Թո պալատ (ֆր.՝ Palais du Tau), պալատ Ֆրանսիայի Ռեյմս քաղաքում, Ռեյմսի արքեպիսկոպոսության պատմական նստավայրը։ Պալատի պատմությունը անխզելիորեն կապված է ֆրանսիական միապետության հետ, քանի որ շատ թագավորներ թագադրվել են պալատին կից Ռեյմսի տաճարում։

ֆր.՝ Palais du Tau
Ժամանակակից կարգավիճակ`թանգարան
Երկիր`Ֆրանսիա Ֆրանսիա
Ճարտարապետական ոճ`բարոկկո
Քարտեզ
Քարտեզ

Պալատի տեղում արդեն մ. թ. ա. 6-7-րդ դարերում գոյություն է ունեցել հռոմեա-գալլական ոճի վիլլա, որ հետագայում անցել է Կարոլինգների արքայատոհմին։ Պալատի մասին թվագրված առաջին տեղեկությունը վերաբերում է 1131 թվականին, որից պարզվում է, որ պալատը ձևով հիշեցնում է T տառը (հունարեն` թաու), ինչից էլ ծագել է պալատի անվանումը։ Վաղ շրջանի կառույցներից շատերը չեն պահպանվել. պահպանված ամենահին կառույցը 1207 թվականին վերածվել է մատուռի։ 1498-1509 թվականների միջև ընկած ժամանակահատվածում այն վերակառուցվել է գոթիկայի ոճով, իսկ բարոկկո ոճով ներկայիս տեսքն ստացել է 1671-1710 թվականների ընթացքում Ժյուլ Արդիեն-Մանսարի և Ռոբերտ դե Կոտայի ջանքերով։ Պալատը 1914 թվականի սեպտեմբերի 19-ին վնասվել է հրդեհից և չի վերականգնվել մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը։

Պալատի գոբելանազարդ սրահներից մեկը

Պալատում կանգ են առել Ֆրանսիայի ապագա արքաները թագադրման արարողությունից առաջ։ Թագադրումից հետո պալատում սովորաբար կազմակերպվել է խնջույք։ Այդպիսի խնջույքի առաջին հիշատակումը վերաբերում է 990 թվականին, իսկ վերջինը` 1825 թվականին։

1972 թվականից պալատում գործում է Եկեղեցական խորանի թանգարանը, որտեղ ցուցադրվում են տաճարից քանդակներ, գոբելեններ, մասունքներ և այլ առարկաներ, որոնք կապված են եղել Ֆրանսիայի միապետների թագադրության հետ։

Թո պալատը Ռեյմսի տաճարի և Սեն Ռեմի աբբայության հետ 1991 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում։ Տարեկան պալատ է այցելում մոտ 100.000 այցելու։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թո պալատ» հոդվածին։