Պոմպեյի ամֆիթատրոն, հասարակական շենք՝ տեղադրված քաղաքի արևելյան ծայրին։ Ունեցել է 15 հազար նստատեղ, կառուցվել է մ. թ. ա. 70 թվականին։ Կառուցման համար միջին մասից որոշ քանակությամբ հող է հանվել և լցվել ձվաձև պարագծով։ Նստելու տեղերն արված են բնական հողի, մասամբ նաև լիցքի վրա։ Հարավային և արևելյան կողմից լիցքը հենվում է քաղաքի պարիսպների վրա, այսինքն՝ վերջիններս ամֆիթատրոնի նման հենապատերի դեր էին կատարում։ Մյուս կողմերը հենվում էին ձվաձև պարագիծ ունեցող պատերի վրա։ Հանդիսատեսները վերին շարքերի տեղերն էին անցում արտաքին պատերին կցված քարե աստիճաններով, իսկ ներքևի շարքերի նստելու տեղերն անցնում էին հողալիցքի տակ ամփոփված միմյանց զուգահեռ լայն միջանցքներով[1]։

Պոմպեյի ամֆիթատրոն
Տեսակհռոմեական ամֆիթատրոն
ԵրկիրԻտալիա
Գտնվելու վայրըՊոմպեյ
 Amphitheatre (Pompeii) Վիքիպահեստում

Նկարագրություն խմբագրել

 
Պոմպեյի հատակագիծը Ամֆիթատրոնը զբաղեցնում է հարավային մասը

Գտնվում էր քաղաքի հարավարևելյան մասում՝ խիտ բնակեցված տարածքում, գլխավոր պալատի հակառակ կողմում և Սարնո և Նոչերա դարպասներից ոչ հեռու[2]։ Ձվաձև էր, ուներ 15 հազար նստատեղ, 140 մետր երկարություն և 105 մետր լայնություն[3]։

 
Պոմպեյի ամֆիթատրոնը ներսից

Դիզայնը և կառուցվածքը խմբագրել

 
Պոմպեյի ամֆիթատրոնը դրսից

Կառուցվել է մ․թ․ա․ 70 թվականին։ Հանդիսանում է վաղ հռոմեական ամֆիթատրոն, որը կառուցված է եղել քարից։ Նախկինում դրանք կառուցվում էին փայտից։ Հաջորդ քարով կառուցված հռոմեական ամֆիթատրոնը Հռոմի Կոլիզեումն է եղել։

Աղբյուրներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Վարազդատ Հարությունյան , Հին աշխարհի ճարտարապետություն, Երևան, 1978
  2. {{|Étienne|1989|p= 8-9 plan de Pompéi et 379}}
  3. {{|Étienne|1989|p= 381-382}}

Արտաքին հղումներ խմբագրել