Թուրք-ավստրիական հարաբերություններ
Թուրք-ավստրիական հարաբերությունները Թուրքիայի ու Ավստրիայի և նրանց նախորդ պետությունների միջև հարաբերություններն են։
![]() | |
![]() Ավստրիա |
![]() Թուրքիա |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/43/Embassy_of_Austria_to_Turkey_%28%D0%90%D0%BC%D0%B1%D0%B0%D1%81%D0%B0%D0%B4%D0%B0_%D0%90%D1%83%D1%81%D1%82%D1%80%D0%B8%D1%98%D0%B5_%D1%83_%D0%A2%D1%83%D1%80%D1%81%D0%BA%D0%BE%D1%98%29.jpg/220px-Embassy_of_Austria_to_Turkey_%28%D0%90%D0%BC%D0%B1%D0%B0%D1%81%D0%B0%D0%B4%D0%B0_%D0%90%D1%83%D1%81%D1%82%D1%80%D0%B8%D1%98%D0%B5_%D1%83_%D0%A2%D1%83%D1%80%D1%81%D0%BA%D0%BE%D1%98%29.jpg)
Հաբսբուրգներ և Օսմաններ
խմբագրելՄիջնադարից մինչև քսաներորդ դարը ժամանակակից Ավստրիան և Թուրքիան հանդիսանում էին շատ ավելի մեծ կայսրությունների հիմնական շրջաններ։ Ավստրիան Հաբսբուրգների նստավայրն էր, իսկ Թուրքիան ղեկավարվում էր Օսմանների կողմից։ Հաբսբուրգյան և Օսմանյան պետությունները խոշոր բազմազգ պետություններ էին։ Այս հակառակորդ կայսրությունները հաճախակի պատերազմներ են ծավալում միմյանց դեմ՝ Կենտրոնական Եվրոպայի և Բալկանների մեծ մասը վերահսկելու համար։ Իր հզորության գագաթնակետին Օսմանյան կայսրությունը սպառնացել է նվաճել Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան երկու անգամ` 1529 և 1683 թվականներին։ Վիեննայում օսմանացիների երկրորդ պարտությունից և 1699-ին Թուրքական մեծ պատերազմի ավարտից հետո, Հաբսբուրգները օսմանացիներից գրավեցին Հունգարիան և Խորվաթիան։ Այս ձեռքբերումներից հետո Ավստրիան այլևս ի վիճակի չէր առաջ ընթանալ դեպի Բալկաններ, հակառակորդ Ռուսաստանի ազդեցության պատճառով. մի խոչընդոտ և վեճ, որը հայտնի է որպես Արևելյան հարց։ Մինչ Բալկաններում օսմանյան տիրապետությունը թուլանում էր, ավստրիացիները մինչև 1908թվականը չկարողացան որևէ նոր տարածք բռնակցել։ 1908 թվականին Ավստրիան հայտարարեց, որ Բոսնիա և Հերցեգովինա միացնում է իր տերության, որը մինչ այդ պատկանում էր Օսմանյան կայսրությանը (Բոսնիական ճգնաժամ)։ Այն հանգեցրեց նույնիսկ դիվանագիտական ճգնաժամի։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանը Բալկաններում մի քանի ազգերի օգնում էր, որ ապստամբեն Օսմանյան կայսրության դեմ և ստեղծեն առանձին ազգային պետություններ Բալկաններում։ Հունաստանի անկախության պատերազմի (1821–1829) և Բալկանյան պատերազմների (1912–1913) արդյունքում եղած բոլոր փոփոխություններից հետո Ավստրիական և Օսմանյան կայսրությունները այլևս սահմանակից չեն եղել միմյանց։ Սա երկուսին էլ թույլ տվեցին միանալ Քառյակ դաշինքին որպես դաշնակիցներ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Քառյակ դաշինքիի պարտությունը հանգեցնում է երկու միապետությունների փլուզմանը։
Ավստրիայի և Թուրքիայի հանրապետություններ
խմբագրելՆերկայումս Ավստրիան նորմալ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ։ Այնուամենայնիվ, կան որոշ փոքր բարդություններ։ Ավստրիան, որտեղ բնակվում է մոտավորապես 250,000 թուրքեր (Ավստրիայի բնակչության շուրջ 3%-ը), կողմ է Թուրքիայի Եվրամիությանը միանալու գործընթացի կասեցմանը։
Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը
խմբագրել2010 թվականի նոյեմբերի 10-ին երկու երկրների միջև հարաբերությունները չափազանց լարված էին այն բանից հետո, երբ Ավստրիայում Թուրքիայի դեսպանը Ավստրիայի հասարակական և քաղաքական վերնախավին մեղադրեց այլատյացության մեջ և կոչ արեց միջազգային կառույցներին Վիեննայում գտնվող գլխամասերը տեղափոխել մեկ այլ երկիր։ Ավստրիական «Ազատություն» կուսակցությունը կոչ է արել դադարեցնել դիվանագիտական հարաբերությունները և կանգնեցնել ԵՄ-ին անդամակցության բանակցությունները Անկարայի հետ։ 2017 թվականի դեկտեմբերին Թուրքիան մեղադրեց նորանշանակ Ավստրիայի կառավարությանը խտրականության և ռասիզմի մեջ, այն բանից հետո, երբ նա չի համաձայնվել Անկարան ԵՄ-ին անդամակցելուն։ Բացի այդ, Թուրքիան քննադատեց ԵՄ-ին Ավստրիայի կառավարության մոտեցումը չդատապարտելու համար։ Բացի այդ, Թուրքիայի արտգործնախարարությունը մեղադրեց նորանշանակ կառավարությանը «անազնվության» մեջ և նախազգուշացրեց, որ իրենց մոտեցումը Ավստրիային «կհանգեցնի Թուրքիայի բարեկամությունը կորցնելուն» և կհանդիպի «այն արձագանքին, որին նրանք արժանի են»[1]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելArmour, Ian D. (2007). A History of Eastern Europe 1740-1918. Hodder Arnold. ISBN 0-340-76040-0.