Թովմաս (գյուղ, Քաշաթաղի շրջան)

Թովմաս (նաև՝ Թումաս, ադրբեջանական անունը՝ ԴագԹումաս), նախկին բնակավայր Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում, որը ներկայում գտնվում է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության ներքո։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Քաշաթաղի շրջանի տարածք, իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է Ջաբրայիլի շրջանի գյուղ։

Նախկին բնակավայր
Թովմաս / Թումաս
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
ՇրջանՔաշաթաղի շրջան
ԲԾՄ1210 մետր
Ժամային գոտիUTC+4
Թովմաս (գյուղ, Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Թովմաս (գյուղ, Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Անուն խմբագրել

Ըստ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի՝ բնակավայրի հին անունը «Թովմաս» է։ Իսկ Թումաս անունը ձևավորվել է հետագայում, երբ հին անունը Արցախի հայերի բարբառով ձևափոխվել և դարձել է «Թումաս»[1][2]։

Աշխարհագրություն խմբագրել

Հիմնադրվել է Թովմասար լեռան հարավային լանջին։ Բնակավայրը կազմված է եղել երկու մասից՝ հին ու նոր։ Առավել հին թաղամասը գտնվելիս է եղել գյուղի հյուսիսային կողմում[1][2]։

Թովմասար խմբագրել

Թովմաս գյուղից հյուսիս գտնվում է Թովմասարը, որն ունի 1580 մ բարձրություն։ Այն Արցախի լեռների մաս է կազմում։ Երեք կողմից պատված է ուղղաձիգ ժայռերով։ Լեռան մոտով հոսում է Աղավնո գետը[3]։

Պատմություն խմբագրել

Արցախյան ազատամարտ, 1991-1994 խմբագրել

Հայ-ադրբեջանական պատերազմ, 2020 խմբագրել

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Թովմասաբերդ խմբագրել

Գյուղի տարածքից մոտաբվորապես 1,2 կմ հյուսիս-արևելք՝ Թովմասարի ոչ մեծ մակերես զբաղեցնող հարթակի վրա պահպանվում են առանց կրաշաղախի անմշակ քարերից կառուցված բերդապարսպի մնացորդները։ Այն գտնվում է ծովի մակարդակից 1150 մ բարձրության վրա։ Պարիսպը ձգվում է բերդի միայն մի հատվածով՝ հյուսիսային և հյուսիս-արևմտյան կողմում։ Մյուս կողմերից այն պաշտպանված է բնական անմատչելի ժայռերով։ Ամրոցի հատակագիծն աղեղնաձև է։ Ընդհանուր երկարությունը 25 մ է, պատերի հաստությունը միջինը 2 մ։ Պահպանված պատերի բարձրությունն ընդամենը 1,0-1,5 մ է։ Ներսում այլ շինությունների հետքեր չեն պահպանվել, իսկ սարի հարավային և հարավ-արևելյան ստորոտում, ժայռերի տակ նկատելի են տների հետքեր։ Համաձայն ուսումնասիրությունների՝ ամրոցը կառուցվել է 4-ից 7-րդ դարերում[1]։

Եկեղեցի խմբագրել

Մինչև 19-րդ դարի վերջերին գյուղի հյուսիսային եզրին պահպանված է եղել ավերակ վիճակում գտնվող եկեղեցի, որի մասին քիչ տեղեկություններ են հայտնի։ Խորհրդային Միության տարիներին եկեղեցին ամբողջությամբ ոչնչացվել է, իսկ քարերն օգտագործվել են գյուղի դպրոցի շինարարության համար[1][2]։ Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի ուսումնասիրությունների ընթացքում դպրոցի կիսավեր շենքի պատերի, 2-րդ հարկ բարձրացող սանդուղքի մեջ հայտնաբերվել են եկեղեցու նախշազարդ և կոփածո քարեր[1]։

Գյուղատեղիներ խմբագրել

Թովմասի շրջակայքում պահպանվել են մի շարք գյուղատեղիների հետքեր։ Գյուղից 5 կմ արևելք՝ նեղ ձորում պահպանվում են Ջրաբերդ գյուղատեղիի ավերակները։ Այդ գյուղատեղիին ադրբեջանցիներն անվանում էին Չելյաբիլյար, որը Ջրաբերդ անվան աղավաղված ձևն է։ Գյուղից 3,5 կմ հյուսիս գտնվում է մեկ այլ գյուղատեղի, որի հյուսիսարեւելյան եզրին պահպանվել է նաև փոքր չափերի ավազան։ Այն սնուցվում է ժայռերից հոսող աղբյուրների ջրերից։ Ադրբեջանցիները գյուղատեղին անվանե են Խանագյաբուլաղ։ Մյուս գյուղատեղին գտնվում է Թովմասաբերդի ց 1 կմ հյուսիս-արևելք։ Ավերակները պահպանվել են ջրառատ և ընդարձակ հովտում[1]։

Մուսուլմանական դամբարան խմբագրել

Թովմասի տարածքում է գտնվում մուսուլմանական դամբարան, որը թվագրվում է 14-ից 15-րդ դարերով[1][4]։

Աղբյուր-հուշարձան խմբագրել

Գյուղի կենտրոնում էր գտնվում հուշաղբոյւր, որից բխում էր հորդառատ ջուր։ Հուշաղբյուրի հին ամուր քարերը վկայում էին, որ դրանք միջին դարերի թվագրության են։ Հայտնի է, որ աղբյուրը վերջին անգամ վերանորոգվել է Արցախի հայ վարպետների կողմից 1929 թվականին[1]։

Ծանոթագրություններ խմբագրել