Թևան Պողոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Թևան Ժիրայրի Պողոսյան (դեկտեմբերի 2, 1972[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր (անկուսակցական)[2], գինեգործ[3]։
Թևան Պողոսյան | |||
| |||
---|---|---|---|
2012, հոկտեմբերի 5 - չի ավարտել | |||
Կուսակցություն՝ | անկուսակցական | ||
Կրթություն՝ | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան Հայաստանի ամերիկյան համալսարան | ||
Գիտական աստիճան՝ | Ճարտարագիտության մագիստրոս Արվեստների մագիստրոս | ||
Մասնագիտություն՝ | Ճարտարագետ-սիստեմատեխնիկ | ||
Ազգություն | հայ | ||
Դավանանք | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ծննդյան օր | դեկտեմբերի 2, 1972[1] (52 տարեկան) | ||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Քաղաքացիություն | ![]() | ||
Զավակներ | 5 զավակ | ||
Պարգևներ |
«ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական մեդալ, «Մխիթար Գոշի մեդալ» |
Հայաստանի Նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդական։
Կենսագրություն
խմբագրելԹևան Պողոսյանը ծնվել է 1972 թվականի դեկտեմբերի 2-ին Հայկական ԽՍՀ-ի մայրաքաղաք Երևանում։ Միջնակարգ կրթություն ստանալուց հետո 1996 թվականին ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ներկայումս՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան) համակարգչային տեխնոլոգիաների ֆակուլտետը։
Ստացել է ճարտարագետ-սիստեմատեխնիկի որակավորում, ունի Ճարտարագիտության մագիստրոսի գիտական աստիճան։ 1996 թվականին ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։
1996-1997 թվականներին եղել է Հայաստանի կենտրոնական բանկի վաճառքի և պահուստների վարչության մասնագետ, իսկ 1997 թվականից՝ Հայաստանի կենտրոնական բանկի հաշվեկշռի վերլուծության եւ մեթոդաբանության բաժնի պետը։
1997-1999 թվականներին Թևան Պողոսյանը աշխատել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում՝ Վաշինգտոնում տեղակայված Ամերիկայի Միացյալ Նահանգներում ԼՂՀ հանրային գործերի գրասենյակի տնօրեն։
1999-2000 թվականներին՝ «Հովնանյան ինտերնեյշնլ» ՍՊԸ մարկետինգի և վաճառքի բաժնի ղեկավար։ 2000-2012 թվականներին եղել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրենը։
2001-2012 թվականներին Թևան Պողոսյանը եղել է Հայկական ատլանտյան ասոցիացիայի գործադիր տնօրենը։ Սրան զուգահեռ՝ 2002 թվականից դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում։
2012 թվականի հոկտեմբերի 5-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Ժառանգություն» կուսակցությունից։ 2018 թվականից Հայաստանի Նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդականն է։
Պարգևներ
խմբագրել- Պարգևատրվել է «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական մեդալով (2012 թվական, Պաշտպանության Նախարարություն)։
- 2020 թվականի սեպտեմբերի 1-ին պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով[4]։
Անձնական կյանք
խմբագրելԱմուսնացած է, ունի հինգ զավակ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1140&lang=eng
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ Խչոյան, Անի. «Թեւան Պողոսյանի գինիները՝ 100 հատ «Ադրինե»-ից մինչեւ 5 000 «Մունք»». Mediamax.am. Մեդիամաքս. Վերցված է 2023 թ․ մարտի 28-ին.
- ↑ ««2016-ին հրաժարվել եմ, հիմա ընդունում եմ»․ Թևան Պողոսյանը «Մխիթար Գոշ» մեդալ է ստացել». armeniasputnik.am. 17:46 01.09.2020.