Թենեսի Ուիլյամս

(Վերահղված է Թ. Ուիլյամսից)

Թենեսի Ուիլյամս (իսկական ունունը՝ Թոմաս Լանիր Ուիլյամս III (անգլ.՝ Thomas Lanier "Tennessee" Williams III); մարտի 26, 1911(1911-03-26)[2][3][3][…], Columbus, Միսսիսիպի, ԱՄՆ[4] - փետրվարի 25, 1983(1983-02-25)[2][3][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5][6][4]), ամերիկացի դրամատուրգ։ Սովորել է Միսսուրիի և Այովայի համալսարաններում։ Իրականության քննադատական ընկալումը («Ապակե գազանանոցը», 1945), օտար շրջապատում մեռնող հերոսների նկատմամբ կարեկցանքը («Ցանկություն» տրամվայը», 1947, «Օրփեոսը իջնում է դժոխք», 1955) Ուիլյամսի պիեսների ուժեղ կողմն են։

Թենեսի Ուիլյամս
անգլ.՝ Tennessee Williams
Ծննդյան անունանգլ.՝ Thomas Lanier Williams[1]
Ծնվել էմարտի 26, 1911(1911-03-26)[2][3][3][…]
ԾննդավայրColumbus, Միսսիսիպի, ԱՄՆ[4]
Վախճանվել էփետրվարի 25, 1983(1983-02-25)[2][3][3][…] (71 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5][6][4]
ԳերեզմանCalvary Cemetery
Մասնագիտությունդրամատուրգ, վիպասան, սցենարիստ, բանաստեղծ և գրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԱյովայի համալսարան, Վաշինգտոնի համալսարան Սենտ Լուիսում, Միսուրիի համալսարան, Նոր Դպրոց, University City High School? և Soldan International Studies High School?
Ժանրերspoken drama?
Ուշագրավ աշխատանքներThe Glass Menagerie?, Տրամվայ «Ցանկություն», The Rose Tattoo? և Cat on a Hot Tin Roof?
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԱշխատավայրՆոր Դպրոց
Պարգևներ
Изображение автографа
 Tennessee Williams Վիքիպահեստում

Նատուրալիզմի, մոդեռնիզմի և ժամանակակից փիլիսոփայության մեջ իդեալիստական ուղղությունների ազդեցությունն են կրում «Իգուանի գիշերը» (1961) դրաման, «Հրեշային երկիր» (1970) ժողովածուի պիեսները և այլ գործեր։ «Պլաստիկ թատրոնի» իր ըմբռնումներին համապատասխան՝ Ուիլյամսը գլխավոր դերը հատկացնում է ո՛չ գրական միջոցներին, այլ՝ դեկորացիաներին, միզանսցեններին, լուսային ու երաժշտական էֆեկտներին։

Ուիլյամսի պատմվածքները («Ութ օրինավոր մոլագար կանայք», 1974, ժող․) թեմատիկայով և գեղարվեստորեն մոտ են իր դրամատուրգիային։

Կյանքը

խմբագրել

Թենեսի Ուիլյամսը ծնվել է մարտի 26-ին Միսսիսիպի նահանգի Կոլումբուս քաղաքում։ Նախքան Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը Ուիլյամսների ընտանիքը տեղափոխվում է Սենթ Լուիս, ուր ապագա դրամատուրգի հայրը շահութաբեր պաշտոն է ստանձնում կոշիկի միջազգային ընկերությունում։ Գործնական ու հաջողակ հոր համար, որը կյանքը չէր պատկերացնում առանց աղմկոտ հավաքույթների, հանդուգն ու վտանգավոր ձեռնարկումների, խորթ էին ինքնամփոփ որդու հակումները։ Եվ 1932 թվականին հոր պահանջով 21-ամյա Թոմասը թողնում է համալսարանը և աշխատանքի անցնում կոշիկի ֆիրմայում։ Սակայն երեք տարի անց հեռանում է ֆիրմայից՝ վերջնականապես կապերը խզելով ընտանիքի հետ, կրկին ընդունվում է համալսարան։

Պիեսներ սկսում է գրել Հենրիկ Իբսենի «Ուրվականների» ներկայացման ազդեցությամբ։ 1935 թվականին նրա «Կահիրե՜, Շանհա՜յ, Բոմբե՜յ» կատակերգությունը հաջողությամբ բեմադրվում է Մեմֆիսում։ Ուիլյամսը մասնակցում է «Սենթ-լուիսյան կատակերգիչներ» ավանգարդիստական թատերախմբի աշխատանքներին։ 1937-ին, կարիքից դրդված, թողնում է ուսումը, սակայն մեկ տարի անց նրան արվեստների բակալավրի կոչում է շնորհվում։ Երիտասարդ մտավորականի համար հաջորդ տարիները նշանավորվում են ծանր զրկանքներով ու դեգերումներով։ Լինում է Չիկագոյում, Նյու Օռլեանում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Կալիֆոռնիայի եւ Ջորջիայի տարբեր քաղաքներում։

Ծանր կենսապայմանները չեն ընկճում Ուիլյամսին։ Աշխատում է որպես մատուցող, թատրոնի տոմսավաճառ, վերելակավար։ Միաժամանակ մասնակցում է գրական տարբեր մրցույթների, ստեղծագործում տարբեր ժանրերում։ 1937 թվականին «Սենթ-լուիսյան կատակերգիչները» ներկայացնում են նրա առաջին մեծ պիեսը՝ «Ճրագներ դեպի արևը», որը պատմում էր Ալաբամայի հանքագործների մասին։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թենեսի Ուիլյամս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։