Թոնի Միշել Բրեքսթոն (անգլ.՝ Toni Michelle Braxton, հոկտեմբերի 7, 1967(1967-10-07)[1][2] կամ հոկտեմբերի 7, 1966(1966-10-07)[1], Severn, Էնն Արունդել շրջան, Մերիլենդ, ԱՄՆ[3]), ամերիկացի երգչուհի, երգերի հեղինակ, պրոդյուսեր,դերասանուհի և բարեգործ։ Համարվել է 1990-ականների ամենահայտնի և հաջողված երգչուհիներից մեկը։ Հաղթել է 7 Գրեմմի, 7 «American Music Award» և 9 «Billboard Music Award»: Իր գործունեությունը սկսել է 1980-ականների վերջերից, երբ իր քույրերի հետ ստեղծում է The Braxtons խում

Թոնի Բրեքսթոն
Բնօրինակ անունանգլ.՝ Toni Braxton
Ծնվել էհոկտեմբերի 7, 1967(1967-10-07)[1][2] (57 տարեկան) կամ հոկտեմբերի 7, 1966(1966-10-07)[1] (58 տարեկան)
Severn, Էնն Արունդել շրջան, Մերիլենդ, ԱՄՆ[3]
Երկիր ԱՄՆ
Ժանրերռիթմ էնդ բլյուզ, սոուլ, ժամանակակից R&B, Urban contemporary և adult contemporary music
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր, դաշնակահարուհի, երաժշտական պրոդյուսեր, կինոդերասանուհի, ստուդիական երաժիշտ և երգերի հեղինակ
Երգչաձայնկոնտրալտո
Գործիքներդաշնամուր և վոկալ
ԼեյբլԱրիստայի Գրառումները, Atlantic Records և Universal Music Group
ԿրթությունԲովիի պետական համալսարան և Glen Burnie High School?
ԱնդամակցությունThe Braxtons?
Պարգևներ
Կայքtonibraxton.com
tonibraxton.com
 Toni Braxton Վիքիպահեստում

Toni Braxton ալբոմը

Թոնին ընտանիքի ամենամեծ զավակն էր և հենց նա էլ խմբի ավագն էր հանդիսանում։ Խումբը մասնակցեց տարբեր մրցույթների ու հաղթեց։ Սակայն Թոնին հետագայում լուծարեց խումբը։

1993 թվականից Թոնին սկսում է իր սոլո կարիերան։ Երաժշտագետները հիացած էին նրա ստորին ռեգիստրի թավշյա ձայնով։ Բրեքսթոնն իր հզոր ձայնը ժառանգել էր մորից, քանի որ մայրը օպերային երգչուհի էր։ Հայրը քահանա էր. խստաբարո աֆրոամերիկացի։Նա իր երեխաներին պարտադրում էր ամեն օր երգել եկեղեցական երգչախմբում։ Հոր խստությունը մեղմում էր մայրը։ Հենց նա էլ իր երեխաների մեջ սերմանեց սերը դեպի երգարվեստ։

Նրա առաջին ալբոմը թողարկվեց 1993 թվականին և կոչվեց Toni Braxton: Ալբոմը վաճառվեց մեկ շնչով և համարվեց տարվա ամենավաճառված ալբոմներից մեկը։ Այն վաճառվեց 10 միլիոն օրինակով և գլխավորեց Billboard hot 200 ալբոմների չարթը։ Դա նրա առաջին մեծ հաջողությունն էր, սակայն նրան դեռ ավելի մեծ հաջողություններ են սպասվում։

Ալբոմից հիթ դարձան'Another sad love song, Breathe again, Seven whole days և You mean the world on me սինգլները։

Secrets ալբոմը

1996 թվականին լույս է տեսնում իր ամենահաջողակ Secrets ալբոմը։ Այդ ալբոմից էր նրա ամենահայտնի սինգլը'Un break my heart-ը,որը գլխավորեց Billboard Hot 100 չարթը և դարձավ Թոնիի այցեքարտը։ Un break my heart -ը 11 շաբաթ մնաց առաջին հորիզոնականում։ Ասում են, որ, եթե Բրեքսթոնը երգեր միայն Un break my heart երգը, դա բավական կլիներ նրան համաշխարհային ճանաչում ձեռք բերելու համար։ Երգի հեղինակը Diane Warren-ն է։ Նա զգում էր, որ այդ երգը միայն ու միայն Թոնին կկարողանա հրաշալի կատարել։

Հայտնի դարձավ նաև ալբոմի You're making me high երգը,որը ևս գլխավորեց Billboard Hot 100 չարթը, բայց ոչ մի երգ չկրկնեց Un break my heart-ի հաղթարշավը։ Երգը ստացավ Գրեմմի և American music awards։ Չնայած երգերի հաջողությունների ալբոմը Billboard Hot 200 չարթում եղել է երկրորդը։

2000-ական թվականներ

2000 թվականին լույս է տեսնում նրա The Heat ալբոմը։ Ալբոմից ամենահայտնի He wasn't man enough և Spanish guitar երգերը ներգրավվեցին Billboard Hot 100-ում, իսկ He wasn't man enough -ը Թոնիին բերում է հերթական Գրեմմի մրցանակը։ Այս ալբոմն էլ հաջողակ եղավ և վաճառվեց միլիոնավոր օրինակներով։

2001 թվականին Թոնին ամուսնանում է երաժիշտ, Mint Condition խմբի անդամ Քերի Լյուիսի հետ։ Նույն տարում ծնվում է նրանց առաջնեկը' Դենիմ Քուլ Բրեքսթոն - Լյուիսը, իսկ 2002 թվականին լույս աշխարհ է գալիս նրանց կրտսեր որդին ' Դիզել Կի Բրեքսթոն - Լյուիսը, սակայն երեխան ծնվում է աուտիզմ ախտանիշով։ Այդ օրվանից Բրեքսթոնը դառնում է Autism Speaks-ի գլխավոր խոսնակը և մեծ քանակությամբ գումարներ էր փոխանցում սրտի խնդիրներ կարգավորող հիմնադրամներին։ Մինչ օրս էլ նա զբաղվում է բարեգործությամբ։

2013 թվականին Թոնին և Քերի Լյուիսը բաժանվում են։ Նույն տարում Բրեքսթոնին սկսեցին նկատել ռեփեր Բրայան Ուիլիամսի ընկերակցությամբ, ով առավել հայտնի էր Birdman մականունով։ Նրանք վաղուց արդեն ծանոթ էին միմյանց, և ավելի ուշ Թոնին հայտարարեց, որ Բրայանի հետ ամուսնացել են։

2000-ականների կեսերին Թոնին որոշ ժամանակ ստիպված էր լքել կարիերան։ Պատճառը առողջական խնդիրներն էին։ Երգչուհու մոտ ախտորոշել էին կարմիր գայլախտ, որի հետևանքով ավելի վաղ մահացել էր նրա քեռին։

2006 թվականին Թոնին վիրահատվում է։ Թվում էր թե ամեն ինչ լավ է, բայց Թոնիի առողջական վիճակը դեռ չէր կարգավորվել։ Մի քանի տարի անց Թոնին հայտարարեց, որ իր առողջական վիճակը բարելավվել է։

2018 թվական եւ նոր ալբոմ

Թոնին որոշում է վերադառնալ մեծ բեմ և սկսում է աշխատել իր հերթական ալբոմի վրա, որը կոչվեց Sex and Cigarettes: Ալբոմի ամենահայտնի Long as I live երգը, որը թողարկվեց 2018 թվականին, դառնում է լավագույն ռիթմ րնդ բլյուզ կատարում։

Թոնիին թվում էր թե իր փառքն արդեն մարել է, սակայն ամենևին էլ այդպես չէր։ Նա Լաս Վեգասում բացում է իր սեփական ձայնագրման ստուդիան և դրա հետ մեկտեղ ռեալիթի շոու է սկսում, որը կոչվում է "Բրեքսթոնների ընտանիքի արժեքը"։ Կենտրոնում Թոնիի հարաբերություններն էին ընտանիքի և քույրերի հետ։ Շոուի դիտելիության մակարդակը ռեկորդային էր։ Շոուն այժմ ունի չորս եթերաշրջան։

Բրեքսթոնի ձայնը շատ հնչեղ է։ Նրա ձայնը կոչում են փխրուն, բուռն և նրբագեղ։ Ասում են, որ Բրեքսթոնի հայտնիության գաղտնիքը նրա ձայնի բազմակողմանիությունն է, որը շատ նուրբ է հնչում R&B ոճում։ Նա համարվում է նաև լավագույն երգչուհի, ով ստեղծագործում է R&B ժանրում։ Նա երգեր է գրում հիմնականում փոփ և ռիթմ ընդ բլյուզ ժանրերում։

Նա նաև ընդգրկված է եղել We are the world 25 for Haiti-ի երգիչների ցանկում։ Այդ բարեգործական սինգլը նվիրված էր Հայիթիում տեղի ունեցած հզոր երկրաշարժից տուժածներին։ Քվինս Ջոնսը և Լայոնել Ռիչին հանդես էին գալիս, որպես գործադիր պրոդյուսերներ։ Երգում ընդգրկված էին մի շարք նշանավոր աստղեր՝ Սելին Դիոն, Ջանեթ Ջեքսոն, Ջասթին Բիբեր, Թոնի Բեննեթ և այլն։

Չնայած իր ալբոմների կոմերցիոն հաջողության ' Թոնին մի քանի անգամ նշել է, որ սնանկ է։ Այդ ժամանակ նա ուներ 2 միլիոնի պարտք։ 1998 թվականին Թոնին դատական գործ հարուցեց Arista և LaFace records -ների հետ։ Բրեքսթոնն ուզում էր խզել յոթ տարվա պայմանագիրը Arista records-ի հետ։ Նրանք Թոնիի ձայնասկավառակներից միլիոններ էին ստանում, իսկ երգչուհուն միմիայն գրոշներ էին տալիս։ Թոնիի որոշ մրցանակներ աճուրդի հանվեցին,և ահա,1998 թվականին American music awards -ը Թոնիին շնորհեց տարբեր մրցանակներ, տարբեր անվանակարգերում։ Ի վերջո' 1999 թվականին Թոնին հաղթեց դատը,և նրան հանձնեցին արդար քրտինքով վաստակած գումարները։

Թոնին իր փառքը շալակած, երազում էր դերասանական կարիերայի մասին։ Եվ ահա 1998 թվականին նա խաղում է Գեղեցկուհին ու հրեշը 'մարմնավորելով Բելին։ Ամերիկյան թատրոնի պատմության մեջ դա միակ անգամն էր, որ Բելին մարմնավորում էր աաֆրոամերիկացի սևամորթ։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոնի Բրեքսթոն» հոդվածին։