Թորվալդսենի թանգարան՝ Կոպենհագենի շնորհակալ հայրենակիցների կողմից կառուցված կառույց, որը հանդիսանում է Թորվալդսենի շատ աշխատանքների պահոց (դան․՝ Bertel Thorvaldsen): Թորվալդսեն՝ ուշ կլասիցիզմի քանդակագործության առավել հայտնի ներկայացուցիչ։

Թորվալդսենի թանգարան
Տեսակartist museum?
Երկիր Դանիա[1]
ՏեղագրությունԿոպենհագեն
ՎայրՍլոտսհոլմեն
ՀասցեBertel Thorvaldsens Plads 2, 1213 København K1213Bertel Thorvaldsens Plads? (2)
Հիմնադրվել էսեպտեմբերի 18, 1848
ՏնօրենAnnette Johansen?
Կայքthorvaldsensmuseum.dk
Քարտեզ
Քարտեզ

Ստեղծման պատմություն

խմբագրել
 
Могила Торвальдсена

Հռոմից տեղափոխվելուց մեկ տարի առաջ՝ 1838 թվականին, քանդակագործը իր աշխատանքները և իր հավաքած գեղանկարչության հավաքածուն նվիրեց հայրենի քաղաքին՝ Կոպենհագենին, թանգարան ստեղծելու համար[2]։

Թանգարանը գտնվում է քաղաքի կենտրոնում, արքայական կեցավայրից ոչ շատ հեռու (դան․՝ Christiansborg)՝ թագավորի նվիրաբերած հողակտորի վրա։ Շենքի ճարտարապետը, քանդակագործի կողմից ընտրված, դարձավ այդ ժամանակ դեռևս երիտասարդ Մ.Գ. Բինդեսբելլը (1800-1856)։

Շենքի կառուցումը սկսվեց քանդակագործի կենդանության օրոք, քանդակագործը հանկարծամահ եղավ 1844 թվականի մարտի 24-ին թատրոն այցելելիս, թաղված է շենքի բակում։

Այդ տարիներին Եվրոպայում սկսվեց թանգարանների կառուցման բում, այն մեծապես կապված էր ռոմանտիզմի դարաշրջանի, և որոշ չափով նաև Հյուգոյի և Վալտեր Սքոթի ստեղծագործությունների ստեղծման հետ։ Ճարտարապետության մեջ այդ սկիզբը պատկանում է Թորվալդսենի ծեր ժամանակակից Կանովային, ով իր հայրենի քաղաքում կառուցեց Պոսանո եկեղեցին։

Թանգարանի կառուցման համար միջոցների աղբյուր է հանդիսացել բաժանորդագրությունը, ինչպես նաև արքայատան նվիրատվությունները և Կոպենհագեն քաղաքի կոմունալ վճարները։

Ճարտարապետություն

խմբագրել

Կառույցը ուղղանկյունաձև է՝ ներքին բակով և պատերով, զարդարված բազմագույն ֆրեսկոներով, որում պատկերված է վարպետին հայրենիք վերադառնալիս տրված հանդիսավոր ընդունելությունը։ Փողոցի վերնամասում վեր է խոյանում երկու հարկ։ Կառույցի առաջին հարկը նախատեսված է քանդակները տեղավորելու համար, իսկ երկրորդ հարկում տեղակայված են նկարները։

Կառույցը ունի նաև նկուղ, որը օգտագործվում է որպես էքսպոզիցիայի տարածք, մասնավորապես, քանդակի ստեղծման գործընթացը լուսաբանելու համար։

Կառույցի գլխավոր, ճակատային մասում տեղակայված են հինգ դռներ, որոնք տանում են նախասրահ։ Այստեղ տեղադրված են մոնումենտալ քանդակներ։ Քանդակները ցուցասրահներում տեղակայված են միմյանց կապող սենյակներում, որոնցից յուրաքանչյուրում տեղադրված է ընդամենը մեկ արձան և մի քանի բարձրաքանդակ, որը այցելուին թույլ է տալիս իր ուշադրությունը տարբեր ուղղություններով չցրել։ Տարածքում պատուհանները տեղադրված են հռոմեական ոճով՝ հատակից բարձր, թրծակավե բազմագույն մոզաիկայով։ Առաստաղը դեկորատիվ զարդարանքով է՝ պոմպեական ոճով։

Թանգարանի ցուցասրահը, որը իր մեջ ներառում է 20000 միավոր պահոց, բաղկացած է առաջին հերթին. Թորվալդսոնի մարմարե և գիպսե անձնական քանդակներից, նկարներից ու գրաֆիկայից, ապա նրա կողմից հավաքված արվեստի գործերից։ Այստեղ է գտնվում նաև գրադարանը և թանկարժեք քարերի ու դրամների հավաքածուները։

Թանգարանի բացման պահից այն դիտարկվեց որպես քանդակների հուշատեղի։ Բացումից հետո առաջին շաբաթներին օրական այցելուների քանակը գերազանցում էր 1500-ը, ինչը այդ ժամանակ ռեկորդային թիվ էր։

Թանգարանի ցուցանմուշներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. Музей Торвальдсена. Путеводитель. 1976 г.

Արտաքին հղումներ

խմբագրել