Թրոլդհաուգեն
Թրոլդհաուգեն (նորվ.՝ Troldhaugen, թարգմ.՝ Տրոլների բլուր), նորվեգացի կոմպոզիտոր Էդվարդ Գրիգի առանձնատունը, որը գտնվում է կոմպոզիտորի հայրենի Բերգեն քաղաքի մոտ։ Գրիգը և իր կինը թաղվել են տան մոտ գտնվող բլրի վրա։ Առանձնատունը, կալվածքները ներկայումս հանդիսանում են Գրիգի թանգարանի մաս[1][2][3][4]։
Տրոլդհաուգեն | |
---|---|
Տեսակ | artist's-home museum? և երաժշտական թանգարան |
Երկիր | Նորվեգիա |
Տեղագրություն | Բերգեն |
Վայր | Բերգեն |
Մասն է | KODE Art museums and composer homes? |
Ժանր | վիկտորյան |
Պատկանում է | Բերգենի քաղաքային իշխանությանը |
Հիմնադիր | Էդվարդ Գրիգ |
Կայք | kodebergen.no/museene/troldhaugen(նորվ.) |
Գրիգը հաճախ իր տունը անվանում էր իր լավագույն ստեղծագործություն, որի շինարարությանը անձամբ մասնակցել է։ Շինությունը նախագծվել է կոմպոզիտորի զարմիկ, տաղանդավոր ճարտարապետ Շակոմ Բուլեմի կողմից։ Առանձնատունը կառուցվել է այն ժամանակների համար մոդայիկ վիկտորյան ոճով՝ ծածկապատշգամբով և աշտարակով։ Աշտարակի ծայրին ամրացվել է դրոշակիր, որի վրա տեղադրվել է Նորվեգիայի դրոշը, ինչը նշանակում էր, որ Գրիգը տանն է եղել։ Մեծ պատուհանները հնարավորություն են ընձեռել ըմբոշխնել գեղեցիկ բնությամբ նույնիսկ տան ներսից, ինչպես նաև առանձնատունը դարձրել են լուսավոր։ 4 մետր բարձրությամբ առաստաղներով սենյակները, հարմարավետ կահույքը և պատուհաններից բացվող հրաշալի տեսարանները հնարավորություն են տալիս այցելուներին իրենց զգալ հարմարավետ և ստանալ դրական լիցքեր։ Առաջին հարկը բաց է այցելուների համար և ներառում է հիշատակի սենյակը, հյուրասենյակը, ճաշասենյակը և ծածկապատշգամբը[1][2][4]։
Առանձնատնից քիչ հեռու Գրիգը կառուցել է փոքրիկ խրճիթ, որը առավել հայտնի է Կոմպոզիտորի խրճիթ անունով։ Այնտեղ նա առանձնանում էր և ստեղծագործում[2][4]։
1985 թվականին առանձնատնից ոչ շատ հեռու կառուցվեց Թրոլդհաուգեն համերգասրահը, որի մուտքի մոտ տեղադրված է Գրիգի «Ինգեբրիգտա Վիկա» ստեղծագործությանը նվիրված հուշարձան։ Յուրաքանչյուր տարի համերգասրահում կազմակերպվում է դասական երաժշտությանը նվիրված շուրջ 300 համերգ։
Թանգարանի նոր շենքը կառուցվել է 1995 թվականին։ Այնտեղ 2007 թվականին բացվեց ցուցահանդես նվիրված հայտնի կոմպոզիտորի ստեղծագործական և անձնական կյանքին։ Տարածքում է գտնվում նաև վարչական շինությունը, հուշանվերների խանութը, համերգասրահը, Կոմպոզիտորի խրճիթը, ինչպես նաև նրա ու իր կնոջ գերեզմանը։
Պատկերասրահ
խմբագրել-
Գրիգի և իր կնոջ գերեզմանը Տրոլդհաուգենում
-
Տրոլդհաուգեն
-
Տրոլդհաուգենի համերգասրահը
Գրականություն
խմբագրել- Torsteinson, Sigmund (1978) Femti ar med Troldhaugen: Glimt fra museumstiden 1928-1978 (Gyldendal)
- Torsteinson, Sigmund (1960) Troldhaugen med en kort biografi om Edvard Grieg (John Grieg)
- Kayser, Audun (1980) Troldhaugen: Nina and Edvard Griegs home (John Grieg)
- Nordhagen, Per Jonas (1992) Bergen Guide & Handbook (Bergensia-forlaget) ISBN 82-91104-01-8
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Էդվարդ Գրիգի կենսագրույթունը Բրիտանիկա հանրագիտարանում: (անգլերեն)
- ↑ 2,0 2,1 2,2 «Թանգարանի պաշտոնական կայքի տեղեկատվական նյութեր։». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ Дом-музей Эдварда Грига Тролльхауген. Արխիվացված 2016-12-12 Wayback Machine (ռուսերեն)
- ↑ 4,0 4,1 4,2 Эдвард Хагеруп Григ /биография/. (ռուսերեն)
Արտաքին հղումներ
խմբագրել- Թրոլդհաուգենի պաշտոնական կայք: (նորվեգերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թրոլդհաուգեն» հոդվածին։ |