Թուրքիան 20-րդ դարի երկրորդ կեսին

Թուրքիան 20-րդ դարի երկրորդ կեսին գտնվում էր ծանր սոցիալ-տնտեսական վիճակում։ Ներքաղաքական կյանքում ստեղծվել էին ճգնաժամեր, իսկ քաղաքական ուժերը հաճախակի վերադասավորվում էին։ Երկրում գործում էին 30 կուսակցություններ։ Դրանցից ամենահզորը Ժողովրդավարական կուսակցությունն էր, այն իշխանության եկավ 1950 թվականին։

Թուրքիայի դրոշ

Թուրքիայի կողմնորոշումներ

խմբագրել

Նոր կառավարությունում հետընթաց ապրեց էտալիզմի քաղաքականությունը, լայն թափ ստացավ ազատ ձեռնարկատիրությունը, գյուղատնտեսության մեջ ավելացավ մասնավոր ձեռնարկատիրության մասնաբաժինը։ Թուրքիայի կողմնորոշումները 1960 թվականին ուղղվեցին դեպի արևմուտք։ Դրան նպաստել էր ԱՄՆ-ի տնտեսական աջակցությունը, ամերիկյան ֆինանսական ներդրումները, Մարշալի պլանի մեջ ընդգրկվելը։

 
ՆԱՏՕ-ի դրոշ

Թուրքիան ՆԱՏՕ-ի կազմում

խմբագրել

1952 թվականին Թուրքիան մտավ ՆԱՏՕ-ի կազմ և դարձավ նրա հենակետը ԽՍՀՄ հարավային սահմանների մոտ։ Ուժեղացավ ժողովրդավարների ազդեցությունը։ Բարձրագույն զինվորականությունը ևս Թուրքիայի քաղաքական կյանքում մեծ դեր էր խաղում։ 1960 թվականին իշխանությունն անցավ Ազգային միասնության կոմիտեի (ԱՄԿ) ձեռքը, որին նպաստեց զինվորական հեղաշրջումը։ Վարչապետ Մենդերեսը մահապատժի ենթարկվեց, իսկ նախագահ Բայարը՝ ցմահ բանտարկության։ Զինվորները հայտարարեցին իրենց հավատարիմ մնալը Աթաթուրքիայի պատգամներին։ Մեկ տարի անց ԱՄԿ-ն իշխանությունը հանձնեց սահմանադիր ժողովին ու ընդունվեց սահմանադրություն։ Հեղաշրջման ղեկավար գեներալ Գյուրսելն ընտրվեց նախագահ։ Հաստատվեցին ժողովրդավարական ազատություններ։ Ստեղծվեցին աջ և ձախ ուղղությունների նոր քաղաքական կուսակցություններ։ Գաղտնի կամ կիսագաղտնի սկսեցին գործել իսլամական ծայրահեղական կազմակերպություններ։ 1960-ական թվականներին ԽՍՀՄ-ի և մյուս սոցիալիստական երկրների հետ Թուրքիան կարգավորեց հարաբերությունները, որն արտահայտվեց համատեղ ֆինանսատնտեսական ծրագրերի իրականացմամբ։

Ներքաղաքական վիճակը Թուրքիայում

խմբագրել

1970-ական թվականներին Թուրքիայում սրվեց ներքաղաքական վիճակը։ Բարձրագույն զինվորականությունը ստեղծեց ազգային անվտանգության խորհուրդ՝ գեներալ Էվրենի գլխավորությամբ։ Այդ խորհուրդը երեք տարով իշխանությունը վերցրեց իր ձեռքը։ Դրան նպաստեց 1980 թվականի հերթական զինվորական հեղաշրջումը։ Գլխավոր նպատակն էր ժողովրդավարության համար ամուր հիմքերի ստեղծումը, որպեսզի վերջինս «կարողանա ինքն իրեն վերահսկել»։ Կրկին թույլատրվեց կուսակցությունների գործունեությունը, սակայն վերապահումներով.ստեղծվող կոսակցությունները չպետք է լինեին հին կուսակցությունների ժառանգորդները, իսկ նախ կին կուսակցական առաջնորդները չէին կարող գլխավորել նոր կուսակցությունները։ 1983 թվականին «Մայր հայրենիք» կուսակցությունը ընտրություններում հաղթեց, իսկ առաջնորդ Թովմաս Օզալը դարձավ վարչապետ։ Վերջինս իրականացրեց տնտեսության ազատականացման և շուկայական հարաբերությունների անցման քաղաքական կուրս։ Օտարերկրյա կապիտալի ներդրմանը մեծ տեղ հատկացվեց, որի համար ստեղծվեցին հարկային արտոնություններ։

 
Թուրքիան քարտեզի վրա

Թուրքիայի տնտեսական զարգացում

խմբագրել

Օզալի կառավարությունը ներքին կյանքում վարում էր իսլամամետ քաղաքականություն։ Դպրոցական ծրագրերից հանվեց Դարվինի տեսությունը։ Փոխարենը ավելացվեցին «Արաբերեն» և «Իսլամական փիլիսոփայություն» առարկաների դասաժամերը։ Ավելին՝ դպրոցներից, մզկիթներից և ուսանողական հանրակացարաններից 200 մետր հեռավորության վրա արգելվեցին ժամանցի վայրերը, արգելվեց գարեջրի գովազդումը։ Օզալի արաբամետ արտաքին քաղաքականությունը կարող էր բացել Թուրքիայի դռները իսլամական արմատականների առջև։ Նվազեցվեց Իսրայելի հետ Թուրքիայի դիվանագիտական հարաբերությունների մակարդակը։ Թուրքիան ճանաչեց Պաղեստինի անկախությունը 1988 թվականին։

Թուրքիայի հիմնախնդիրներ

խմբագրել

Երկրում այդպես էլ ժողովրդավարությունը գործնականում ամուր հիմքերի վրա չդրվեց, չնայած տնտեսական առաջընթացին։ Ներքաղաքական վիճակի անընդհատ անկայունացման մեջ 1980-ական թվականներից ի վեր մշտական գործոն է դարձել քրդական հիմնախնդիրը։ Տարիներ շարունակ ռազմական բախումներ են տեղի ունենում թուրքական բանակի և Քրդական բանվորական կուսակցության մարտիկների միջև երկրի հարավարևելյան շրջաններում։ Արդի փուլում Թուրքիայի ներքաղաքական կյանքում նույնպես առկա են բազմաթիվ հիմնախնդիրներ, չնայած երկրի զգալի առաջընթացին տնտեսության բնագավառում։ Երկիրը փորձում է դառնալ տարածաշրջանային երկիր՝ Եվրամիության մաս կազմելով։ Այդ նպատակով ձգտում է կարգավորել հարաբերությունները բոլոր հարևանների, ինչպես նաև Հայաստանի հետ։ Սակայն Հայաստանում կային էական բարդություններ՝ կապված Լեռնային Ղարաբաղի խնդրում ադրբեջանական գործոնի հետ։ Արտաքին քաղաքական խնդիրների մեջ դեռևս դրա սկզբնավորման պահից (1974 թվական) ի վեր շարունակում է կարևոր տեղ զբաղեցնել Կիպրոսի հարցը։

Աղբյուր

խմբագրել

Համաշխարհային պատմություն 12. Հումանիտար հոսք Հեղինակ՝ Վ. Պետրոսյան, Ա. Նազարյան, Ռ. Սաֆրաստյան