Ժաիր Մարինյո

բրազիլացի ֆուտբոլիստ

Ժաիր Մարինյո (բրազ.-պորտ.՝ Jair Marinho de Oliveira, հուլիսի 17, 1936(1936-07-17), Santo Antônio de Pádua, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա - մարտի 7, 2020(2020-03-07)[1], Նիտերոյ, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[2]), բրազիլացի ֆուտբոլիստ, 1962 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն։

Ժաիր Մարինյո
պորտ.՝ Jair Marinho de Oliveira
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 17, 1936(1936-07-17)
Ծննդավայր Santo Antônio de Pádua, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Մահվան ամսաթիվ մարտի 7, 2020(2020-03-07)[1] (83 տարեկան)
Մահվան վայր Նիտերոյ, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Հասակ 173 սանտիմետր
Քաշ 71 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Կարիերա

խմբագրել

Ժաիր Մարինյոն կարիերան սկսել է 1956 թվականին, «Ֆլումինենսե» ակումբում և այդ ակումբում հանդես է եկել 7 տարի` անցկացնելով 258 հանդիպում և խփելով մեկ գոլ։ «Ֆլու»-ի հետ նա հաղթել է Ռիո դե Ժանեյրոյի նահանգի մեկ առաջնություն և Ռիո Սան Պաուլուի երկու մրցախաղ։ Այնուհետև խաղացել է «Պորտուգեզու Դեսպորտոսում», «Կորինթիանս-ում», «Վասկո դա Գամա» և «Կամպու Գրանդի» ակումբներում։

1961-1962 թվականներին Ժաիր Մարինյոն խաղացել է Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։ 1961 թվականին հավաքականի հետ հաղթել է Օ'Հիգգինսի և Օսվալդո Կրուզի գավաթները, իսկ 1962 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն, չնայած որ չի մասնակցել մրցաշարի ոչ մի խաղի. նրա տեղը զբաղեցրել է Ջալմա Սանտոսը։

Ավարտելով ֆուտբոլիստի կարիերան` Ժաիրն աշխատել է Ռիու-Գրանդիի ֆուտբոլային դպրոցում։

Անձնական կյանք

խմբագրել

Ամուսնացած է եղել, ունեցել է 4 երեխա և 3 թոռ։

Նվաճումներ

խմբագրել
  • Ռիո Սան Պաուլու մրցաշարի չեմպիոն. 1957, 1960
  • Ռիո դե Ժանեյրո նահանգի չեմպիոն. 1959
  • Օ'Հիգգինսի գավաթի գավաթակիր. 1961
  • Օսվալդո Կրուզի գավաթի գավաթակիր. 1961
  • Ֆուտբոլի աշխարհի առաջնություն. 1962

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Morre Jair Marinho, ídolo do Fluminense e campeão mundial pela seleção brasileira em 1962 (порт.)
  2. «Morre Jair Marinho». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 11-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել