Վիկտորյա Լորին Քելլի (անգլ.՝ Victoria Loren Kelly, դեկտեմբերի 14, 1992(1992-12-14)[2][3], Wildomar, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, երգահան, պրոդյուսեր և դերասանուհի։ Քելլին առաջին անգամ ճանաչում է ձեռք բերել 14 տարեկան հասակում՝ ՅուԹյուբյան իր ալիքում տեսահոկովակներ հրապարակելով։ 16 տարեկանում նա մասնակցում է Ամերիկյան տաղանդ հեռուստաշոուին։ Նախագծում մասնակցությունից հետո Քելլին սկսում է իր սոլո կարիերան։ 2012 թվականին նա միայնակ թողարկում է իր մինի ալբոմը, որի պրոդյուսերը հենց ինքն էր։ Ալբոմը նա անվանել էր «Handmade Songs by Tori Kelly»։ Հաջորդ տարի նա պայմանագիր է կնքում Սքութեր Բրաունի հետ, ով դառնում է նրա մենեջերը։ Սքութերը, տեսնելով Քելլիի տեսահոլովակները ՅուԹյուբում, նրա տեսահոլովակները ներկայացնում է Capitol Records ձայնագրման լեյբլին, և արդեն սեպտեմբերին նրանք պայմանագիր են կնքում։ Քելլիի երկրորդ մինի ալբոմը` «Foreword»-ը, թողարկվում է 2013 թվականին։ 2015 թվականի հունիսի 23-ին Քելլին թողարկում է իր առաջին դեբյուտային ալբոմը՝ «Unbreakable Smile»-ը։ Ալբոմի լիդ սինգլը՝ «Nobody Love»-ը, թողարկվել է 2015 թվականին և միանգամից մուտք է գործել Billboard Hot 100 հիթ-շքերթ։ Քելլին նոմինացվել է «Տարվա լավագույն նորահայտ արտիստ անվանակարգում»` Grammy Awards մրցանակաբաշխության ընթացքում։

Թորի Քելլի
Ի ծնե անունանգլ.՝ Victoria Loren Kelly
Նաև հայտնի է որպեսTori Kelly և Victoria Loren Kelly[1]
Ծնվել էդեկտեմբերի 14, 1992(1992-12-14)[2][3] (31 տարեկան)
Wildomar, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերսոուլ
Մասնագիտություներգչուհի, կոմպոզիտոր, հեղինակ-կատարող, երաժշտական պրոդյուսեր, ձայնային դերասանուհի և փոփ երգիչ
Երգչաձայնկոլորատուրային սոպրանո
Գործիքներկիթառ, դաշնամուր, հարվածային համակարգ և վոկալ
ԼեյբլCapitol Records
Կայքtorikellymusic.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Tori Kelly Վիքիպահեստում

Կյանք և կարիերա խմբագրել

Քելլին ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Վիլդոմար քաղաքում։ Նրա հայրը աֆրոամերիկացի է, իսկ մայրն ունի իռլանդական և գերմանական արմատներ[4][5]։

2004 թվականին Քելլին մասնակցում Ամերիկյան ամենատաղանդավոր երեխաների մրցույթին, երգելով Քրիստինա Ագիլերայի Stripped կատարումը և նա հաղթում է մրցույթը։ Հետագայում նա նորից մասնակցում է մեկ այլ մրցույթի, որտեղ, հասնելով եզրափակիչ փուլ պարտվում է։ Քսան տարեկանում Քելլին մեկ տարով պայմանագիր է կնքում «Geffen Records»-ի հետ[6]։ 2007 թվականից Քելլին սկսում է տեսահոլովակներ տեղադրել իր յություբյան ալիքում։ Քելլին ավելի ճանաչված էր իր ակուստիկ քավըր կատարումներով, որոնք նա հրապարակում էր իր յություբյան ալիքով` «Angie Girl» անվամբ[7][8]։

Ամերիկյան տաղանդ նախագծում հայտնվելով թոփ 24 մասնակիցների շարքերում` նա ավելի է հմտանում պրոդյուսինգի բնագավառում և սկսում է միայնակ երգեր ձայնագրել, ապա դրանք հրապարակում էր իր յություբյան ալիքով, որի շնորիհիվ էլ կարճ ժամանակահատվածում նրա հետևորդների թիվը հատում է 1,000,000 քանակը[9]։

2010–2013 թվականներ- «Handmade Songs by Tori Kelly» խմբագրել

2012 թվականի մայիսի 1-ին նա թողարկում է իր առաջին մինի ալբոմը, որը կոչվում էր «Handmade Songs by Tori Kelly»։ Ալբոմը թողարկվել է «Toraay Records» լեյբլիկողմից, որը Թորիին է պատկանում։ Քելլին ալբոմի ամբողջ պրոդյուսինգը միայնակ է կատարել։ Ալբոմի թողարկումից կարճ ժամանակ անց ալբոմը հայտնվում է iTunes-ի թոփ տաս հորիզոնականում[10][11] As of 2013, it had sold more than 14,000 copies and reached number nine on the US Heatseekers Albums chart.[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. «Tori Kelly Interview with Tre (7:49)». Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին.
  5. «Tori Kelly on "Handmade Songs" EP and Viral Success». Fuse. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 4-ին.
  6. Adam, Mike (2015 թ․ հուլիս). «Mike Adam's Music Minute: Get to Know Tori». Popstar!. 16 (4): 81.
  7. «Take Cover: Frank Ocean's 'Thinkin Bout You': Tori Kelly (and Angie Girl)». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 3-ին.
  8. «104.3 MYfm New Music – Interview with Tori Kelly». Youtube.com. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 26-ին.
  9. «Tori Kelly – Biography | Billboard». www.billboard.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
  10. «Tori Kelly – Sushi Challenge – Nobu Unplugged January (2:19)».
  11. Benjamin, Jeff. «YouTube Star Tori Kelly Reveals Plans for Full-Length Album».
  12. Wete, Brad. «Tori Kelly Moves 'Foreword,' Releases 'Dear No One' Video – 21 under 21 (2013): Tori Kelly». Billboard.com. Վերցված է 2015 թ․ փետրվարի 15-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թորի Քելլի» հոդվածին։