Թրոնդենեսի եկեղեցի
Թրոնդենեսի եկեղեցի (նորվ.՝ Trondenes kirke), միջնադարյան ամենահյուսիսային եկեղեցին աշխարհում։ Գտնվում է Նորվեգիայի Թրոմս ֆյուլքեի Հարսթադ կոմունայի Թրոնդենես բնակավայրում։ Այն նաև հանդիսանում է աշխարհում պահպանված ամենահյուսիսային միջնադարյան կառույցը։ Եկեղեցին պատկանում է Նորդ-Հալոգլանդ թեմին[1]։
Թրոնդենեսի եկեղեցի
| |
Տեղադրություն | Թրոմս, Հարսթադ, Թրոնդենես |
---|---|
Երկիր | Նորվեգիա |
Կրոնադավանանք | Լյութերականություն |
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | Գործող |
Կառուցման սկիզբ | 11-րդ դար |
Կառուցման ավարտ | 1435թ. |
Շինանյութ | Քար |
Չնայած ընդունված է եկեղեցին թվագրել 11-րդ դարով, սակայն շինարարությունը ավարտվել է միայն 1435 թվականին։ Համեմատած Նորվեգիայի հյուսիսում գտնվող մյուս 10 միջնադարյան քարե եկեղեցիների՝ Տրոնդենեսի եկեղեցին պահպանվել է գրեթե իր նախնական տեսքով[2]։
Եկեղեցու նավի երկարությունը 22,6 մետր է, իսկ խորանին՝ 13,5 մետր, ինչը այն դարձնում է նորվեգական միջնադարյան գյուղական ամենամեծ եկեղեցին։ Ուշ միջնադարում այն հանդիսացել է Հյուսիսային Նորվեգիայի գլխավոր եկեղեցին[2]։
Եկեղեցին հայտնի է նաև իր սրբապատկերներով, որոնցից մեկը նկարել է գերմանացի նկարիչ Բերնթ Նոտկեն։ Եկեղեցում տեղադրված է 18-րդ դարի երգեհոն[2]։
Եկեղեցու հարևանությամբ գտնվում են մեկ այլ միջնադարյան եկեղեցու ավերակներ։ Նախկինում եկեղեցուն կից եղել է նաև զանգակատուն, սակայն չի պահպանվել։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Trondenes kirke. (նորվեգերեն)
- ↑ 2,0 2,1 2,2 Om Trondenes kirke> (նորվեգերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թրոնդենեսի եկեղեցի» հոդվածին։ |