Վիքիպեդիայում կան հոդվածներ Թումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Բենիկ Եսայու Թումանյան (մայիսի 1, 1917(1917-05-01)[1][2], Դսեղ, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1][2] - փետրվարի 10, 1980(1980-02-10)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ խորհրդային աստղագետ։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1970), պրոֆեսոր (1972), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1979)։ Պարգևատրվել է Խ. Աբովյանի անվան մեդալով, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրերով։

Բենիկ Թումանյան
Ծնվել էմայիսի 1, 1917(1917-05-01)[1][2]
Դսեղ, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էփետրվարի 10, 1980(1980-02-10)[2] (62 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան[1]
Գործունեության ոլորտաստղագիտության պատմություն
Պաշտոն(ներ)դեկան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1940)[1]
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր[1][2] (1970)
Պարգևներ
Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ[2]
և Աբովյանի անվան մեդալ[2]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն

խմբագրել

Ավարտել է Երևանի համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետը (1940)։ 1941-1945 թվականներին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։ 1957 թվականից ղեկավարում է Երկրի արհեստական արբանյակների դիտման Երևանի կայանը և համալսարանի աստղադիտարանը։ 1974 թվականից համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի դեկանն էր։

Հիմնական աշխատանքները վերաբերում են աստղագիտության պատմությանը։ Հայ աստղագիտության պատմությունն ամփոփող երկհատորյակը (արժանացել է Բնագիտության և տեխնիկայի պատմության ԽՍՀՄ ազգային կոմիտեի դիպլոմին) ընդգրկում է աստղագիտական մտքի զարգացումը Հայաստանում՝ հնագույն ժամանակներից մինչև XX դարի 1-ին քառորդը։ Հետազոտել է տոմարի պատմությունը, երկրակենտրոն և արևակենտրոն ուսմունքների տարածման էվոլյուցիան Հայաստանում, ինչպես նաև գալակտիկական աստղակույտերի տեսանելի և իրական բաշխվածությունն ըստ տիեզերքի։

Բազմաթիվ դասագրքերի և գիտահանրամատչելի գրքերի հեղինակ է։ Մատենադարանի ձեռագրերի ուսումնասիրմամբ ստեղծած կարևոր աշխատությունների համար պարգևատրվել է Մեսրոպ Մաշտոցի հուշամեդալով։

Վախճանվել է 1980 թվականի փետրվարի 10-ին Երևանում։

  • Ծիր Կաթին։ Թումանյան Բենիկ Եսայու, Երևանի պետական համալսարան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1952։
  • Կոսմիկական լաբորատորիաներ։ Թումանյան Բենիկ Եսայու, Համբարձումյան Վիկտոր Համազասպի, Երևանի պետական համալսարան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1955։
  • Ժամանակի չափումը։ Թումանյան Բենիկ Եսայու, Վաթյան Լ., Երևան, Հայպետհրատ, 1956։
  • Չափումները տիեզերքում։ Թումանյան Բենիկ Եսայու, Երևանի պետական համալսարան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1957։
  • Աստղագիտությունը և կրոնը տիեզերքի մասին։ Վաթյան Լևոն Ավետիսի, Թումանյան Բենիկ Եսայու, Երևան, Հայպետհրատ, 1957։
  • Երկրի արհեստական արբանյակները։ Թումանյան Բենիկ Եսայու, Վաթյան Լ., Երևան, Հայպետհրատ, 1958։
  • Հայկական նորահայտ աստղագիտական գործիք։ Թումանյան Բենիկ Եսայու, Համբարձումյան Վիկտոր Համազասպի, Երևան, Հայպետհրատ, 1958։
  • Ընդհանուր աստղագիտություն։ Ձեռնարկ բուհ-երի ուսանողների և միջնակարգ դպրոցի դասատուների համար, Թումանյան Բենիկ Եսայու, Վաթյան Ա., Երևան,Պետական գիտա-տեխնիկական հրատարակչություն, 1960։
  • Լույսը և գույնը բնության մեջ։ Միննարտ Մ, Թումանյան Բենիկ Եսայու, Երևան, Հայպետհրատ, 1961։
  • Հայ աստղագիտության պատմություն։ (Հնագույն ժամանակներից մինչև XIX դ. սկիզբը), Թումանյան Բենիկ Եսայու, Աբրահամյան Աշոտ Գարեգինի, Երևան, «Միտք»,1964։
  • Հայ աստղագիտության պատմություն։ (XIX դարի սկզբից մինչև 1920 թվական), Թումանյան Բենիկ Եսայու, Համբարձումյան Վիկտոր Համազասպի, Երևան, Միտք, 1968։
  • Տոմարի պատմություն, Երևան, 1972։
  • Երկրակենտրոն և արևակենտրոն համակարգերը Հայաստանում, Երևան, 1973։
  • Հետաքրքրաշարժ հարցեր աստղագիտությունից։ Թումանյան Բենիկ Եսայու, Կարա-Սարգսյան Ա. Տ, Հակոբյան Ֆ. Հ., Երևան, «Լույս», 1978։
  • Աստղագիտություն։ Թումանյան Բենիկ Եսայու, Միրզոյան Լյուդվիգ Վասիլի, Թովմասյան Հրանտ Մուշեղի, Երևան, Երևանի համալսարանի հրատ., 1978:
  • Լուսին։ [Մոլորակի բացահայտման և ուսումնասիրման պատմություն], Թումանյան Բենիկ Եսայու, Ղազարյան Միշա Արիստակեսի, Երևանի պետական համալսարան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1979։
  • Հայ աստղագիտության պատմությունից։ Թումանյան Բենիկ Եսայու, Միրզոյան Լյուդվիգ Վասիլի, Երևանի պետական համալսարան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1985։
  • Օրվա մասերի բաժանումը հին և միջնադարյան Հայաստանում։ Թումանյան Բենիկ Եսայու, Ղազարյան Միշա Արիստակեսի, Երևանի պետական համալսարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 1990։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենիկ Թումանյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 233