Թուլիպ Ջոշի (հինդի तुलिप जोशी, սեպտեմբերի 11, 1979(1979-09-11)[1][2][3][…], Մումբայ, Հնդկաստան[1][3]), հնդկական կինոդերասանուհի։ Նկարահանվում է հինդի, մալայալամ և տելուգու լեզուներով ֆիլմերում։

Թուլիպ Ջոշի
Ծնվել էսեպտեմբերի 11, 1979(1979-09-11)[1][2][3][…] (45 տարեկան)
ԾննդավայրՄումբայ, Հնդկաստան[1][3]
ԿրթությունՄիթիբայ քոլեջ և Ջամնաբաի Նարսի դպրոց
Քաղաքացիություն Հնդկաստան
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Մումբայում[4], հայրը Գուջարաթից է, մայրը՝ ազգությամբ հայ, ծնունդով Լիբանանից։ Զբաղվել է թեթև աթլետիկայով։ Ունի երկու քույր։ Սովորել է Մումբայի Jamnabai Narsee School մասնավոր դպրոցում, իսկ հետո ավարտել է Vivek College քոլեջը, որտեղ ստացել է սննդամթերքի և քիմիայի գիտական մասնագետի կրթություն։ 2000 թվականին մասնակցել է Հնդկաստանի գեղեցկության մրցույթին, որտեղ նրան նկատել են գովազդային շատ գործակալներ, որից հետո հայտնվել է այնպիսի բրենդների գովազդային հոլովակներում, ինչպիսիք են Ponds, Pepsi, BPL, Smirnoff և այլն։ Որպես հարգանքի տուրք, նկարահանվել է պակիստանցի երգիչ Նուսրաթ Ֆաթեհ Ալի Խանին նվիրված տեսաֆիլմում։

Կինոնկարահանման հրապարակում հայտնվել է պատահականորեն։ Լինելով ռեժիսոր Յաշ Չոպրայի որդու` Ադիտյա Չոպրայի հարսնացուի ընկերուհին, ներկա է գտնվել նրանց հարսանիքին, որտեղ էլ նրան նկատելով հրավիրել են լսումների։ Հինդի լեզվին լավ չտիրապետելու պատճառով անցել է համապատասխան դասընթացներ։ Կինոդեբյուտը կայացել է 2002 թվականին, Յաշ Չոպրայի «Իմ սիրելիի հարսանիքը» ֆիլմում։ Այդ ֆիլմում նկարահանվելու համար, կինեմատոգրաֆիստները նրան խորհուրդ էին տվել փոխել անունը առավել հնդկական հնչողություն ունեցող անունով, քանի որ հանդիսատեսը կարող էր դժվարություն ունենալ արտաբերելու նրա անունը։ Արդյունքում նա ընտրեց Սանջանա անունը, որն էլ հայտնվեց ֆիլմի տիտրերում։ Այդ ֆիլմում Թուլիպ Ջոշին նկարահանվեց Անջալի Շարմայի դերում։ Կինոնկարը հաջողված էր և դրական արձագանքներ ստացավ[5]։

Երկու տարի անց Թուլիպ Ջոշին կրկին հայտնվեց էկրանին, այս անգամ «Ազգ` առանց կանանց» (2003 թ.) կինոնկարում։ Նրա դերակատարումը բարձր գնահատվեց` որպես դերասանուհի բարձրացնելով նրա հեղինակությունը։ Նրա հաջորդ` «Սիրտն ավելին է խնդրում» (2004 թ.) կինոնկարում, Թուլիպ Ջոշիի խաղընկերներն էին Շահիդ Կապուրը, Այեշա Տակիան և Սոհա Ալի Խանը։ Կինոնկարն ստացավ միջին գնահատական։ «Խաբեություն» (2007 թ.) կինոնկարը, որտեղ նկարահանվել էր Թուլիպ Ջոշին, նույնպես բարձրացրեց դերասանուհու վարկանիշը։

2009 թվականին Թուլիպ Ջոշին նկարահանվեց իր առաջին փենջաբի «Jag Jeondeyan De Mele» կինոնկարում, որտեղ նկարահանվել էր փենջաբյան հայտնի երգիչ և դերասան Հարբհաջան Մաննը։ Նրանք միասին նկարահանվել են նաև 2011 թվականին՝ «Yaara O Dildaara» կինոնկարում։ 2010 թվականին Թուլիպ Ջոշին նկարահանվել է կաննադա լեզվով ստեղծված «Super» կինոնկարում։ Այդ ֆիլմը դարձավ հիթ և կրկնօրինակվեց տելուգու, թամիլերեն և հինդի լեզուներով[6]։

Ֆիլմագրության ընտրանին

խմբագրել
Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
2002 Իմ սիրելիի հարսանիքը Mere Yaar Ki Shaadi Hai Անջալի Շարմա
2003 Ազգ` առանց կանանց Matrubhoomi: A Nation Without Women Կալկի
2004 Սիրտն ավելին է խնդրում Dil Maange More!!! Սառա
2007 Խաբեություն Dhokha Սառա Պ. Բուքս, Սառա Զ. Խան
2008 Սուպերաստղը Superstar Մասամ
2009 Հանգիստ հայրը Daddy Cool: Join the Fun Մարիա
2010 Սուպեր Super Մանդիրա
2010 Հանրակացարան Hostel Պայալ
2011 Զգույշ եղիր Be-Careful պարուհի և երգչուհի
2011 Իմ անունը Սինգհ է I Am Singh Սառա Հասան
2014 Կեցցե հաղթանակը Jai Ho Անջալի

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 The Movie Database(բազմ․) — 2008.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 CineMagia (ռումիներեն)
  4. «Seasons India :: Tulip Joshi». Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 7-ին.
  5. «Thumbs Up Thumbs Down». IMDB. 2003 թ․ օգոստոսի 8. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2003 թ․ օգոստոսի 8-ին.
  6. «Movie Review:Super: A revolutionary concept». Sify.com. Վերցված է 2012 թ․ հուլիսի 23-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թուլիպ Ջոշի» հոդվածին։