Գեորգիևյան դաշնագիր
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
Գեորգիևսկի Պայմանագիր 1783, կնքվել է Ռուսաստանի և Վրաստանի միջև հուլիսի 24-ին, Գեորգիևսկում (Հյուսիսային Կովկաս)։ Գեորգիևսկի պայմանագրով Հերակլ II թագավորը ճանաչել է Ռուսաստանի հովանավորությունը և հրաժարվել ինքնուրույն արտաքին քաղաքականությունից։ Եկատերինա II երաշխավորել է Հերակլի տիրույթների ամբողջականության պահպանումը։ Ռուսաստանը պատերազմի դեպքում պաշտպանելու Էր Վրաստանին։ Վրաց ազնվականությունը իր իրավունքներով հավասարեցվել է ռուս ազնվականությանը։ Գեորգիևսկի պայմանագիրը թուլացրել է Թուրքիայի և Իրանի ազդեցությունն Անդրկովկասում։
Գեորգիևսկի պայմանագիր | |
---|---|
Ստորագրվել է — վայր |
1783 թ. հուլիսի 24 (օգոստոսի 4) Գեորգիևսկ |
Հաստատված է կնիքով | 1784 թ. |
Ուժի մեջ է մտել | 1784 թ. |
Ստորագրել են | Հերակլ II (Վրաստան) և Եկատերինա II (Ռուսաստան) |
Կողմեր | Ռուսական կայսրություն
|
Լեզուներ | ռուսերեն, վրացերեն |
Վիքիդարան պարունակում է տեքստը. ru:Георгиевский трактат |
Նախապատմություն
խմբագրել1453 թվականին՝ Կոստանդնուպոլիսի անկումից հետո, Վրաստանը կորցրեց իր բոլոր կապերը քրիստոնեական աշխարհի հետ, իսկ որոշ ժամանակ անց բաժանվեց Թուրքիայի և Իրանի միջև։ Վրաստանը կարողացավ հաղթահարել դժվարությունները, սակայն կրոնական պատնեշը վերջնական ինտեգրման համար միշտ խոչընդոտ էր հանդիսանում։ Վրաստանն իր հույսը դրել էր Ռուսաստանի վրա։ Ռուսաստանի հետ երկարատև դաշինքի առաջին փորձը տեղի ունեցավ Պետրոս Առաջինի կառավարման ժամանակաշրջանում։
1722 թվականի Իրանական պատերազմ
խմբագրել1720 թվականին Վոլինսկին նշանակվում է Աստրախանի նահանգապետ։ Նրան հանձնարարված էր վրաց թագավոր՝ Վախթանգին ռուսական կողմը գրավել։ Պարսկաստանը գտնվում էր ճգնաժամում և օգտվելով առիթից Պետրոս Առաջինը սկսեց իր պարսկական արշավանքը։ 1721 թվականին սկսեցին բանակցությունները համատեղ գործողությունների վերաբերյալ։ Ռուսաստանի համար վրացական բանակը միայն օժանդակ ուժ էր, բայց Վոլինսկին Վախթանգին ավելի շատ բան էր խոստացել՝ հավերժական դաշինք և հովանավորություն։ Այդ խոստումներ տպավորության տակ Վախթանգը որոշում է խզել Պարսկաստանի հետ հարաբերությունները։ 1722 թվականի մարտի 8-ին պարսիկները պարտություն կրեցին Գյուլնաբադի մոտ, (զոհվել է Վախթանգի եղբայրը) սկսվեց Սպահանի պաշարումը։ Պարսկական շահը Վախթանգից օգնություն խնդրեց։ Միաժամանակ, Վախթանգի մոտ պարսկական շահի սուրհանդակների հետ եկան նաև Պետրոս Առաջինի սուրահնդակները։ Վախթանգը մերժեց շահին և սեպտեմբերին վրացական բանակը միացավ ռուսական բանակին։
Վախթանգը անկեղծորեն հավատում էր Պետրոս Առաջինին և չէր ցանկանում որևէ ուրիշի հետ հարաբերություններ ստեղծել։ Պարսկաստանի դեմ սկսվող պատերազմից առաջ Վախթանգը ստեղծեց խորհուրդ, որտեղ պետք է որոշեր մասնակցելու են պատերազմին, թե ոչ։ Խարհրդի մասնակիցներից շատերը դեմ էին՝ վախենալով, որ երկիրը ավելի վատ իրավիճակում կհայտնվի։ Վախթանգը չկիսեց մեծամասնության կարծիքը։ Օգոստոսին 40 հազար բանակով նա կանգնած էր Գանձակում և սպասում էր Պետրոսին[1]։ |
Սակայն տեղի ունեցավ այն ինչին Վրաստանը չէր սպասում՝ Պետրոսը չեղյալ հայտարարեց արշավանքը։
Հետևանքները եղան ողբերգական։ Շահը Վախթանգին հայտարարեց անօրինական, Դաղստանի ժողովում թալանում են Թբիլիսիին։ Օգտվելով դրանից, թուրքական բանակը գրավեց Քարթլին և Կախեթին։ Թուրքական բռնազավթումը տևեց մինչև 1734 թվականը։
1724 թվականի հունիսի 12-ին Ռուսաստանը հրատարակեց Թուրքիայի հետ սահմանների մասին մի թեզ։ Այդ փաստաթղթում Պետրոսը փաստացի ճանաչեց Վրաստանի գրավումը թուրքերի կողմից։ Թուրքիային անցավ Քարթլին (Թիֆլիս), Երևանի խանությունը, ադրբեջանական հողերը (Շամախի, Թավրիզ) և հյուսիսային իրանական հողերը (Ղազվին)»[2]։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 16)։ |