Թրթնջուկ ճնճղուկի

բույսերի տեսակ
Թրթնջուկ ճնճղուկի
Թրթնջուկ ճնճղուկի
Թրթնջուկ ճնճղուկի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Հնդկացորենազգիներ (Polygonaceae)
Ենթաընտանիք Հնդկացորենայիններ (Polygonoideae)
Տրիբա Rumiceae
Ցեղ Ավելուկ (Rumex)
Տեսակ Թրթնջուկ ճնճղուկի (R. acetosella)
Միջազգային անվանում
Rumex acetosella

Թրթնջուկ ճնճղուկի (լատին․՝ Rumex acetosella), մատիտեղազգիների ընտանիքի երկշաքիլավոր, ծլարմատավոր մոլախոտ։ Սերմից կամ արմատահատվածի բողբոջից գարնանաը ծլած բույսը առաջին իսկ տարում տալիս է լավ ճյուղավորված արմատների համակարգ, որոնց ցրուկների բողբոջներից հենց նույն աշնանը կարող են առաջանալնոր բույսեր։ Վերգետնյա օրգանները հիմնականում առաջանում են հողի մակերեսին շատ մոտ գտնվող արմատածիլների պտղաբերող բողբոջներից։ Ավելի խորը գտնվող՝ երկրորդային ու երրորդային ծլարմատները այդ հնարավորությունից զրկվում են։ Արդեն երկրորդ տարվա հասուն բույսը ունենում է հարկային դասավորությամբ բարդ արմատահամակարգ և բազմաթիվ աճող ու պտղաբերող, քնած ու պահեստային բողբոջներ։ Ծաղկակիր ցողուննեը կարող են առաջանալ բույսի աճման առաջին տարվանից, եթե ծիլերն առաջանում են գարնանը։ Աշնանը ծլած բույսը նույն տարում առաջացնում է տերևայն վարդակ և միայն հաջորդ տարվանից՝ ցողուններ։ Ցողունները ուղղականգուն են, ճյուղավորվող, մերկ։ Նրանց բարձրությունը հասնում է մինչև 55 սմ։ Տերևները նիզակաձև են, կոթունավոր։ Ծաղկափթթությունը ցանցառ հուրան է։ Սերմը եռակող, փայլուն, դարչնագույն պտուղ։

Տարածում խմբագրել

Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Ամերիկայում, Ավստրալիայում, ՍՍՀՄ եվրոպական մասոմ, Միջին Ասիայում, Սիբիրում, Կովկասում։ ՀՍՍՀ լեռնային բարձր և անտառատափաստանային գոտիներում աղբոտում է հացահատիկային և շարահեր բույսերի ցանքերը, արոտներն ու մարգագետինները։

Գրականություն խմբագրել

  • Ռ. Ա. Կարապետյան - Հայաստանում տարածված մոլախոտերի ատլաս, «լույս» հրատարակչություն, Երևան - 1980 թվականի։

Պատկերասրահ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թրթնջուկ ճնճղուկի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թրթնջուկ ճնճղուկի» հոդվածին։