Գրիգի համերգասրահ (նորվ.՝ Grieghallen), համերգասրահ Նորվեգիայի Բերգեն քաղաքի մոտ՝ Տրոլդհաուգեն թանգարանի հարևանությամբ։ Հայտնի է նաև որպես «Grieghallen»: Հիմնադրվել է ի պատիվ հայտնի նորվեգացի կոմպոզիտոր Էդվարդ Գրիգի։ Համերգասրահը ունի 1500 նստատեղ։

Գրիգի համերգասրահի շենքը

Շինությունը նախագծվել է դանիացի ճարտարապետ Կնուդ Մունկի կողմից, ով հաղթել էր նախագծային մրցույթը 1965 թվականին։ Շինարարության ավարտից հետո՝ 1978 թվականից այն հանդիսանում է Բերգենի ֆիլարմոնիկ նվագախմբի տունը։ 1986 թվականին այստեղ տեղի է ունեցել Եվրատեսիլ երգի մրցույթը։ Յուրաքանչյուր տարի համերգասրահում կազմակերպվում է փողային նվագախմբերի մրցույթ (անգլ.՝ Norwegian Brass Band Championship):

1978 թվականին Grieghallen-ը արժանացել է Betongtavlen ճարտարապետական մրցանակի։

Համերգասրահը հայտնի է նաև իր ձայնագրման սրահով, հատկապես Բլեք մետալի սիրահարների շրջանում։ Այնտեղ ձայնագրվել են տվյալ երաժշտական ժանրի մի քանի ալբոմներ, այդ թվում՝ նորվեգական մի քանի հայտնի խմբերի ալբոմներ։

Արտաքին հղումներ

խմբագրել
  • www.grieghallen.no
  • «Knud Munk (DK), Grieghallen, 1965-1978» (PDF) (նորվեգերեն). Docomomo Norge. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 25-ին.