Թորնթոն Ուայլդեր (անգլ.՝ Thornton Niven Wilder, ապրիլի 17, 1897(1897-04-17)[1][2][3][…], Մեդիսոն, ԱՄՆ[2] - դեկտեմբերի 7, 1975(1975-12-07)[1][2][3][…], Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[2]), ամերիկացի գրող։

Թորնթոն Ուայլդեր
անգլ.՝ Thornton Niven Wilder
Ծնվել էապրիլի 17, 1897(1897-04-17)[1][2][3][…]
ԾննդավայրՄեդիսոն, ԱՄՆ[2]
Վախճանվել էդեկտեմբերի 7, 1975(1975-12-07)[1][2][3][…] (78 տարեկան)
Վախճանի վայրՆյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[2]
Մասնագիտությունդրամատուրգ, վիպասան, սցենարիստ և գրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՓրինսթոնի համալսարան, Եյլի համալսարան, Օբերլինի քոլեջ, Բերքլիի ավագ դպրոց, The Thacher School?, Davenport College? և Chefoo School?
Ուշագրավ աշխատանքներThe Bridge of San Luis Rey?
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Բավարիայի գեղարվեստի ակադեմիա
ԱշխատավայրՀարվարդի համալսարան և Չիկագոյի համալսարան
Պարգևներ
Կայքthorntonwilder.com
 Thornton Wilder Վիքիպահեստում

Ճանաչվել է «Կաբալա» (անգլ.՝ The Cabala, 1926) վեպով։ «Սուրբ Լյուդովիկոս արքայի կամուրջը» (The Bridge of San Luis Rey, 1927, Պուլիտցերյան մրցանակ, 1928) վիպակում և «Անդրոսցի կինը» (անգլ.՝ The Woman of Andros, 1930) վեպում, դիմելով պատմական անցյալին, Ուայլդերը փորձել է պարզել մարդկային էության մնայուն ու անփոփոխ հատկանիշները։ «Երկինքն իմ նշանակման վայրն է» (անգլ.՝ Heaven’s My Destination, 1934) վեպում, «Մեր քաղաքը» (անգլ.՝ Our Town, 1938, Պուլտիցերյան մրցանակ, 1938) պիեսում արտացոլել է ժամանակակից կյանքը։ Կենցաղային կատակերգության օրինակ է «Խնամախոսուհին» (1939) պիեսը։

1948 թվականին հրատարակվել է Ուայլդերի «Մարտյան իդոսներ» (անգլ.՝ Ides of March) նշանավոր վեպը։ 1967 թվականին, շուրջ 20-ամյա լռությունից հետո, Ուայլդերը հանդես է եկել սոցիալական և բարոյական հրատապ խնդիրներ առաջադրող «Ութերորդ օրը» (անգլ.՝ The Eighth Day) վեպով։ Գրողի հումանիզմի լավագույն արտահայտություններից է «Թեոֆիլ Նորթ» (անգլ.՝ Theophilus North, 1973) վեպը։

Ուայլդերի ստեղծագործությանը բնորոշ են ռեալիստական մեծ ընդգրկումներն ու փիլիսոփայական ընդհանրացումները։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թորնթոն Ուայլդեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 200