel la Católica al señor Jacques Delors, Presidente de la Comisión de las Comunidades Europeas (իսպ.)Agencia Estatal Boletín Oficial del Estado, 1985. — Iss. 183. — P. 24500. — ISSN 0212-033X
  13. European Council, 25-26 June 2015CoE.
  14. 14,0 14,1 Ordens Honoríficas Portuguesas
  15. Doctorados HONORIS CAUSAUniversity of Salamanca.
  16. 16,0 16,1 Décret du 2 avril 1999 portant promotion et nomination (ֆր.) // Journal officiel de la République française — 1999. — Iss. 80. — ISSN 0242-6773
  17. Emmanuel Macron présidera une cérémonie d’hommage national à Jacques Delors le 5 janvierLe Monde, 2023.
  18. Делор, Жак — Почетный доктор СПбГУ 1998 года — Санкт-Петербургский государственный университет

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժակ Դելոր» հոդվածին։